Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հենց Փաշինյանն է Ալիևի երազանքներն իրագործողը՝ «Ասեք՝ կանենք» կարգախոսով

Հենց Փաշինյանն է Ալիևի երազանքներն իրագործողը՝ «Ասեք՝ կանենք» կարգախոսով
25.05.2024 | 06:53

Ադրբեջանի Ազգային Ժողովում ակտիվ քննարկում են Բագրատ Սրբազանի գործունեությունն ու Հայաստանում ընթացող զարգացումները։

Արդեն ոչ զարմանալի զուգադիպությամբ բառ-բառ կրկնվում են ՔՊ-ական պատգամավորների և ադրբեջանցի պատգամավորների խոսույթները։ Այսպես, իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Ջեյհուն Մամեդովը հայտարարել է․ «Պատմության ընթացքում ադրբեջանցիներին ու հայերին խաղաղ ապրելու հարցում հիմնական խոչընդոտող կառույցներից մեկը հայկական եկեղեցին է։ Այդ քաղաքականությունը շարունակվում է նաև հիմա։ Բայց ի՞նչ է առաջարկում լավ Բագրատը հայ հասարակությանը։ Խաղաղության այլընտրանքը պատերազմն է։ Պատրա՞ստ են արդյոք հայոց պետությունն ու հասարակությունը պատերազմի։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է իր տեղը ցույց տա այս կեղծ քահանային և նրա թիկունքում վախկոտորեն թաքնված հին ռեժիմի մնացորդներին»։

Մեկ այլ պատգամավոր Թուրալ Գյանջալիևն էլ, ով հայտնի է իր հակահայկական գրառումներով, նշել է․«Հայ քաղաքական վերնախավը պետք է ազատվի սփյուռքի և եկեղեցու մանիպուլյացիաներից և վերջապես սկսի ապրել հարևանների հետ։ Այս դեպքում դա կխանգարի Ֆրանսիային եկեղեցու միջոցով հայ ժողովրդին ներքաշել ռևանշիզմի մեջ»։

Իր հերթին, Ադրբեջանի ԱԺ նախագահ Սահիբա Գաֆարովան կոչ է արել ակտիվորեն միջամտել Հայաստանի ներքին գործերին ու փաստացի աջակցել Նիկոլ Փաշինյանին։ «Լեզուն իմացող պատգամավորները պետք է ակտիվ լինեն սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներում՝ օգտագործելով իրենց իմացած լեզուները, և պետք է ուշադրություն հրավիրեն այս իրողությունների վրա»,-ասել է Ադրբեջանի ԱԺ խոսնակը։

Ադրբեջանը ակնհայտորեն և մեծ խանդառավությամբ միջամտում է ՀՀ ներքին գործերին՝ «լեգիտիմ» Փաշինյանին բոլոր ընդդիմադիրներից պաշտպանելու մոլուցքով տարված։ Միայն Փաշինյանը կարող էր օգնել մեր պետությունը «Արևմտյան Ադրբեջան» կոչող, 120 հազար էթնիկ զտում ու բռնի տեղահանություն անող բռնապետին հանդես գալ որպես «խաղաղության աղավնի»։ Ավելի լավ գործընկեր Ալիևը դժվար էլ գտնի, դրա համար ամեն գնով պատրաստ է պահել նրան, չէ՞ որ հենց Փաշինյանն է Ալիևի երազանքների ցուցակը իրագործողը՝ «Ասեք՝ կանենք» կարգախոսով։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1933

Մեկնաբանություններ