ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • Պատերազմը հետաձգվում է

    Պատերազմը հետաձգվում է

    11.09.2013| 12:41
    Հավանաբար, խորհրդանշական է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեկ` սեպտեմբերի 10-ին հայտարարել է իր որոշման կտրուկ փոփոխության մասին: ԱՄՆ-ը առայժմ կխուսափի Սիրիային ռազմական հարվածներ հասցնելուց և Սիրիայի իշխանությանը ժամանակ կտա երկրում առկա քիմիական զենքը միջազգային տնօրինությանը հանձնելու համար:
  • Սեպտեմբերի 15-19-ին ՈՒկրաինայում ցրտեր են սպասվում

    Սեպտեմբերի 15-19-ին ՈՒկրաինայում ցրտեր են սպասվում

    11.09.2013| 11:43
    Այդ մասին հայտարարել է հիդրոկայանի ղեկավար Անատոլի Պրոկոպենկոն: Սեպտեմբերի 15-19-ին ՈՒկրաինայի ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի կարճատև նվազում: Անսպասելի կարճատև ցուրտը պայմանավորված է բալթյան ցիկլոնով:
  • «Ես չեմ զարմանա, որ Բաղրամյան 26-ում էլ անառականոց լինի»

    «Ես չեմ զարմանա, որ Բաղրամյան 26-ում էլ անառականոց լինի»

    10.09.2013| 17:45
    «Ես չգիտեմ ինչպես, բայց Լիցկան մարդ է սպանել ու նրան բաց են թողել։ Նա ազատության մեջ է, իսկ նա, ով մի մուշտի է տվել ոստիկանին (նկատի ունի Տիգրան Առաքելյանին), քարշ են տալիս բանտերում, ինչպես ամենավերջին հանցագործի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
  • «Վաղը, եթե Ս. Սարգսյանը հրաժարական տա, նրան կփոխարինի Մուկը, իսկ դա հարցի լուծում չէ»

    «Վաղը, եթե Ս. Սարգսյանը հրաժարական տա, նրան կփոխարինի Մուկը, իսկ դա հարցի լուծում չէ»

    10.09.2013| 17:11
    «Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունը «շոկային» էր, բայց անսպասելի չէր: Այն ապացուցեց, որ Ս. Սարգսյանի և դրածո իշխանությունների վարած քաղաքականությունը փալասային քաղաքականություն է: Այն էլ այնպիսի փալաս, որի վրա ոչ միայն ոտքերը, այլև շատ այլ բաներ են մաքրում»,- «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազատամարտիկ, ՀՀ դաշտային հրամանատարների խորհրդի անդամ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
  • ՀՖՖ-ն խնդրում է արգելված իրեր չբերել

    ՀՖՖ-ն խնդրում է արգելված իրեր չբերել

    10.09.2013| 14:57
    Այսօր՝ ժամը 20:00-ին, «Հրազդան» մարզադաշտում կկայանա 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը:
  • «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» խումբը պահանջագիր է ներկայացրել

    «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» խումբը պահանջագիր է ներկայացրել

    10.09.2013| 14:47
    «Բոլորիդ քաջ հայտնի է, որ 2013 թ. հունվարի 1-ից ցայսօր հանրապետության բոլոր լրատվամիջոցներով ու նաև Ձեզ հասցեագրված բազմաթիվ նամակ-ուղերձներով իրազեկվել ու բողոքարկվել է Երևանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող և հանրապետական հուշարձանների շարքում դասվող Փակ շուկան սեփականատիրոջ կողմից բարբարոսաբար վնասելու մասին: Ձեզ հայտնի է նաեւ, որ Փակ շուկայի սեփականատերը երկու անգամ տուգանվելուց հետո անգամ չի անսացել պետական ատյանների հրահանգներին ու ոչ միայն համառորեն շարունակել է ապօրինի վերակառուցումը, այլև հայտարարել, որ սույն թվականի սեպտեմբերի կեսին ամենայն շուքով ու հանդիսությամբ կազմակերպելու է ապօրինի շինությունը շահագործման հանձնելու արարողությունը: Փաստորեն, ձեր աչքի առաջ տեղի է ունենում հանրապետական հուշարձանը դիտավորյալ կերպով վնասելու հրապարակային գործողություն, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 264 հոդվածով նախատեսված հանցագործություն է, մինչդեռ դուք անգործության եք մատնվել և ըստ էության նպաստում եք այդ հանցագործությունը ավարտին հասցնելու գործին` վերածվելով հանցակիցների»:
  • Մայրամուտը Մոնմաժուրում` ըստ Վան Գոգի

    Մայրամուտը Մոնմաժուրում` ըստ Վան Գոգի

    09.09.2013| 18:36
    Ամստերդամի Վան Գոգի թանգարանում գտնվել է նկարչի նախկինում անհայտ կտավը` հայտարարել է թանգարանի տնօրեն Ալեքս Ռյուգերը: «Այսպիսի հայտնագործություն թանգարանի պատմության մեջ առաջին անգամ է լինում:
  • Ավտոբուսի վարորդները՝ սպիտակ վերնաշապիկով և փողկապով

    Ավտոբուսի վարորդները՝ սպիտակ վերնաշապիկով և փողկապով

    09.09.2013| 16:43
    Անակնկալ էր տեսնել, որ Ջրվեժ-կենտրոնական ավտոկայան ուղղությամբ երթևեկող 5 համարի ավտոբուսի վարորդները հագնում են սպիտակ վերնաշապիկ, փողկապ։
  • Դու երկնքից հետևիր ինձ

    Դու երկնքից հետևիր ինձ

    09.09.2013| 15:20
    Լրացավ յոթ օրը, ինչ հեռացել ես։ Սիրտս մխում է, գրական, մշակութային, հանրային կյանքի եզակի Զինվորդ այլևս հուշ ես։ Որքան դավ ու ցավ հաղթահարեցիր՝ հաճախ լռությամբ, ավելի հաճախ՝ ժպիտով, և հիշում եմ խոստովանանքդ.
  • Տեղի կունենա դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթի (ԱՄՆ) մամուլի ասուլիսը և երիտասարդական նվագախմբի համերգաշրջանի բացումը

    Տեղի կունենա դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթի (ԱՄՆ) մամուլի ասուլիսը և երիտասարդական նվագախմբի համերգաշրջանի բացումը

    09.09.2013| 13:38
    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 18.00, “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի կունենա հանրահայտ դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթի (ԱՄՆ) մամուլի ասուլիսը։ Ասուլիսից հետո Ջուլիա Զիլբերքվիթի հետ համատեղ համերգով կմեկնարկի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) նոր համերգաշրջանը։ Ծրագրում՝ Սերգեյ Սլոնիմսկի, “Հրեական ռապսոդիա”. կոնցերտ դաշնամուրի, լարայինների, ֆլեյտայի և հարվածայինների համար, Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 4, երկ 36 ֆա մինոր։