«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հունաստանում հայերը բողոքի ցույց են կազմակերպել Իսրայելի դեսպանատան դիմաց

Հունաստանում հայերը բողոքի ցույց են կազմակերպել Իսրայելի դեսպանատան դիմաց
23.10.2020 | 15:01

Հոկտեմբերի 21-ին, ժամը 18:00-ից, Հունաստանի հայությունը՝ «Դադարեցրե՛ք Ադրբեջանին սպառազաինություն մատակարարելը, դադարեցրե՛ք մարդասպանությունը» կարգախոսով, հավաքվել էր Աթենքում Իսրայելի դեսպանության դիմաց, բողոքելով Իսրայելի կողմից Էրդողանի և Ալիևի ղեկավարած տեռորիստական իշխանություններին գերզարգացած սպառինություններ մատակարարելու, և Արցախի հայությանը ցեղասպանպության վտանգի ենթարկելու դեմ:

«Իսրայելը թեև պաշտոնապես պատերազմ չի հայտարարել Արցախին և հայ ժողովրդին, բայց նրա քաղաքականությունը ակնհայտորեն թշնամական է հայության նկատմամբ: Քանի որ Իսրայելը զինում է մեր ժողովրդի ջարդարարին: Մեր զոհվածների և վիրավորների մի մեծ մասը հարվածվել է այն ռազմաթերքով, որով Իսրայելը նախկինում և ԴԵՌ ԱՅՍՕՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԻՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ», կազմակերպիչ հանձնախմբի կողմից հունարենով հայտարարել է Մարիետա Աբրահամյանը: «Կարելի էր ակնկալել, որ Իսրայելը կլինի այն առաջին պետությունը, որը պիտի ճանաչեր 1915-ի Հայոց ցեղասպանությունը, քանի որ հրեա ժողովուրդը նույնպես ցեղասպանության զոհ էր դարձել: Այնուամենայնիվ, նրա կառավարությունը դաշնակցեց անուղղակիորեն, բայց իրականում արդյունավետորեն՝ ցեղասպան թուրքերի հետ, որոնք այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց, փորձում են ոչնչացնել Արցախի հայ ժողովրդին», կազմակերպիչ հանձնախմբի անունից հայտարարել է Հայկ Գասարճյանը: Ցույցի ավարտին մասնակիցները բանաձև քվեարկեցին, որը ներկայացվելու Հունաստանի Ազգային ժողովին, Եվրամիության, Եվրոպայի խորհրդարանին և Աթենքում ՄԱԿ-ի գրասենյակին:


Բանաձևում նշված է.
«Մենք ովքեր, չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., երեկոյան հավաքվել ենք Աթենքում, Իսրայելի դեսպանատան առջև
– Մեր զորակցությունն ենք հայտնում Արցախի հերոս ժողովրդին և համոզված լինելով, որ նրա ազատագրական պայքարը հասնելու է իր վախճանական նպատակին:
-Խոնարհվում ենք այն հերոս մարտիկների հիշատակի առջև, բոլոր նրանց՝ երիտասարդների, պատանիների, տղամարդկանց և կանանց հերոսության առջև ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին արդար պայքարում, ովքեր դեռ բարձր են պահում պայքարի դրոշը:
-Երախտագիտություն ենք հայտնում հույն ժողովրդին, Արցախի պայքարին իր ցուցաբերած բազմազան աջակցության համար:
– Պահանջում ենք միջազգային կազմակերպություններին անհապաղ միջամտել՝ արյունահեղությունը Արցախում դադարեցնելու համար:
– Մենք պահանջում ենք ճանաչել Արցախի հայության ինքնորոշման իրավունքը և Արցախի անկախ հանրապետությունը»:


«Հայաստան» լրատվական ցանց,
Աթենք, 22 հոկտեմբերի 2020 թ.
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՄԲ

Դիտվել է՝ 3241

Մեկնաբանություններ