Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մի կորց­րեք զգո­նու­թ­յու­նը

Մի կորց­րեք զգո­նու­թ­յու­նը
06.10.2020 | 00:37

Թշ­նա­մուն թե­րագ­նա­հա­տել պետք չէ, ա­ռա­վել ևս, ե­թե այդ թշ­նա­մին մար­դաս­պա­նի գե­նե­տիկ կոդ ու­նե­ցող Ադր­բե­ջանն է ու ցե­ղաս­պան Թուր­քիան։ Մեր բա­նակն այ­սօր միայ­նակ դի­մա­կա­յում է մահ սփ­ռող երկ­գլ­խա­նի ո­սո­խին, բայց ի՞նչ գնով։ Յու­րա­քան­չուր հայ զին­վո­րի կյանք մեզ հա­մար չա­փա­զանց թանկ է, մենք վարձ­կան չու­նենք, որ «թն­դա­նո­թի միս» դարձ­նենք, և այս օ­րե­րի ոգևո­րու­թյունն էլ պի­տի պա­հել՝ սթա­փու­թյու­նը չկորց­նե­լով։ Պետք չէ ժա­մա­նա­կից շուտ հաղ­թա­նակ տո­նել, երբ ռազ­մի դաշ­տում զին­վո­րը կյան­քի գնով հետ է շպր­տում ո­սո­խին։ Ա­յո, հաղ­թե­լու ենք, բայց ժա­մա­նա­կից շուտ պետք չէ բթաց­նել զգո­նու­թյու­նը։ Մեր թշ­նա­մին նենգ է, նա թքած ու­նի աշ­խար­հի բո­լոր եր­կր­նե­րի հոր­դոր­նե­րի ու կո­չե­րի վրա, նա խախ­տում է բո­լոր գր­ված ու չգր­ված օ­րենք­նե­րը, նա չի մտա­ծում ա­ռաջ­նագ­ծում կանգ­նած իր զին­վո­րի մա­սին, նա սե­փա­կան ժո­ղովր­դին ան­գամ թի­րախ է դարձ­նում։


Այս օ­րե­րին շա­տե­րը, հատ­կա­պես վիր­տուալ տա­րած­քում, ան­հար­կի էյ­ֆո­րիա­յի գիրկն են ըն­կել, մինչ­դեռ ի­րա­կան հայ­րե­նա­սի­րու­թյունն ու հե­րո­սու­թյու­նը ճո­ռոմ, ճռճ­ռան բա­ռե­րը չեն, այլ կոնկ­րետ գոր­ծե­րը։ Երևա­նի սր­տում՝ հա­մա­կարգ­չի ա­ռաջ նս­տած, բարձ­րա­գոչ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նե­լուց հեշտ բան չկա, դրա­նով թշ­նա­մուն չես զար­մաց­նի. մեզ այ­սօր հա­վա­սա­րակ­շռ­ված, խե­լա­միտ, ո­գե­կո­չող խոսք է պետք, մնա­ցա­ծը ռազ­մա­կան ղե­կա­վա­րու­թյան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի տի­րույ­թում է, ո­րը բո­լո­րից լավ գի­տի, թե յու­րա­քան­չյուր գոր­ծո­ղու­թյան հետևում քա­նի մարդ­կա­յին կյանք է։ Թի­կուն­քում մնա­ցած­նե­րիս ա­նե­լիքն այս դժն­դակ օ­րե­րին մեզ վս­տահ­ված «դիր­քը» ա­մուր պա­հելն է։ Այդ­պես ենք սա­տա­րե­լու և՛ բա­նա­կին, և՛ երկ­րին։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 10899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