30.07.2013|
00:01
Օրերս Հայաստանում գտնվող Ռուսաստանի ԱԳՆ-ին կից Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետհամալսարանի ռեկտոր, արտակարգ և լիազոր դեսպան Ա. Տորկունովը, որին հայ ռուսասերները համարում են «մեր օրերի Պրիմակով», բավականին ուշագրավ հայտարարություններ է արել: Հայաստանում արդեն մեկ և կես տարի գործող, ռուսական իդեաներ սփռող «Գրիբոյեդով» ակումբում տրված ֆուրշեթի ժամանակ, որին մասնակցել են նաև Էդուարդ Նալբանդյանն ու ԵՄ «գծով» փոխնախարար Զոհրապ Մնացականյանը, Տորկունովը, մի քանի անգամ նայելով ուղիղ Նալբանդյանի և Մնացականյանի աչքերին, ընդգծված տոնով ասել է. «Չմոռանանք, որ Ռուսաստանը Հայաստանին զենք է տալիս անվճար»: