«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը
18.10.2019 | 01:51

(Նախորդ մասը)

ԽՍՀՄ է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հիմ­նադր­վել է 1965 թվա­կա­նին, ո­րը եր­կու տաս­նա­մյա­կից ա­վե­լի, մինչև 1985 թ., գլ­խա­վո­րեց Ա­լեք­սանդր Ի­վա­նո­վիչ Շո­կի­նը: Շո­կի­նը ա­ռանձ­նա­հա­տուկ դեր է ու­նե­ցել Հա­յաս­տա­նում է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան զար­գաց­ման գոր­ծում՝ կազ­մա­կեր­պե­լով տաս­նյակ գի­տաhե­տա­զո­տա­կան ինս­տի­տուտ­ներ ու ար­տադ­րա­կան միա­վո­րում­ներ, որ­տեղ աշ­խա­տում էին մոտ 120 հա­զար բան­վոր­ներ, ին­ժե­ներ­ներ ու գիտ­նա­կան­ներ: Բո­լո­րին է հայտ­նի Ա­բո­վյա­նի «Պո­զիստր» ԳԱՄ-ն՝ իր «Սի­րիուս» գոր­ծա­րա­նով ու 30 հա­զա­րի հաս­նող աշ­խա­տող­նե­րով: «Է­րե­բու­նի», «Է­լեկտ­րոն» «Ա­նի», «Մա­սիվ» ու «Նեյ­րոն» ԳԱՄ-ե­րը Երևա­նում՝ ի­րենց բա­զում մաս­նա­ճյու­ղե­րով, «Դի­պոլ» ԳԱՄ-ը Գա­վա­ռում, «Նի­գը» Ա­պա­րա­նում, «Օ­մե­գան» Լե­նի­նա­կա­նում, «Ռաստ­րը» Էջ­միա­ծ­նում և այլն: Շո­կինն այն կար­ծի­քին էր, որ Ա­բո­վյա­նը, Զե­լե­նոգ­րա­դի օ­րի­նա­կով, պետք է դառ­նա է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան քա­ղաք: Շո­կի­նի հրա­մա­նով էր, որ Ար­տա­շա­տում կազ­մա­կերպ­վեց «Է­լեկտ­րոնս­տան­դարտ» ԳՀԻ-ն՝ որ­պես Լե­նինգ­րա­դի «Է­լեկտ­րոնս­տան­դարտ» հա­մա­միու­թե­նա­կան ԳՀԻ-ի մաս­նա­ճյուղ ու է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան տա­րա­ծաշր­ջա­նա­յին տեխ­նո­լո­գիա­կան կենտ­րոն, ո­րը պետք է սպա­սար­կեր Հա­յաս­տա­նում, Վրաս­տա­նում, Ադր­բե­ջա­նում, Հյու­սի­սա­յին Կով­կա­սի հան­րա­պե­տու­թյուն­նե­րում, Ստավ­րա­պո­լի ու Կրաս­նո­դա­րի երկ­րա­մա­սե­րում գոր­ծող ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան 500-ից ա­վե­լի գոր­ծա­րան­նե­րի, զբաղ­վեր ար­տադ­րան­քի ո­րա­կի, հու­սա­լիու­թյան և տեխ­նո­լո­գիա­կան ա­պա­հով­ման հար­ցե­րով:


Ես դար­ձա «Է­լեկտ­րոնս­տան­դարտ» ԳՀԻ-ի հիմ­նա­դիր-տնօ­րենն ու այդ պաշ­տո­նում աշ­խա­տե­ցի մինչև 1995 թվա­կա­նը: Է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան զար­գա­ցա­ծու­թյան ու հզո­րու­թյուն­նե­րի ա­ռու­մով Հա­յաս­տա­նը 3-րդն էր ԽՍՀՄ հան­րա­պե­տու­թյուն­նե­րի մեջ՝ Ռու­սաս­տա­նից և ՈՒկ­րաի­նա­յից հե­տո:
