Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Թիրախային աշխատանք՝ ռեժիմին ծառայող անձանց անմիջական շրջապատում

Թիրախային աշխատանք՝ ռեժիմին ծառայող անձանց անմիջական շրջապատում
14.06.2024 | 18:58

Փորձեմ Բագրատ Սրբազանի երեկվա վերջին ու կարևոր ուղերձը վերծանել։

Ցանցային պայքարը մեկնարկում է։ Պետք է թիրախային ու ասինխրոնիկ մեթոդներով աշխատել պիղծ ռեժիմին ծառայող անձանց հետ անմիջական շրջապատում։ Հատ առ հատ։ Ներգրավել բոլորին՝ հարազատներին, ընկերներին, ծանոթներին, խնամիներին, բանակի ընկերներին և անգամ առաջին դասարանի ուսուցիչներին։ Համոզել այդ (անուղեղ) կամակատարներին, որ ծառայելը պիղծ ու գարշելի ռեժիմին անպատվաբեր և չափազանց մեծ սպառնալիք է իրենց համար (նրանց սպասվում է տրիբունալի որոշում, իսկ լավագույն դեպքում՝ ապասոցիալական ճակատագիր իրենց ողջ գերդաստանի համար)։

Անգամ, եթե նրանք չեն համոզվում, նրանք պետք է իրենց կաշվի վրա զգան հանրության անհանդուրժողական վերաբերմունքը։

Ցանցային պայքարը առավել արդյունավետ է, քան հանրայինը, երբ փողոցներում ու հրապարակներում համախմբված մարդիկ դուրս են գալիս պիղծ ռեժիմի մեծապես անծանոթ սպասավորների՝ ոստիկանների դեմ վերևից հրամաններ սպասելով, այսինքն՝ պասիվ։ Իսկ ցանցային պայքարի դեպքում, երբ կիրառվում են թիրախային ու ասինխրոնիկ մեթոդներ, պիղծ ռեժիմին ծառայող կամակատարներն անմիջականորեն հարվածի տակ են հայտնվում մերձակա շրջապատի կողմից, ինչն ակտիվ պայքար է։

Դեռևս միատարր էթնիկական հանրությունում կենսունակ են մարդկային հարաբերությունների ավանդական պատկերացումները և գերիշխում են, այսպես կոչված, «քաղաքացիական նորմերի» վրա, որոնք արհեստականորեն ներդրվել են դրսից այս վերջին տասնամյակների ընթացքում։

Վերջիններս շատ պատրանքային ու բուտաֆորիկ են։

Ոչ երնեկ այն մարդկանց, որոնք ապրում են այդ կեղծ ու արհեստական՝ դրսից հրամցվող պատրանքներով։

Վաշխառուական ու պսևդոլիբերալ այս անիծյալ համակարգը, իր սահմանադրություններով ու միջազգային օրենքներով, փլուզվում է ամբողջ աշխարհում։

Զգոն եղեք, մարդիկ:

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 6215

Մեկնաբանություններ