ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քաղաքական ճանապարհ, որը, սակայն, պետք է ձերբազատել «ազգային- ազատագրական պայքարի» փաթեթավորումից

Քաղաքական ճանապարհ, որը, սակայն, պետք է ձերբազատել «ազգային- ազատագրական պայքարի» փաթեթավորումից
24.06.2024 | 08:48

Բագրատ Սրբազանի ելույթից դատելով՝ գործընթացը զարգանում է ինստիտուցիոնալ ձևավորման և մարզային այցերի տրամաբանությամբ:

Սա արդեն նորմալ է, եթե հետևողականություն ցուցաբերվի ու նաև գործընթացը հարստացվի քաղաքական խոսույթով ու ծրագրով:

Մյուս կողմից, սա այն է, ինչի մասին մայիսի 9-ից ասում եմ:

Բլիցկրիգային տրամաբանությունը, դրանից բխող իմպիչմենտը կամ հեղափոխությունն այլևս ժամանակավրեպ են:

Եթե Բագրատ Սրբազանին ճիշտ եմ հասկացել, գործընթացը գնում է քաղաքական կառույցի ձևավորման և ընտրությունների միջոցով փոփոխություններ բերելու ճանապարհով:

ՈՒ կարևոր չէ՝ հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրությունների:

Սա քաղաքական ճանապարհ է, որը, սակայն, պետք է ձերբազատել «ազգային- ազատագրական պայքարի» փաթեթավորումից:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2461

Մեկնաբանություններ