Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Մեր բանակաշինությունը, առաջին հերթին, պետք է հիմնվի հենց մեր սեփական փորձի վրա

Մեր բանակաշինությունը, առաջին հերթին, պետք է հիմնվի հենց մեր սեփական փորձի վրա
11.07.2023 | 16:43

Թող կասետային արկերի ազդեցության մասին մեզ հարցնեն՝ դրանք համատարած կիրառվել են 44-օրյայի ընթացքում։

Ռուս-ուկրաինական ռազմաճակատի նույնիսկ ամենաթեժ հատվածների կրակային հզորությունը դեռ չի հասել այն մակարդակին, ինչ եղել է մեր պատերազմի առաջին օրերին՝ հարավային ճակատում։ 1-ին և 9-րդ պաշտպանական շրջաններում մեր բանակը վարել է մարդկության պատմությանը դեռ հայտնի ամենաբարձր ինտենսիվությամբ և կրակային հզորությամբ ճակատամարտը։

Հարավային ճակատում մեր բանակի դեմ կիրառվում էին կասետային սմերչեր, ՏՈՍ համակարգեր, իսրայելական ԱԹՍ-ներ, որոնք ամեն ինչով գերազանցում են ուկրաինացիների և ռուսների կողմից ներկայում կիրառվող բոլոր ԱԹՍ-ներին։ Կիրառվում էր բանակային ավիացիա, որի գրոհների քանակը բազմակի անգամներ ավելին է, քան ռուսական ավիացիայի գրոհները ուկրաինական դիրքերի վրա։ Կիրառվում էին նաև Storm Shadow-ի անալոգ թուրքական Som թևավոր հրթիռներ։

Եվ այս պայմաններում մեր բանակը ոչ միայն չնահանջեց, այլ առաջին 6 օրերի ընթացքում ոչնչացրեց թշնամու մեկ բրիգադից ավել զորք։ Անցավ հակահարձակման ու հետ վերցրեց առաջին օրը կորցրած դիրքերի մեծ մասը։ Թող փորձի համար մեկ օր ուկրաինացիները կամ ռուսները չվերականգնեն իրենց առաջին գծում կանգնած զորքերի սանիտարական կորուստները կամ օրերով չքնած զորքին ռոտացիա չանեն։ Ու դրանից հետո տեսնենք, թե նրանք քանի՞ րոպե կդիմանան:

Մենք ունենք մեկ մեծ ազգային թերություն՝ Մերը չենք գնահատում։ Այսօր ոմանք հղում են անում ֆինլանդացիներին, ովքեր մեր ռազմական պատմության ու հաջողությունների փոքր մասը չունեն։ Կամ Էստոնացիներին ու սինգապուրցիներին, ովքեր ընդհանրապես կռված չկան։ Հիմա և՛ ուկրաինացիները, և՛ ռուսները կիրառում են նոր գումարտակներ կազմելու մեթոդաբանություն, որը մենք կիրառում էինք դեռ արցախյան առաջինի ժամանակ։

Մեր բանակաշինությունը առաջին հերթին պետք է հիմնվի հենց մեր սեփական փորձի վրա։ Բայց այստեղ էլ, ցավոք, քաղքենիական արժեհամակարգը գերակայում է՝ հիանում են օտարներով, ու սեփականին ասում, թե բանակ չենք ունեցել։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5632

Մեկնաբանություններ