ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ԱՅՍ ՏԱՐԻ ԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ ՍՏԱՆԱԼԸ ՀԵՇՏ ԿԼԻՆԻ

ԱՅՍ ՏԱՐԻ ԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ ՍՏԱՆԱԼԸ ՀԵՇՏ ԿԼԻՆԻ
03.06.2011 | 00:00

Հունիսի 1-ին մեկնարկեցին միասնական քննությունները։ Այս տարի հայտագրված դիմորդների ընդհանուր թիվը 1209 է՝ 18500 վճարովի և 2428 անվճար տեղերի համար։ Ամենամեծ թվով դիմորդները Երևանից են (320), այնուհետև՝ Շիրակից (143), Արմավիրից (108), Արարատից (104), Կոտայքից (93)։ Ամենաքիչ դիմորդները հայտագրվել են Տավուշի մարզում (28), ևս 80-ը գրանցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Քննություններ հանձնելու համար մայրաքաղաքում և մարզերում ձևավորվել են մեկական քննակենտրոններ։ Հունիսի 1-ին դիմորդները քննություն հանձնեցին «Ռուսաց լեզու» և «Քիմիա» առարկաներից։ Ինչպես նշեց Երևանի պետհամալսարանում տեղակայված քննական կենտրոնի ղեկավար Էդուարդ Սանթրոսյանը, քննակենտրոններում տեղադրված են տեսախցիկներ, խլացուցիչներ։
Քննությունների արդյունքները, ըստ սահմանված կարգի, պետք է հրապարակվեն քննությունից հետո հնգօրյա ժամկետում։ Սակայն, ըստ պարոն Սանթրոսյանի, հաշվի առնելով քննություն հանձնողների շատ փոքր թիվը, ամենայն հավանականությամբ արդյունքները պարզ կդառնան ավելի շուտ։
Ինչ վերաբերում է բողոքարկմանը, ապա գնահատականի հետ անհամաձայնության դեպքում դիմորդը հաջորդ օրը՝ ժամը 9.00-18.00, պետք է ներկայանա այն քննակենտրոն, որտեղ հանձնել է քննությունը։ Իսկ բողոքարկման արդյունքները, ըստ քննական կարգի, հրապարակվում են բոլոր քննություններից հետո եռօրյա ժամկետում։ Է. Սանթրոսյանը կարծում է, որ այս քննաշրջանը կլինի եզակի նաև գանգատարկումների շատ փոքր թվով։ Բանն այն է, որ այս տարի մրցույթի բացակայության պատճառով բուհ ընդունվելու համար դիմորդին անհրաժեշտ է ընդամենը նվազագույն գնահատական։ Եվ պայքար 0,25 միավորի համար, ինչպես նախորդ տարիներին, ըստ քննակենտրոնի ղեկավարի, դժվար թե լինի։ Գնահատման և թեստավորման կենտրոնի լրատվության պատասխանատու Գայանե Մանուկյանը մեզ տեղեկացրեց, որ անկախ այն բանից` դիմորդը բողոքարկել է իր աշխատանքը, թե ոչ, թեստերում վրիպակներ կամ երկակի պատասխաններ հայտնաբերվելու դեպքում բոլոր դիմորդների գնահատականները հավասարապես կբարձրացվեն։
Նշենք, որ այս տարի միասնական քննությունների բոլոր թեստերը տպագրվել են ԳԹԿ տպարանում։ ԳԹԿ-ից հավաստիացրին, որ հսկողությունը բավականին մեծ է եղել։ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը ներկա է եղել տպագրման ամբողջ գործընթացին (տպագրումից մինչև ծրագրավորում), որը տեսագրվում էր։ Այնպես որ՝ թեստերի արտահոսքի հավանականությունը հասցվել է նվազագույնի։ ԳԹԿ-ից տեղեկացնում են նաև, որ կան որոշ ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, ծնողներ, որոնք կենտրոնի աշխատակիցների վրա ճնշումներ են գործադրել՝ ցանկանալով ձեռք բերել 9-րդ դասարանի ավարտական քննությունների թեստերը։ Ճնշումները մինչ օրս շարունակվում են, ինչը նշանակում է՝ թեստերի արտահոսք չի գրանցվել։
Նշենք, որ այս տարի, հաշվի առնելով դիմորդների փոքր թիվը և այն, որ նրանք նախորդ տարիների շրջանավարտներ են, ովքեր կտրված են եղել ուսումնական գործընթացից, հանձնարարվել է թեստեր կազմողներին, որ 7,5-8 միավորը հեշտ հաղթահարելի լինի։
Հաջորդ քննությունը հունիսի 4-ին է։ 609 դիմորդ այդ օրն իրենց գիտելիքները կստուգի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