Շո­կի­նի հա­մար Հա­յաս­տա­նը ա­ռանձ­նա­հա­տուկ նշա­նա­կու­թյուն ու­ներ եր­կու պատ­ճա­ռով. ա­ռա­ջի­նը զուտ անձ­նա­կան բնույ­թի էր, երկ­րոր­դը բնա­կան գի­տու­թյուն­նե­րի նկատ­մամբ հայ գիտ­նա­կան­նե­րի ու ին­ժե­ներ­նե­րի բնա­տուր հակ­վա­ծու­թյունն էր: Շո­կինն ան­ձամբ պրակ­տիկ մեծ փորձ ու­նե­ցող բարձ­րա­կարգ ին­ժե­ներ էր՝ ԽՍՀՄ ՌԱՀ-ի (ԹկԽ) ըն­դու­նած կարևոր գոր­ծե­րը նա հիմ­նա­կա­նում վս­տա­հում էր հայ մաս­նա­գետ­նե­րին:


-Հա­յե­րը,- խոս­տո­վա­նում էր Շո­կի­նը,- ան­գե­րա­զան­ցե­լի են նո­րա­րա­րու­թյուն­նե­րի, ու­նի­կալ աշ­խա­տանք­ներ ու փորձ­նա­կան նմուշ­ներ ստեղ­ծե­լու գոր­ծում, բայց թե­րա­նում են սե­րիա­կան ար­տադ­րու­թյուն­ներ կազ­մա­կեր­պե­լիս:
Հա­յե­րի նկատ­մամբ ա­ռանձ­նա­հա­տուկ վե­րա­բեր­մուն­քը գա­լիս էր հայ մե­ծա­նուն գիտ­նա­կան, ա­կա­դե­մի­կոս Անդ­րա­նիկ Ղևոն­դի Իո­սի­ֆյա­նի հետ ու­նե­ցած անձ­նա­կան մտեր­մու­թյու­նից: Ցա­վոք, մեր երկ­րում շատ բան չգի­տեն մեծ գիտ­նա­կան-գյու­տա­րար Իո­սի­ֆյա­նի մա­սին, հատ­կա­պես ան­տե­ղյակ են Հա­յաս­տա­նում ժա­մա­նա­կա­կից ար­դյու­նա­բե­րու­թյուն ստեղ­ծե­լու հար­ցում նրա ծա­ռա­յու­թյուն­նե­րից: Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին այդ տրա­մա­չա­փի գիտ­նա­կան­նե­րի ա­նուն­ներն ու գոր­ծե­րը գաղտ­նի էին պահ­վում, յոթ կող­պե­քի հետևում: Այդ­պես էր խոր­հր­դա­յին ա­ռա­ջին ա­տո­մա­յին ու ջեր­մա­մի­ջու­կա­յին ռազ­մամ­թեր­քի ստեղ­ծող, սո­ցիա­լիս­տա­կան աշ­խա­տան­քի կրկ­նա­կի հե­րոս Սամ­վել Քո­չա­րյան­ցի, Չե­լյա­բինսկ-70 մի­ջու­կա­յին կենտ­րո­նի ա­ռա­ջին ղե­կա­վար ու գլ­խա­վոր կոն­ստ­րուկ­տոր, սո­ցիա­լիս­տա­կան աշ­խա­տան­քի ե­ռա­կի հե­րոս Կի­րա­կոս Մե­տաք­սյա­նի կամ, ռու­սե­րե­նով, Կի­րիլ Շյոլ­կի­նի և շատ ու շատ հա­յոր­դի­նե­րի դեպ­քե­րում:
Ա­ռա­ջին ան­գամ Իո­սի­ֆյա­նի մա­սին ես ի­մա­ցա Մոսկ­վա­յում, երբ աս­պի­րանտ էի ու կա­ցա­րա­նի չլուծ­ված խն­դիր ու­նեի:
-Դի­միր Իո­սի­ֆյա­նին, նա կօգ­նի,- խոր­հուրդ տվեց մեր լա­բո­րա­տո­րիա­յի աշ­խա­տա­կից Ա­լեք­սանդր Գո­դո­վը:
-Ո՞վ է Իո­սի­ֆյա­նը:
-Ինչ­պե՞ս թե ով է, հա­յե­րից էլ ով կա հայտ­նի, Մոսկ­վա­յում մենք ճա­նա­չում ենք միայն Իո­սի­ֆյա­նին ու ֆուտ­բո­լիստ Նի­կի­տա Սի­մո­նյա­նին:
Իմ գոր­ծը Իո­սի­ֆյա­նին չհա­սավ, բայց, ճա­կա­տագ­րի բե­րու­մով, այդ մեծ գիտ­նա­կա­նի հետ 1978-81 թվա­կան­նե­րին աշ­խա­տան­քա­յին սերտ հա­րա­բե­րու­թյուն­ներ ձևա­վոր­վե­ցին Ա­բո­վյա­նի «Սի­րիու­սում», երբ նա ա­ռա­ջին ան­գամ ծա­նո­թա­ցավ ֆո­տո­պա­նել­նե­րի դիագ­նոս­տիկ հե­տա­զո­տու­թյուն­նե­րի հա­մար մշակ­ված մեր տեխ­նո­լո­գիա­նե­րի հետ: Նրա հե­տաք­րք­րու­թյունն ա­վե­լի մե­ծա­ցավ, երբ ի­մա­ցավ, որ Մոսկ­վա­յում աշ­խա­տել եմ Բո­րիս Բեր­դիչևսկու ըն­կե­րակ­ցու­թյամբ, ում հետ նա ու­նե­ցել է աշ­խա­տան­քա­յին մտե­րիմ հա­րա­բե­րու­թյուն­ներ:


Բեր­դիչևսկին Կո­րո­լյո­վի տե­ղա­կալն էր՝ տիե­զե­րա­կան սար­քե­րի հու­սա­լիու­թյան ա­պա­հով­ման հար­ցե­րով: Բա­ցի այդ նրա կյան­քում մի հի­շար­ժան էջ էլ է ե­ղել: Ստա­լի­նյան տե­ռո­րի տա­րի­նե­րին նա հայ­տն­վել է այն բան­տախ­ցում, որ­տեղ նս­տած էին Սեր­գեյ Կո­րո­լյովն ու ա­կա­դե­մի­կոս, հր­թի­ռա­յին ու հր­թի­ռա-տիե­զե­րա­կան տեխ­նի­կա­յի ավ­տո­մատ կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րի մաս­նա­գետ, սո­ցիա­լիս­տա­կան աշ­խա­տան­քի կրկ­նա­կի հե­րոս Նի­կո­լայ Պի­լյու­գի­նը:
Պի­լյու­գի­նը, Բեր­դիչևսկին ու Էռնստ Մոլ­չա­նո­վը (Մոլ­չա­նո­վի մա­սին ես գրել եմ, նա Լե­նինգ­րա­դի «Է­լեկտ­րոնս­տան­դարտ» հա­մա­միու­թե­նա­կան ԳՀԻ-ի իմ գլ­խա­վոր ին­ժե­ներն ու, միա­ժա­մա­նակ, իմ աս­պի­րանտն էր, ո­րը թեկ­նա­ծուա­կան դի­սեր­տա­ցիան պաշտ­պա­նեց Երևա­նի պո­լի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տում՝ 1989 թվա­կա­նին) ե­ղել են հր­թի­ռա­յին ու հր­թի­ռա-տիե­զե­րա­կան տեխ­նի­կա­յի գլ­խա­վոր կոն­ստ­րուկ­տոր­նե­րի խոր­հր­դի ան­դամ­ներ: Այդ խոր­հուր­դը գլ­խա­վո­րում էր ա­կա­դե­մի­կոս Սեր­գեյ Կո­րո­լյո­վը:


Բեր­դիչևսկու հետ ես ծա­նո­թա­ցա Մոսկ­վա­յի «Լե­նինգ­րա­դյան» կա­յա­րա­նում: Գո­րյու­նո­վի խնդ­րան­քով նա պետք է մեր գի­տա­կան հոդ­վա­ծը տա­ներ Լե­նինգ­րա­դի խմ­բագ­րու­թյուն, մինչ այդ մենք ի­րար չէինք տե­սել, նրան չէի ճա­նա­չում, ա­նունն էլ չէի լսել, պետք է հան­դի­պեինք կա­յա­րա­նի դրա­մարկ­ղե­րից մե­կի մոտ: Դա տե­ղի ու­նե­ցավ, հան­դի­պե­ցի հա­մեստ ու մյուս­նե­րից ոչն­չով չտար­բեր­վող այդ մար­դու հետ, փո­խան­ցե­ցի հրա­պա­րակ­ման նյու­թե­րը, նա­յեց նկար­նե­րը, մի քա­նի հարց տվեց ու բա­ժան­վե­ցինք, բայց այստղ մի անզ­գույշ քայլ կա­տա­րե­ցի, ո­րը նրան շատ զար­մաց­րեց ու ա­ռիթ տվեց, որ հե­տա­գա­յում Գո­րյու­նո­վին հարց­նի.
