-
28.06.2013|
13:54
Երևան Բրենդ նախագծի շրջանակներում «Կերտում ենք Երևանը» խորագրով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Երեք սուզորդների»հարթակում, հունիսի 28-ին ժամը 17:00-ին, յոթ նկարիչներ՝ յուրաքանչյուրը մեկ գույնով, մեկ ընդհանուր կտավի վրա պատկերելու են իրենց Երազանքի Երևանը:
-
28.06.2013|
13:44
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» կազմակերպության նախաձեռնած «Մեկօրյա շինարարություն» աշավին, որը կոչ է անում մասնավոր, միջազգային և տեղական կազմակերպություններին ու խմբերին` միանալու կամավորական բնակարանաշինական աշխատանքներին և բարելավելու ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կենսապայմանները` ունենալու պարզ, մատչելի և ապահով բնակվելու պայմաններ` դրանով իսկ փոխելով մարդկանց և համայնքների կյանքը: Արշավի շրջանակներում աջակցություն կստանա Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչ Վարդան Գրիգորյանի ընտանիքը:
-
28.06.2013|
12:13
Արդեն ակնհայտ է, որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին։ Արդյոք սրանով չե՞ն խախտվում Հայաստանի հետ ունեցած Ռուսաստանի ռազմավարական գործընկերության սկզբունքները, դրանով Ռուսաստանը ամերիկյան քաղաքականություն չի՞ իրականացնում։
-
28.06.2013|
02:45
Երեկ մեր շատ սիրելի գործընկերներ ԱՐՏԱՇԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ու ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հայրիկ ու մայրիկ դարձան: Լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը` Հայկը, անանց ուրախություն պարգևելով Վալտեր ու Մելանյա, Մարտուն ու Մարգարիտ պապիկ-տատիկներին, այս երկու հրաշալի ընտանիքների հարազատներին ու ընկերներին, մեր խմբագրությանը:
-
27.06.2013|
18:34
Երևանի քաղաքապետարանում քննարկվել են Երևանի բրենդավորման հարցեր։ Հանդիպում-քննարկմանը մասնակցել են հյուրանոցային և զբոսաշրջային ինդուստրիայի տարբեր ներկայացուցիչներ, մարքեթինգային և տեղեկատվական բաժինների ներկայացուցիչներ։ Մասնակիցները կարծիքներ ու առաջարկություններ են ներկայացրել Երևան քաղաքի բրենդավորման վերաբերյալ։
-
27.06.2013|
16:32
Քաղաքագետ Լևոն Մելիք Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Իլհամ Ալիևի` ադրբեջանական զինված ուժերի օրվա կապակցությամբ Բաքվում անցկացրած զորահանդեսում արած ռազմատենչ հայտարարությանը, թե` ավարտվել է ոչ թե պատերազմը, այլ միայն դրա առաջին փուլը:
-
27.06.2013|
16:27
Այսօր կայացած մամուլի ասուլիսում ռազմական փորձագետ Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆՆ ու քաղաքագետ Լևոն Մելիք-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ անդրադարձան տարածաշրջանում առկա սպառազինական, ուժերի հարաբերակցության և ՌԴ-ի`Ադրբեջանին զենք վաճառելու խնդիրներին:
-
27.06.2013|
13:43
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք այսօր հուզում և հետաքրքրում են հանրությանը։ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ԶԼՄ-ների միջոցով սպառիչ տեղեկություն տրամադրել քաղաքացիներին։ «Սա է ճանապարհը որով մենք շարժվելու ենք առաջ», - ընդգծել է վարչապետը:
-
26.06.2013|
17:38
«Ադրբեջանը զենք գնելու համար ծախսում է յոթ-ութ անգամ ավելի գումար, քան Հայաստանը։ Ռուսաստանը զենք է վաճառում նաև Սիրիային, բայց այնտեղ կան զոհվածներ և վիրավորներ։ Զենքն ապրանք է, այո, բայց սպանող ապրանք։ Ի՞նչ է նշանակում զենք ծախել իր բարեկամի թշնամուն։ Ռուսաստանը, որը մեր դաշնակիցն է, օրեր առաջ մոտ 1 միլիարդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին: Ճիշտ է, մենք ընկերներ ենք, բայց ես դանակ եմ նվիրում քո թշնամուն, որ քեզ սպանի: Մոտավորապես այսպես վարվեց Ռուսասատանը մեզ հետ»:
-
26.06.2013|
17:35
«Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ Արշակ ՍԱԴՈՅԱՆԸ, այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով ՎՊ բացահայտումներին, ասաց.