17.05.2013|
01:15
Երբ կիրակի օրը ավտոբուսով Թբիլիսիից վերադառնում էի Երևան, Սեմյոնովկայից սկսած դաշտերը կարկտի տակ էին, կլոր ու խոշոր կարկտահատիկները չէին հալվել ու չէին հալվում: Երևանում առաջին շփումս դեղատան հետ էր, մի քանի դեղ միայն, ու ասացին, որ դեղերը թանկացել են: Հետո գնացի կաթնամթերքի, երրորդ խանութում միայն օրվա մածուն ու թթվասեր կար, վճարելիս ասացին, որ կաթնամթերքը թանկացել է: Հերթով պարզեցի, որ թանկացել են նաև ծաղիկները, կանաչիները (համեմն ընդհանրապես Զատկի օրվա թարխուն է դարձել):