-Պա­տա­հա­բար այդ աս­պի­րանտդ հո ժու­լիկ չէ՞:
Բանն այն էր, որ այդ օ­րե­րին Մոսկ­վա էր ե­կել իմ ման­կու­թյան ըն­կեր Համ­լետ Ե­դի­գա­րյա­նը, իր հետ բե­րել էր մի տոպ­րակ խա­ռը կա­նա­չի:
-Ին­չի՞ս են պետք:
-Մտա շու­կա, ու­րիշ բան չկար առ­նե­լու, սրանք ա­ռա, Մոսկ­վա­յում սրա հա­մար հո­գի են տա­լիս, ըն­կեր­նե­րիդ կտաս, նրանց կա­նայք Աստ­ծու չափ շնոր­հա­կալ կլի­նեն քե­զա­նից:


Այդ­պես էլ ե­ղավ, բո­լո­րը բա­ժա­նե­ցի լա­բո­րա­տո­րիա­յում, վեր­ջինն էլ բա­ժին հա­սավ իմ նոր ծա­նո­թին՝ Բեր­դիչևսկուն։ Ի՜նչ ի­մա­նա­յի, որ նա Կո­րո­լյո­վի տե­ղա­կալն է ե­ղել: Մի փն­ջիկ խա­ռը կա­նա­չին ա­ռիթ դար­ձավ, որ մեր ըն­թեր­ցող­նե­րի ա­ռաջ բա­ցա­հայ­տեմ խոր­հր­դա­յին ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րում աշ­խա­տող մաս­նա­գետ­նե­րի ներ­քին աշ­խար­հը, նրանց բա­ցար­ձակ ան­կա­շառ մնա­լու հո­գե­բա­նու­թյու­նը, ին­չը ստա­լի­նյան տա­րի­նե­րից էր գա­լիս, երբ ա­ռանց հիմ­նա­վոր պատ­ճա­ռի մարդ­կանց կա­րող էին բանտ նե­տել, գն­դա­կա­հա­րել կամ ըն­տա­նիք­նե­րով աք­սո­րել: Կյան­քը խոր­հր­դա­յին մարդ­կանց սո­վո­րեց­րել էր, որ չձեր­բա­կալ­վե­լու հա­մար ան­կա­շառ թվա­լը բա­վա­րար չէ, պետք է բա­ցար­ձակ ան­կա­շառ լի­նել, թե­կուզ դա էլ բա­վա­րար ե­րաշ­խիք­ներ չէր տա­լիս մարդ­կանց։ Նրանց կա­րող էին ձեր­բա­կա­լել ու բանտ նե­տել՝ նույ­նիսկ ու­րի­շի «հա­կա» խոս­քե­րը լսե­լու և «հա­կա­նե­րին» չմատ­նե­լու մե­ղադ­րան­քով: Ստա­լի­նյան տա­րի­նե­րին ձևա­վոր­ված մարդ­կա­յին փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներն ու աշ­խա­տան­քա­յին կար­գու­կա­նո­նը ո­րոշ ժա­մա­նակ շա­րու­նակ­վե­ցին ԽՍՀՄ-ում ու կտ­րուկ ան­կում ապ­րե­ցին Բրեժնևի տա­րի­նե­րին, երբ կա­շառք տա­լը ա­մե­նուր դար­ձավ նոր­մա. հյու­րա­նոց­նե­րում՝ տեղ տա­լու հա­մար, գոր­ծա­րան­նե­րում ու ֆաբ­րի­կա­նե­րում՝ ֆոն­դա­յին ապ­րանք­ներ բաց թող­նե­լու հա­մար, պա­հեստ­նե­րում ու խա­նութ­նե­րում՝ դե­ֆի­ցի­տա­յին սնունդ կամ հա­գուս­տե­ղեն ձեռք բե­րե­լու հա­մար, կու­սակ­ցա­կան ու պե­տա­կան ա­պա­րա­տում՝ կու­սակ­ցա­կան տոմ­սեր կամ պաշ­տոն­ներ բա­ժա­նե­լիս, դա­տա­րան­նե­րում՝ ստո­րին սա­տյան­նե­րում մե­ղա­վոր ու ան­մեղ մարդ­կանց դա­տե­լու և կյան­քի բո­լոր հնա­րա­վոր