ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 
  • Հրաչյա Հարությունյանը կմնա անազատության մեջ ևս երեք ամիս

    Հրաչյա Հարությունյանը կմնա անազատության մեջ ևս երեք ամիս

    13.09.2013| 12:14
    Երեկ Ռուսաստանի Տվեր քաղաքի դատարանը երկարաձգել է «Նոր» խոշոր ավտովթարի պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանի ձերբակալման ժամկետը մինչև դեկտեմբերի 14-ը:
  • Քրեական գործ` անհայտ անձանց կողմից ակտիվիստներին վնաս պատճառելու համար

    Քրեական գործ` անհայտ անձանց կողմից ակտիվիստներին վնաս պատճառելու համար

    12.09.2013| 17:41
    Սեպտեմբերի 4-ին Վարուժան Ավետիսյանը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 17.40-ից 17.50-ի սահմաններում, Երևանի Հյուսիսային պողոտայի միջնամասում Արմեն Աղայանը, Արմեն Մկրտչյանը և 3-4 անհայտ անձինք վիճաբանել են իր հետ, ծեծի ենթարկել և պատճառել ֆիզիկական ցավ:
  • Տիգրանի գործով կզբաղվեն առանձի՞ն

    Տիգրանի գործով կզբաղվեն առանձի՞ն

    12.09.2013| 14:21
    Հայաստանյան արդարադատության զոհ դարձած և ավելի քան երկու տարի ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով անազատության մեջ պահվող ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու նախաձեռնությամբ օրերս հանդես են եկել ԱԺ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունները: Նրանք հայտարարել են, որ Տիգրանի գործը մի շարք չափանիշներով համապատասխանում է ԵԽԽՎ-ի սահմանած «քաղբանտարկյալ» տերմինին:
  • Արմեն Չախալյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից

    Արմեն Չախալյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից

    11.09.2013| 16:22
    «Հարավային դարպասը» հայտնում է, որ Ախալքալաքի շրջանային դատարանում տեղի է ունեցել Արմեն Չախալյանի դատավարությունը, որի ընթացքում որոշում է կայացվել նրան ազատ արձակել դատարանի դահլիճից: Դատարանը որոշել է ազատել Ա. Չախալյանին` սահմանելով 4 տարի պայմանական և 2000 լարի տուգանք:
  • «Հայէկոնոմբանկի» Գավառի մասնաճյուղի կառավարիչը անտեղյա՞կ է բանկային օրենքներին

    «Հայէկոնոմբանկի» Գավառի մասնաճյուղի կառավարիչը անտեղյա՞կ է բանկային օրենքներին

    11.09.2013| 15:09
    Հայաստանի մարզային համայնքներից և հեռավոր գյուղերից տարբեր ոլորտներին առնչվող բողոքներ շատ հաճախ են լինում, ավելի հաճախ, քան մայրաքաղաքից: Պատճառը շատ պարզ է` հեռավոր գյուղերում այդ հիմնարկությունները վերահսկողությունից դուրս են, բարձիթողի վիճակում, ինչն էլ իրավունք է տալիս պետական կամ մասնավոր կառույցները տնօրինող որոշ «շեֆերի» ինքնագործունեությամբ զբաղվել, վարվել տեղաբնակների հետ այնպես, ինչպես սիրտներն է ուզում:
  • Համաներման ինստիտուտ

    Համաներման ինստիտուտ

    09.09.2013| 15:45
    Համաներումը, ընդարձակ նորմատիվ-իրավական իմաստով, իրենից ներկայացնում է միջոլորտային իրավաբանական մի ինստիտուտ, որը ներառում է իրավունքի սահմանադրական, քրեական, քրեադատավարական, քրեակատարողական և այլ ճյուղերի նորմեր: Այդ ինստիտուտի սկզբունքային միասնությունը հաստատվում է դրա ընդհանուր խորագրով, որը վերարտադրվում է իրավական կարգավորման բոլոր մակարդակներում պահպանվող իրավունքի բոլոր ճյուղերով, ինչպես նաև գործողության ընդհանուր սկզբունքներով:
  • Հայաստանում դատական համակարգի նկատմամբ վստահություն չունեցողների թիվն ավելի մեծ է

