-
01.06.2013|
13:04
Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառումների պակաս Երևանը չունի: Փոքր ինչ հեռանալով մայրաքաղաքից, ասենք, որ հունիսի 1-ը տոնական է լինելու նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում:
-
31.05.2013|
17:40
Հունիսի 1-ին Հայաստանի նկարիչների միությունում կանցկացվի «Համեցիր մեր աշխարհ» խորագրով ցուցահանդես:
Ցուցահանդեսում ներկայացված են Մանկական զարգացման հիմնադրամի հատուկ կարիքներով երեխաների աշխատանքները:
«Համեցիր իմ աշխարհ» ծրագիրը մեկնարկել է 2013թ ապրիլի 1-ին: Ծրագրի նպատակն է արվեստի միջոցով խթանել հատուկ կարիքներով երեխաների զարգացումը:
-
31.05.2013|
16:56
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին մայրաքաղաքի Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար ամբողջ օրն անվճար կլինի: Այստեղ փոքրիկներին տոնական զվարճալի ծրագիր ու տարաբնույթ ուրախ միջոցառումներ են սպասվում, խաղերում ու վիկտորինաներում հաղթողներին էլ՝ հատուկ մրցանակներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
-
31.05.2013|
15:46
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը՝ Երևանում մեկնարկած Եվրախորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստում ունեցած ելույթի ժամանակ ներկայացրել է եվրոպական ամենահին և հեղինակավոր կառույցում՝ Եվրախորհրդում, Հայաստանի նախագահության գերակայությունները և գործունեության ծրագիրը։ Նիստին մասնակցում են ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը, ԱԺ նախագահը և ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակությունների ներկայացուցիչներ:
-
30.05.2013|
15:53
«Ես բազում անգամ ասել եմ, որ Սերժ Սարգսյանի` մյուս երկրների հետ ամբողջական փոխհարաբերություններն ավարտվում է փող ուզելով Ասվում է` թե գազի գինը 30 տոկոսով սուբսիդավորվելու են, սակայն չի ասվում, թե որտեղից է լինելու: Ես կարծում եմ, որ այդ սուբսիդավորումը կրկին Ռուսաստանից են ցանկանում ստանալ: Որ երկրի հետ փոխհարաբերություններին նայենք, անպայման վերջում կտեսնենք, որ գալիս է վարկերի, հարկերի գործողություններով, որոնք կապված են ֆինանսական ռեսուրսների հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
-
30.05.2013|
15:31
Երեք օր է, ինչ ԶԼՄ-ները հեղեղված են տեղեկությամբ, որ արձակագիր, Արցախյան ազատամարտի մասնակից Լևոն Խեչոյանը հրաժարվել է պետության կողմից Առաջին հանրապետության տոնի առթիվ իրեն շնորհված մեդալից՝ պատճառաբանելով երկրում ահագնացող արտագաղթը:
-
30.05.2013|
15:07
Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցի ԵԽԽՎ մշտական կոմիտեի երևանյան նիստին` հայտարարել է պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը` առանց պատճառները բացատրելու:
-
30.05.2013|
11:37
Մայիսի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հանդես եկավ համերգային ծրագրով։ Համերգը կազմակերպվել էր «Երևան, իմ սեր» հիմնադրամի կողմից։ Երեկոյին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տիկին Ռիտա Սարգսյանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը, ով Հայաստան էր ժամանել «Երևան, իմ սեր» հիմնադրամի հրավերով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
-
29.05.2013|
17:27
Այսօր 2012-ի բյուժեի կատարողականի ներկայացման ժամանակ ամենածանր վիճակում հայտնվել էր վիճվարչության ղեկավար Ստեփան Մնացականյանը, քանի որ նրա ելույթը ոչ մեկը չէր հասկանում, որքան էլ նա պատկերավոր էր ներկայացնում ասածը:
-
28.05.2013|
16:45
Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, որտեղ ըստ ավանդույթի տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված տոնակատարություն, ներկա էր նաև ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Իր ելույթում, շնորհավորելով հայ ժողովրդին մայիսյան հաղթանակների, մասնավորապես անկախության տոնի կապակցությամբ, ասել է.