բնա­գա­վառ­նե­րում: ՌԱՀ-ի ո­լոր­տում ստա­լի­նյան աշ­խա­տան­քա­յին ու մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը եր­կար կյանք ու­նե­ցան, գոր­ծել են մինչև ԽՍՀՄ փլու­զու­մը և, դա­տե­լով Ռու­սաս­տա­նի ՌԱՀ-ի ձեռք­բե­րում­նե­րի բարձր մա­կար­դա­կից, գոր­ծում են մինչ օրս: Այդ մա­սին են խո­սում այն փայ­լուն ար­դյունք­նե­րը, ո­րոն­ցով ռուս­նե­րը շա­րու­նա­կում են զար­մաց­նել ողջ աշ­խար­հին՝ ի­րենց ՍՈՒ-57, Մ-21 և 5-րդ սերն­դի հիաս­քանչ ինք­նա­թիռ­նե­րով, սու­զա­նա­վե­րով ու ռազ­մա­կան այլ տեխ­նի­կա­յով:


Պետք է խոս­տո­վա­նել, որ կա­շա­ռա­կե­րու­թյան ու կո­ռուպ­ցիա­յի գոր­ծը ԽՍՀՄ-ում լայն ռել­սե­րի վրա դրե­ցին ու զար­գաց­րին մի­ջի­նա­սիա­կան ու ան­դր­կով­կա­սյան հան­րա­պե­տու­թյուն­նե­րը: ԽՍՀՄ փլու­զու­մից հե­տո այդ եր­կր­նե­րում, նաև պա­տե­րազ­մող Հա­յաս­տա­նում կա­շա­ռա­կե­րու­թյունն ու կո­ռուպ­ցիան հա­մա­կար­գա­յին բնույթ ստա­ցան ու դր­վե­ցին նո­րան­կախ եր­կր­նե­րի ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­քում: Ար­ժա­նա­հա­վատ չեմ հա­մա­րում Փա­շի­նյա­նի այն պն­դում­նե­րը, թե մեզ մոտ կա­շա­ռա­կե­րու­թյունն ար­դեն վե­րա­ցել է: Չի՛ վե­րա­ցել, ա­վե­լին` նոր թափ ու ե­րանգ է ստա­ցել: Փա­շի­նյա­նա­կան նա­խա­րար­նե­րից մե­կը կա­շա­ռա­կե­րու­թյան հար­ցում այս­պի­սի պաշ­տո­նա­կան-դե­մոկ­րա­տա­կան սկզ­բունք է որ­դեգ­րել. մարդ­կանց «խնդ­րանք­նե­րին» պետք է մո­տե­նալ ոչ թե չոր օ­րենք­նե­րի չո­րու­թյամբ, այլ մարդ­կա­յին մո­տե­ցում է պետք ցու­ցա­բե­րել: Ինչ ա­սես, ձեռ­քը ձեռք է լվա­նում, եր­կու ձեռ­քը՝ ե­րես:


Ի մի­ջի այ­լոց, ինձ շատ զար­մաց­րեց Ա­մե­րի­կա­յում ներդ­րում­ներ փնտ­րող Նի­կոլ Փա­շի­նյա­նի ան­տե­ղյա­կու­թյու­նը՝ կա­պի­տա­լի աշ­խար­հի մարդ­կանց հո­գե­բա­նա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյան նկատ­մամբ: Երբ երկ­րի ա­ռա­ջին դեմ­քը, ի լուր աշ­խար­հի հայ­տա­րա­րում է, թե իր երկ­րում այլևս կա­շա­ռա­կե­րու­թյուն ու կո­ռուպ­ցիա չկա, ա­պա դա նշա­նա­կում է, որ երկ­րի ա­ռա­ջին դեմ­քը, դար­ձյալ ի լուր աշ­խար­հի, հայ­տա­րա­րում ու փաս­տում է, որ Հա­յաս­տա­նում ե­ղել է հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիա, կա­շա­ռա­կե­րու­թյան բարձր մա­կար­դակ, ո­րը հնա­րա­վոր չէր հաղ­թա­հա­րել 1-1,5 տար­վա ըն­թաց­քում:


