Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Մեծ հաղթանակների» հետևից. Պրահայի համաժողով. Դավիթ Կարապետյան

«Մեծ հաղթանակների» հետևից. Պրահայի համաժողով. Դավիթ Կարապետյան
11.10.2022 | 07:45

Ուշիուշով հետևեցինք Պրահայում կայացած եվրոպական երկրների լիդերների հավաքին, որի շրջանակներում կայացավ նաև քառակողմ՝ Մակրոն-Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը:
Խորապես գնահատելով Մակրոնի և Միշելի ներդրած ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորմանը, այդուհանդերձ, այս հանդիպումներից ու որպես վերջնարդյունք՝ հայտարարությունից կարող ենք արձանագրել, որ որևէ նոր բան, աննախադեպ ձեռքբերում տեղի չունեցավ:


Ֆիքսվեց այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց համաձայն երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Ասել կուզեմ, ասեցին մի բան, որն աշխարհն է հաստատել ու այդկերպ էլ ճանաչում է:
Այստեղ որևէ նորություն չկա, առավել ևս ձեռքերում, ինչի մասին որ թմբկահարվում է:
Ընդհակառակը՝ սրանով առաջացան ավելի լուրջ հարցեր ու խնդիրներ, քան թե լուծվեց որևէ հարց...


Այս բանակցությունների միակ նորությունն այն էր, որ Հայաստանն իր համաձայնությունն հայտնեց՝ Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով, երկամսյա ժամկետով տեղակայել ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդներին:
Սակայն այս առումով, կողմերի համաձայնությունները սիմետրիկ չեն:
Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը չհամաձայնեց թույլ տալ ԵՄ դիտորդների մուտքը Ադրբեջան:
Ալիևը մինչ այդ, արդեն իսկ մեկ անգամ մերժել էր՝ ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի առաջարկը, երբ նա հոկտեմբերի 5-ին հայտարարեց, որ ԵՄ-ն ցանկանում է մշտադիտարկման առաքելություն ուղարկել շփման գոտի:


Այստեղ, պարզից էլ պարզ է, թե ինչու՞ Ալիևը մերժեց իր տարածքում՝ այն էլ սահմանամերձ գոտում, նման առաքելության գործունեությունը։
Հիմա սա կարո՞ղ ենք մեզ համար համարել լուրջ ձեռքբերում...
Չթերագնահատելով, կասեմ՝ ոչ:
Առաքելության անդամների ներկայությամբ, ընդամենը 2 ամսով, հնարավոր է կանխել կամ զսպել, միաժամանակ ֆիքսել, տեղում մոնիթորինգի ենթարկել, արձանագրել թշնամու բացահայց ագրեսիան և սադրանքները մեր հանդեպ:
Քանի որ նրանք համարվում են քաղաքացիական առաքելություն իրականացնողներ, հետևաբար՝ թշնամու ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի և ներթափանցման դեպքում վերջիններս օժտված չեն կանխարգելիչ գործառույթներով:
Եվ հետո՝ դիմացը ձմեռ է:


Սովորաբար տարվա այս ժամանակահատվածում և եղանակային պայմաններում ռազմական գործողություններ չեն ձեռնարկվում:
Մանավանդ, որ սահմանամերձ տարածքները բարձրլեռնային են:
Չեմ կարծում, որ Ադրբեջանը ի վիճակի չէ համբերատար սպասել երկու ամիս՝ հետաձգելով իր առջև դրած պլանները:
Այսպիսով՝ համաձայնելով ճանաչել մեկմեկու տարածքային ամբողջականությունը, և դրա հիման վրա անցկացնելով դելիմիտացիա և դեմարկացիա, ենթադրվում է, որ Ադրբեջանը այլևս չի կարողանալու տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին, և միաժամանակ պարտավոր է իր զինված ուժերը դուրս բերել օկուպացված տարածքներից:
Սա իհարկե հարցի տրամաբանական կողմն է:


Համենայն դեպս, այս ընձեռված հնարավորությունից օգտվելով՝ մնում է, որ Հայաստանը պնդի՝ իր սուվերեն տարածքից ադրբեջանական զինվորների անհապաղ դուրս բերման պահանջը:
Առայժմ, ինչպես միշտ այն ևս կոչերի տեսքով է, անարձագանք...
Ավելի քան վստահ եմ, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվելու Հայաստանի սուվերեն տարածքների հանդեպ իր նկրտումներից:
Իսկ քանի որ նախատեսվող դելիմիտացիան և դեմարկացիան երկարուձիգ տարիների բարդ աշխատանք է, հետևաբար՝ կամ մնում է
սպասել, որ այդ ամենի վերջնարդյունքում նոր Ադրբեջանը ինքնակամ կամ արտաքին ճնշումների տակ կլքի սահմանամերձ օկուպացված տարածքները, կամ մնում է հանդուրժել թշնամու ռազմական ներկայությունը մեր տարածքներում, կամ էլ, որ մեր ուժերով դուրս վռնդենք նրանց օկուպացված շրջաններից:


Այս պարագայում էլ հարցեր են առաջանում.
արդյո՞ք դա մենք կկարողանանաք անել ինքնուրույն, անելուց հետո կկարողանանա՞նք պահպանել հետ բերածը, և արդյո՞ք դա առիթ չի դառնա թշնամու համար՝ լայնածավալ պատերազմ սկսելու:
Իսկ առհասարակ, այս ամենի ողջ համատեքստում, լավ կլիներ, որ մինչ Պրահայում ձեռքբերված «լուրջ ու տեսանելի հաջողությունները» նշելը, գործող իշխանություններն իրենց հարց տան, թե արդյո՞ք այդ բանակցությունների ընթացքում, գոնե, բարձրաձայնվել է (էլ չեմ խոսում հստակեցման մասին) այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ օտարերկրա զինուժի զավթված տարածքներից անհապաղ դուրսբերումը, դիվերսիաների բացառումը, հայ ռազմագերիների վերադարձը, այս գործընթացում՝ Արցախի կարգավիճակի հստակեցումը:


Կարծում եմ, որ եթե նույնիսկ բարձրաձայնվել է, ապա՝ «սիրողական» մակարդակով...
Այսպիսով՝ կարելի է գալ եզրահանգման, որ այս հանդիպումները չնչին արդյունավետ էին, բանակցային պրոցեսում էական լուրջ բեկում տեղի չունեցավ, ընդհակառակը՝ առաջացան նոր հարցեր, կամ թե մնացին նախորդ հարցերն էլի չլուծված:


Հուսանք, որ գոնե երկու ամսով, իրոք, հնարավոր կլինի հաստատել խաղաղություն...
Վերստին հիշեցնում եմ.
Հայրենիքի սահմանների՝ իրապես անձեռնմխելիության ու երկրի տարածքային ամբողջականության պահպանումը բացառապես հայ զինվորից է կախված:
Նա է միակ վստահելի երաշխավորը և հայ ժողովրդի հույսն ու ապավենը:

Դիտվել է՝ 6903

Մեկնաբանություններ