1. Իշխանության «Խաղաղության դարաշրջանի» կոնցեպտը մեռելածին էր,
2. Իշխանությունը տապալել է Հայաստանի պաշտպանության կազմակերպումը,
3. Իշխանությունը տապալել է դիվանագիտությունն ու բանակցային ողջ գործընթացը:
Երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում արեց հայտարարություններ, որոնք դնում էին Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի փլուզման ու Արցախի գլխին պատերազմ բերելու հիմքերը, մենք տագնապի զանգ հնչեցրեցինք։ Դա «հեռավոր» 2018-ի մայիսի 9-ին էր՝ Եռատոնի օրը։
Հայաստանի սահմանը Իրանի հետ անխափան պահելը Ռուսաստանի համար նույնքան կենսական նշանակություն ունի, որքան՝ Իրանի համար։ Այս պատերազմները և ամբողջ այս ողբերգությունը այդ պատճառով է։
Ցավն այն է, որ այսօրվա հրահրողներն աղետի ժամանակ առաջինն են փախչելու՝ կաշիները փրկեն: Անհայրենիքի համար ի՞նչ տարբերություն, թե որտեղ է ապրելու: Միայն թե լափը տեղը լինի:
Լուսադեմին եմ վերադարձել Գորիս, Սիսիան, Ջերմուկ և մնացած հատվածներից: Հայոց բանակը վստահորեն կանգնած ու պատրաստ է ցանկացած սցենարի, բայց սրա մասին չէ , որ ուզում եմ խոսել, այլ այն խուճապի, որին ականատես եղա այս տիրույթում։
ՀՀ անկախության օրվա (հատուկ չեմ օգտագործում «անկախության տոն» ձևակերպումը, քանզի տոնն արդեն մեզանից խլել են) կապակցությամբ մաղթանքս, ցանկությունս ու անելիքներս մեկն է՝ ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի հաջորդ տարի այս օրը կարողանանք նշել որպես գործող պետության անկախության տոն, այլ ոչ թե ՀՀ տարելից։
Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։ Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։