Կա­պի­տա­լիզ­մի զար­գաց­ման հա­րուստ փորձ ու­նե­ցող ա­մե­րի­կա­ցի­նե­րը, ով­քեր ան­ցել են ստր­կա­տի­րու­թյան, մարդ­կանց ա­հա­վոր շա­հա­գործ­ման, գո­ղու­թյուն­նե­րի, ա­վա­զա­կու­թյան, մա­ֆիա­նե­րի հա­րուստ պատ­մու­թյուն, գի­տեն, որ հա­մա­կար­գա­յի­նի աս­տի­ճա­նի հա­սած կո­ռուպ­ցիան վե­րաց­նե­լու հա­մար 300 տա­րի է պետք՝ որ­պես մի­նի­մում, չեն կա­րող ի­րենց կա­պի­տա­լը տե­ղա­փո­խել մի եր­կիր, որ­տեղ, ըն­դա­մե­նը 1,5 տա­րի ա­ռաջ, այն­պի­սի կո­ռուպ­ցիա է մո­լեգ­նել, ին­չի պատ­ճա­ռով տն­տե­սու­թյու­նը հայ­տն­վել է խոր ճահ­ճի մեջ, ո­րից դուրս գա­լու հա­մար եր­կար ժա­մա­նակ ու ջան­քեր են պա­հանջ­վում և, ա­մե­նա­կարևո­րը, այդ ջան­քե­րը պետք է թա­փեն այդ ճա­հի­ճը ստեղ­ծող­նե­րը,՝ ե­թե ցան­կա­նում են ինչ-ինչ դրա­կան ար­դյունք­նե­րի հաս­նել: Խեղդ­վող­նե­րի փր­կու­թյու­նը խեղդ­վող­նե­րի ձեռ­քի գործն է: Մի քա­նի նման օ­րի­նակ­ներ:
2019 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 15-ին Մոսկ­վա-Սիմ­ֆե­րո­պոլ թռիչ­քը ընդ­հատ­վեց՝ ճա­յե­րի ե­րա­մի հետ բախ­վե­լու պատ­ճա­ռով: Ինք­նա­թի­ռը վթա­րա­յին վայ­րէջք կա­տա­րեց ե­գիպ­տա­ցո­րե­նի դաշ­տում, բո­լոր 233 ուղևոր­նե­րը ողջ մնա­ցին, նրանց զգա­լի մա­սը հրա­ժար­վեց այլ ինք­նա­թի­ռով թռիչ­քը շա­րու­նա­կե­լուց, ո­մանք, հա­վա­նա­բար, այլևս ինք­նա­թիռ չեն նս­տի: Վեր­լու­ծենք հետևյալ ի­րադ­րու­թյու­նը. 2019 թվա­կա­նին Կոն­գո­յում Է­բո­լա վի­րու­սի պատ­ճա­ռով 800 մարդ է մա­հա­ցել, ի­րադ­րու­թյու­նը ար­դեն կար­գա­վոր­վել է, վտան­գը վե­րա­ցել, այդ­պես է հայ­տա­րար­վում, բայց ո՞վ կհա­վա­տա ու կվս­տա­հի նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին: Հե­տաքր­քիր է, թե ա­ռա­ջի­կա 10 տա­րում քա­նի հա­մար­ձակ ներդ­րող կգտն­վի աշ­խար­հում, որ կա­մա­վոր կմեկ­նի Կոն­գո՝ բիզ­նես դնե­լու մտադ­րու­թյամբ, վս­տահ եմ, որ դրանց թի­վը կլի­նի զրո: Մի՞­թե ՀՀ վար­չա­պե­տը չգի­տի մարդ­կանց հո­գե­բա­նա­կան ար­գե­լա­փա­կում­նե­րի, ներ­քին ձայ­նի, քթի ծա­կի, են­թա­գի­տակ­ցու­թյան կամ մարդ ա­րա­րա­ծի մեջ գո­յու­թյուն ու­նե­ցող այլ բնա­կան երևույթ­նե­րի գո­յու­թյան մա­սին, ո­րոնք վճ­ռա­կան դեր են խա­ղում մեր կյան­քում՝ կարևոր ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լիս: Դժ­վա­րին պայ­ման­նե­րում, ազ­նիվ ճա­նա­պարհ­նե­րով կա­պի­տալ վաս­տա­կած մարդն ի՞նչ հիմ­քեր ու­նի հա­վա­տա­լու ու ներդ­րում­ներ բե­րե­լու մի եր­կիր, ո­րի ա­ռա­ջին դեմ­քը կա­րող է հիս­տե­րիկ ե­լույթ­ներ ու­նե­նալ ու հոգևո­րա­կան­նե­րին ծն­կի բե­րե­լու հայ­տա­րա­րու­թյուն ա­նել: Կապ­րենք, կտես­նենք, թե ա­մե­րի­կա­հա­յե­րը ինչ ակ­տի­վու­թյամբ կար­ձա­գան­քեն Փա­շի­նյա­նի կո­չե­րին, վս­տահ եմ, որ նրա ե­լույ­թը ոչ թե ձգող, այլ վա­նող էր՝ ոչ ա­վե­լի և ոչ պա­կաս:


Հա­յաս­տա­նին այ­սօր ոչ թե ա­մե­րի­կա­կան փո­ղեր, այլ ա­մե­րի­կա­կան տեխ­նի­կա ու տեխ­նո­լո­գիա­ներ են պետք՝ գո­նե փորձ­նա­կան ար­տադ­րու­թյուն­ներ կազ­մա­կեր­պե­լու ու մեր գա­ղա­փար­նե­րը «մե­տա­ղի» վե­րա­ծե­լու հա­մար: Փա­շի­նյա­նը ցույց տվեց, որ ոչ միայն հե­ռու է Հա­յաս­տա­նում ժա­մա­նա­կա­կից տն­տե­սու­թյուն կազ­մա­կեր­պե­լու խն­դիր­նե­րից, այլև չի կա­րո­ղա­նում հաս­կա­նալ ու տար­բե­րա­կել սե­փա­կան ու­ժե­րով բիզ­նես կազ­մա­կեր­պած ու հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­սած մարդ­կանց մտա­ծո­ղու­թյունն իր սե­փա­կա­նից: Մարդ­կանց հո­գե­բա­նու­թյու­նը շատ լավ էին հաս­կա­ցել Ստա­լի­նը, Բե­րիան ու խոր­հր­դա­յին մյուս լի­դեր­նե­րը. մար­դը կա­րող է օգ­տա­կար գոր­ծեր ա­նել միայն վա­խի ազ­դե­ցու­թյան տակ կամ խղ­ճի թե­լադ­րան­քով: Ի­զուր չէր, որ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին տեխ­նի­կա­կան բու­հե­րում դա­սա­վանդ­վում էր «ին­ժե­նե­րա­կան հո­գե­բա­նու­թյուն» ա­ռար­կան, թե ինչ­պես ա­նել, որ ին­ժե­նե­րը շահգրգռված լի­ներ նյու­թա­կան ար­դյունք տա­լու մեջ՝ հա­վե­լյալ ար­ժեք ստեղ­ծե­լու հա­մար: Բայց վե­րա­դառ­նանք Իո­սի­ֆյա­նին:


Իր ղե­կա­վար­ված ար­բա­նյա­կա­յին «Մե­տեոր» ծրագ­րում Իո­սի­ֆյա­նը մի չլուծ­ված խն­դիր ու­ներ, ո­րի լու­ծու­մը նա գտավ Ա­բո­վյա­նի մեր լա­բո­րա­տո­րիա­յում: Ար­բա­նյակ­նե­րը սնող ֆո­տո­պա­նել­նե­րի հու­սա­լիու­թյունն ու ծա­ռա­յու­թյան ժամ­կետ­նե­րը պետք էր ա­վե­լաց­նել, ո­րով­հետև ցան­կա­ցած ար­բա­նյակ կկորց­նի իր աշ­խա­տու­նա­կու­թյունն ու կդա­դա­րի գո­յու­թյուն ու­նե­նա­լուց, ե­թե զրկ­վի արևա­յին մարտ­կոց­նե­րից մա­տա­կա­րար­վող