«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Քարդաշյաններ. Մենք բոլորս միասին մեկ գլոբալ հայ ազգի մաս ենք

Քարդաշյաններ. Մենք բոլորս միասին մեկ գլոբալ հայ ազգի մաս ենք
11.10.2020 | 14:41

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրեր Քլոե և Քորթնի Քարդաշյանները ևս միացել են հանուն հայ ժողովրդի, հանուն Արցախի «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվություն կատարելու կոչին:


Քարդաշյան քույրերը տեսաուղերձներ են հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» վիրտուալ դրամահավաքին, քույրերը տեսաուղերձները տեղադրել են նաև սոցիալական ցանցերի իրենց էջերում: Քլոե Քարդաշյանը նշել է, որ շատ դժվար ժամանակաշրջան է Հայաստանի և Արցախի համար: «Ես այսօր այստեղ եմ՝ բարձրացնելու իմ ձայնը, որ երաշխավորեմ, որ տեղում մարդիկ սնունդ, ապաստան և բժշկական օգնություն ստանան: «Հայաստան» համահայկական հիմանդրամն աշխատում է անմիջականորեն նրանց հետ, ովքեր տուժել են այս ճգնաժամից ՝ տրամադրելու էական ռեսուրսներ»,- ասել է նա: Քարդաշյանը շեշտել է, որ իր համար, որպես մոր, հատկապես կարևոր է մտածել երեխաների մասին: Նրանք չպետք է զգան բախումներից բխող վախն ու դժվարությունները: «Իմ մտքերն ու աղոթքները այդ երեխաների և նրանց ընտանիքների, նաև քաջ տղամարդկանց և կանանց հետ են»,- նշել է նա:


Քորթնի Քարդաշյանն էլ ասել է, որ իր համար մեծ պատիվ է այս դժվարին ժամանակահատվածում աջակցություն ցուցաբերել Հայաստանում և Արցախում մարդասիրական ջանքերին: Քլոե և Քորթնի քույրերն իրենց ուղերձներն ավարտել են կոչով. «Միացեք ինձ՝ այսօր աջակցելու հիմնադրամին, դա կլինի սոցիալական լրատվամիջոցներում իրազեկում տարածելով, թե ընդամենը 1 դոլար նվիրաբերելով, ոչ մի ջանք փոքր չէ: Մենք բոլորս միասին մեկ գլոբալ հայ ազգի մաս ենք կազմում»: Քիմ, Քորթնի և Քլոե քույրերը սոցիալական ցանցերի իրենց էջերում տեղադրել են նաև հիմնադրամի կայքի հասցեն: Քիմ Քարդաշյանը արդեն կատարել է 1 մլն դոլար նվիրատվություն:

Դիտվել է՝ 3627

Մեկնաբանություններ