    Հայաստանում դատական համակարգի նկատմամբ վստահություն չունեցողների թիվն ավելի մեծ է

    31.07.2013| 16:12
    Ռուսաստանցիների մեծ մասը չի հավատում արդար դատավարության հնարավորությանը: Ռուսական «Լավանդա-Կենտրոնի» սոցիոլոգների վերջին հետազոտության արդյունքներով՝ մարդիկ վստահություն չունեն դատական համակարգի նկատմամբ: Ռուսաստանցիների 61 տոկոսն այս կամ այն չափով համոզված է, որ շարքային մարդը, դատարան դիմելով, չի կարող հույս ունենալ, որ արդար վճիռ կկայացվի:
  • Ով ում ինչ է ուզում ապացուցել

    Ով ում ինչ է ուզում ապացուցել

    30.07.2013| 11:36
    Արդարադատության նախարարությունը և Բաղրամյան հասցեում գտնվող նոտարական գրասենյակի նոտարները մուկ ու կատվի խաղ են սկսել։ «Դատալեկս» կայքի համաձայն, նշված հասցեի նոտարները հուլիսին դիմել են վերաքննիչ` տարածքից իրենց հանելու մասին առաջին ատյանի որոշումը բեկանելու համար, այնուհետև մի քանի օր անց հետ են վերցրել իրենց դիմումները։ Եվ սա առաջին դեպքը չէ։
  • Վերաքննիչն էլ  վայր դրեց զենքերը

    Վերաքննիչն էլ վայր դրեց զենքերը

    30.07.2013| 11:29
    Նախորդ համարում ծանոթացանք անգամ մեր խառնակ իրականության համար արտառոց մի պատմության. «Սերնդե Սերունդ» ՍՊԸ-ի տնօրեն ՄԿՐՏԻՉ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ դատի է տվել ՄԱԿ-ի գրասենյակին, զի վերջինիս ճնշումների պատճառով դատապարտված է անգործության։ Առայժմ ՀՀ դատական ատյանները, աչք փակելով ՄԱԿ-ի գրասենյակի արարքների վրա, իրենց հերթին կապանքում են հանրապետության քաղաքացու և գործարար մարդու իրավունքները։
  • Բանտը համակենտրոնացման ճամբար չէ, պարո՛ն նախարար

    Բանտը համակենտրոնացման ճամբար չէ, պարո՛ն նախարար

    29.07.2013| 23:49
    Մարդուն ազատությունից զրկելն ամենամեծ պատիժն է, սակայն երբ անազատության մեջ անմարդկային պայմաններ են ստեղծում, արդեն չափազանց է: Որքան էլ հանցանքը մեծ լինի, այդուհանդերձ, ամենակարևորից` ազատությունից զրկված մարդուն ճնշված ու ստորացված պահելու մեջ էլ հանցակազմ կա: Անգամ իր պատիժը կրող անձն իրավունք ունի պահանջելու մարդասիրական վերաբերմունք: Ի վերջո, մարդուն ազատությունից զրկելը չի նշանակում նրան զրկել հիգիենայի տարրական միջոցներից, ինֆորմացիա ունենալու հնարավորությունից և այլն, և այլն։ Ծանոթանալով ազատազրկվածների այսօրվա իսկապես «գաղջ» առօրյային, այն տպավորությունն ես ստանում, թե արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Ստալինի հոգեզավակն է` տեղը տեղին յուրացրել է, թե ազատազրկվածների առանց այն էլ տխուր ու ծանր կյանքն անտանելի դարձնելու համար ինչ ու ինչպես պետք է անել։ Ցավալի է, որ նախարարը խառնել է ժամանակներն ու «մոռացել», որ 21-րդ դարում ենք ապրում։