ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արագ հարս­տա­նալ են ու­զում

Արագ հարս­տա­նալ են ու­զում
04.09.2020 | 00:45
Շա՜տ ա­րագ այս իշ­խա­նու­թյու­նը սկ­սեց ինքն ի­րեն ոչն­չաց­նել։ Եր­կու տա­րի ա­ռաջ փա­շի­նյա­նա­ծին կա­ռա­վա­րու­թյունն ու խոր­հր­դա­րա­նը միայն մեկ մար­դու վար­կա­նի­շով ստանձ­նե­ցին պա­տաս­խա­նա­տու գործ, բայց շատ չան­ցած ա­ռան­ձին-ա­ռան­ձին մս­խե­ցին և հան­րա­յին մի­ջոց­նե­րը, և վս­տա­հու­թյու­նը, և ա­պա­գա­յի հան­դեպ հույ­սը։
Կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րող, «թա­լա­նը» կո­պեկ առ կո­պեկ վե­րա­դարձ­նող իշ­խա­նու­թյունն այ­սօր կրակն է ըն­կել սե­փա­կան կո­ռուպ­ցիո­ներ­նե­րի ձեռ­քը։ Նախ­կին պաշ­տո­նյա­նե­րի և նոր իշ­խա­նա­վոր­նե­րի յու­րա­ցում­նե­րի մա­սին բա­ցա­հայ­տում­նե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը հաս­տատ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան ան­կա­շառ, ան­թա­լան նկա­րագ­րի մա­սին չի խո­սում։ Եր­կա­մյա իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի վե­րա­բե­րյալ պաշ­տո­նեա­կան դիր­քի չա­րա­շա­հում­նե­րի, կո­ռուպ­ցիա­յի մա­սին փաս­տե­րով մա­մու­լը ո­ղող­ված է, պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րի պա­կաս էլ չկա։ Տպա­վո­րու­թյուն կա, թե կարճ ժա­մա­նա­կում ու­զում են հասց­նել հնա­րա­վո­րինս շատ հարս­տու­թյուն դի­զել։ Այս ըն­թաց­քում մո­ռա­նա­լով մի շատ էա­կան հան­գա­մանք. ի­րենց դի­մաց գու­ցե բարձր վար­կա­նիշ չու­նե­ցող, բայց կա­ռա­վար­ման մեծ փորձ ու­նե­ցող ընդ­դի­մու­թյուն է կանգ­նած, որը հա­զիվ թե չհաս­կա­նա ու չբա­ցա­հայ­տի, թե ինչ­պես ու ինչ մե­խա­նիզմ­նե­րով են այդ հարս­տու­թյու­նը կու­տա­կում։ Չենք խո­սում այն մա­սին, թե ուր մնա­ցին ժո­ղովր­դին տր­ված խոս­տում­նե­րը, ին­չու իշ­խա­նա­փո­խու­թյան բա­րիք­նե­րը վա­յե­լում են միայն փո­ղո­ցից պաշ­տո­նյա­յի ա­թո­ռին հան­կարծ հայ­տն­ված­նե­րը, սա­կայն մի քա­նի հար­ցեր, այ­դու­հան­դերձ, օ­դում են կախ­ված։ ՈՒ՞ր են կո­պեկ առ կո­պեկ վե­րա­դարձ­րած գու­մար­նե­րը, ին­չի հա­մար են դրանք ծախս­վել, սե­փա­կան «թա­լան­չի­նե­րի» հան­դեպ է՞լ է գոր­ծում պե­տու­թյա­նը վնաս հասց­նե­լու հա­մար այդ սկզ­բուն­քը։ Թե այ­սօր այլևս կո­ռու­ցիա չի հա­մար­վում, երբ վար­չա­պե­տի, նա­խա­րար­նե­րի հա­րա­զատ­նե­րը, բա­րե­կամ­նե­րը, քա­վոր­նե­րը, սա­նիկ­ներն ու ըն­կեր­նե­րը պե­տա­կան օ­ղակ­ներ են լց­վում։ Բնա­կա­նա­բար կո­ռու­ցիա­յի ոչ մի նշույլ չկա ան­գամ վար­չա­պե­տի ա­մա­ռա­նո­ցի վե­րա­նորոգ­ման հա­մար պետ­բյու­ջեի հս­կա­յա­կան մս­խում­նե­րի, տար­բեր ո­լորտ­նե­րում «հե­ղա­փո­խա­կան» իշ­խա­նիկ­նե­րի յու­րա­ցում­նե­րի մեջ։ Չէ, չկա, այդ­պի­սի բանն այս կա­ռա­վա­րու­թյու­նից շա՜տ հե­ռու է, չհա­մար­ձակ­վե՛ք տաս­նա­մյա­կով իշ­խա­նու­թյու­նում տեղ զբա­ղեց­րած­նե­րին ու ըն­դա­մե­նը եր­կու տա­րի «կե­րակ­րա­տաշ­տին» մոտ հայ­տն­ված­նե­րին հա­մե­մա­տել։ Նախ (ո­րով­հետև վեր­ջին­նե­րիս) ա­րագ հարս­տա­նա­լու տեմ­պը բո­լո­րին գե­րա­զան­ցում է։
Մի ու­շագ­րավ զու­գա­դի­պու­թյուն էլ. պաշ­տո­նա­կան թվե­րով պե­տու­թյա­նը հասց­ված վնա­սի վե­րա­դար­ձի և նա­խորդ տար­վա պարգևատ­րում­նե­րի գու­մա­րի չա­փե­րի միջև սա­րու­ձոր կա։ Ե­թե հար­ցին այլ կող­մից նա­յենք, ստաց­վում է, որ պետ­բյու­ջեից տա­րե­կան կտր­ված­քով այս իշ­խա­նու­թյունն ա­վե­լի շատ է վերց­նում, քան նախ­կին­նե­րի յու­րաց­ման վե­րա­դարձն է կազ­մում։ Այ­սինքն, հա­սա­րա­կու­թյանն աստ­ղա­բաշ­խա­կան թա­լա­նի մա­սին ամ­բողջ օ­րը լե­գենդ­ներ հյու­սող իշ­խա­նու­թյու­նը բա­ցա­հայտ, օ­րեն­քո՞վ է թա­լա­նում պե­տա­կան գան­ձա­րա­նը ու ա­նու­նը դնում՝ պարգևատ­րու՞մ։ Ի դեպ, այս ըն­թաց­քում ոչ մի ան­գամ ժո­ղովր­դին չբա­ցատ­րե­լով, թե «իքս» կամ «իգ­րեկ» պաշ­տո­նյան իր ո­լոր­տի ինչ հա­ջո­ղու­թյան հա­մար է այդ­պես շռայ­լո­րեն ա­մեն ա­միս պարգևատր­վում։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 10641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