Աղոթարան
06.12.2019 | 00:05
Տկար գառների, անտուն հավքերի,
Լքված ձագերի ապավեն Աստված.
Մեր սրտի ծունկը հողին խոնարհած,
Ցավից կուչ եկած,
Աղի արցունքով Քեզ ենք որոնում`
Այս դառն օրերում:
Մի՛ լքիր մեզ, Տե՛ր,
Այնպես տկար ենք, այնքան անամոք...
Բռնիր մեր ձեռից,
ՈՒ Տուն տար մեզ, Տե՛ր:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