«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ Արցախի ժողովրդին պաշտպանելու անկարողությունը սպառնալիք է իր համար»

«Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ Արցախի ժողովրդին պաշտպանելու անկարողությունը սպառնալիք է իր համար»
11.10.2020 | 14:40

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ օդային և հրթիռային հարձակում է սկսել: Ադրբեջանական կողմից մարտերին մասնակցում են Սիրիայից վարձկաններ, որոնց Հարավային Կովկաս են տեղափոխվել Թուրքիայի կողմից․ Թուրքիան Ադրբեջանին է տրամադրել իր ամբողջ զինանոցը, այդ թվում՝ F-16 մարտական օդանավերը, գրում է ԱՄՆ-ի The Hill պարբերականը։

«Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա սպառնում է ժողովրդավարությանը ամբողջ աշխարհում» հոդվածում հոդվածագիրները ուշադրություն են հրավիրում, որ Արցախում պատերազմի հրահրումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվին առաջարկել է իր լիակատար աջակցությունը և հրահրում է շարունակել ռազմական գործողությունները։ «Ցավոք, միջազգային հանրության որոշ գործող անձինք մերժեցին Ադրբեջանի՝ որպես ագրեսորի դերը՝ կոչ անելով երկու կողմերին «պատրաստվել խաղաղության»։ Բայց եթե Հայաստանը երբեք չի ձգտել պատերազմի, ինչի՞ է պատրաստվելու»,- գրում են հոդվածագիրները։ «Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը վերջին երկու տասնամյակների ընթացքում իր բնակչությանը պատերազմի էր նախապատրաստում՝ հրահրելով հակահայկական տրամադրություններ, կուտակելով Թուրքիայից և Իսրայելից ձեռք բերված ռազմական ակտիվները և անշեղորեն երկրորդ պլան մղելով բանակցային ճանապարհով հակամարտության կարգավորման ջանքերը»։ Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունը հանգեցրել է ատելության հողի վրա հանցագործությունների հրահրմանը, մշակութային հուշարձանների ոչնչացումը։


«Ավելին, Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս մերժել ու ժխտել են Հայոց ցեղասպանությունը՝ ոչ միայն հրաժարվելով պատասխանատվություն կրել մարդկության դեմ հանցագործության իրենց նախորդների գործողությունների համար, այլև բացահայտորեն սատարելով այն նույն գաղափարախոսությանը, որ ընկած էր 105 տարի առաջ ցեղասպանության հիմքում»,- ընդգծում են հոդածագիրները: Քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել հայ ժողովրդի ինքնորոշման օրինական իրավունքը՝ առանց իր կրոնի, մշակույթի և էթնիկ ինքնության համար հետապնդման սպառնալիքի, խաղաղությունն անհնար կլինի։ «Մինչդեռ Ադրբեջանը փորձում է իրեն զերծ պահել միջազգային վերահսկողությունից՝ հենվելով ԱՄՆ-ում լարված ներքին քաղաքականության և գլոբալ համաճարակի վրա, մենք այլևս չենք կարող անտեսել դա ։ Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ կրոնական փոքրամասնություններին պաշտպանելու անկարողությունը ինչ-որ տեղ սպառնալիք է իրենց համար։ Անգործությունը նախադեպ է ստեղծում և խրախուսում բռնապետերին»,- ասված է հոդվածում։

Դիտվել է՝ 3536

Մեկնաբանություններ