Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Տարածաշրջանում լոգիստիկ ուղիների գծման միտումները

Տարածաշրջանում լոգիստիկ ուղիների գծման միտումները
21.04.2024 | 08:32

Արևմուտքին կարելի է հավատալ միայն և բացառապես այն դեպքում, երբ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ կկիրառվեն այնպիսի պատժամիջոցներ, ինչպես Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի, Հյուսիսային Կորեայի նկատմամբ։

Բաքվի բռնապետը ժամանակակից աշխարհի ամենադաժան տոտալիտար վարչակարգերից մեկի բռնապետն է, և նրա նկատմամբ լոյալությունը լոյալություն է մարդու իրավունքների ոտնահարման, սպանությունների, ցեղասպանության, էթնիկ զտումների (ընդ որում ոչ միայն հայերի), քաղաքական բռնությունների, կոռուպցիայի և այլնի նկատմամբ։
Կանե՞ն արդյոք. Իհարկե՝ ոչ, որովհետև կարևորը ոչ թե արժեքներն են, այլ՝ շահերը...

Հ.Գ. Քարտեզը տարածաշրջանում լոգիստիկ ուղիների գծման միտումների մասին է:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5067

Մեկնաբանություններ