է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յից: Մինչև տիե­զերք ու­ղար­կե­լը արևա­յին սար­քե­րը ստուգ­վում են տար­բեր ստենդ­նե­րի վրա՝ թույլ տված սխալ­նե­րը գտ­նե­լու ու դե­ֆեկտ­նե­րը վե­րաց­նե­լու նպա­տա­կով, բայց գո­յու­թյուն ու­նի պա­սիվ դե­ֆեկտ­նե­րի մի շարք, ո­րոնք պար­տա­դիր չա­փում­նե­րով չեն հայտ­նա­բեր­վում, դուրս են բեր­վում տիե­զերք ու սկ­սում են ակ­տի­վա­նալ տիե­զե­րա­կան ճա­ռա­գայթ­նե­րի ազ­դե­ցու­թյան տակ ու խո­ր վա­կուու­մի պայ­ման­նե­րում՝ դառ­նա­լով խա­փա­նում­նե­րի պատ­ճառ: Կի­սա­հա­ղորդ­չա­յին սար­քե­րի, այդ թվում, ֆո­տո­պա­նել­նե­րի դիագ­նոս­տի­կա­յի հար­ցե­րում մեր լա­բո­րա­տո­րիա­նե­րը ա­ռա­ջա­տար էին ոչ միայն խոր­հր­դա­յին երկ­րում, այլ նաև աշ­խար­հում: Այդ մա­սին են խո­սում մեր բազ­մա­թիվ գյու­տե­րի փաստն ու մեր կող­մից մշակ­ված ու ներ­դր­ված ստան­դարտ­նե­րը: Մաս­նա­վո­րա­պես «Метод реко­мби­национного излучения» և «Ме­тод фотоответных из­об­ражений», ո­րոնք լրաց­րին իմ թեկ­նա­ծուա­կան դի­սեր­տա­ցիա­յի ներդ­րու­մա­յին մա­սը:


Բա­ցի դիագ­նոս­տի­կա­յի նոր մե­թոդ­ներ մշա­կե­լուց մենք ստեղ­ծում ու զար­գաց­նում էինք նո­րա­գույն սար­քա­վո­րում­նե­րի հա­մա­խումբ, ո­րոնց օգ­նու­թյամբ հնա­րա­վոր ե­ղավ դիագ­նոս­տիկ հե­տա­զո­տու­թյուն­նե­րի են­թար­կել ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի հա­մար ար­տադր­վող կի­սա­հա­ղորդ­չա­յին սար­քե­րը՝ ա­ռանձ­նաց­նե­լով ան­հու­սա­լի­նե­րը: Իո­սի­ֆյա­նի հա­մար հա­ճե­լի նո­րու­թյուն էր, որ հե­ռա­վոր Հա­յաս­տա­նում գտել էր այն, ին­չը փնտ­րել էր, բայց չէր գտել Մոսկ­վա­յում։ Նա նաև հպարտ էր դրա հա­մար ու հա­ճախ էր այ­ցե­լում Ա­բո­վյա­նի մեր լա­բո­րա­տո­րիա­նե­րը՝ տես­նե­լու, թե ինչ նո­րու­թյուն­ներ ու­նենք: Նրա­նից հետ չէր մնում նաև ա­կա­դե­մի­կոս Կա­մո Դե­միր­ճյա­նը՝ Կա­րեն Դե­միր­ճյա­նի ա­վագ եղ­բայ­րը: Երևան գա­լուն պես նա, պար­տա­դիր, պետք է այ­ցե­լեր իմ և Ռու­բեն Մար­տի­րո­սյա­նի լա­բո­րա­տո­րիա­նե­րը։ Ա­ռա­ջին հարցն էր. «Ребя­та, что у вас нового?»: Ռու­բե­նին նա հա­մա­րում էր հայ Է­դի­սոն. գյու­տե­րի ո­րա­կով ու քա­նա­կով նա ան­գե­րա­զան­ցե­լի էր մեր երկ­րում: Այդ մե­ծու­թյուն­նե­րի գալ-գնա­լուց մենք ո­չինչ, բա­ցի հո­գե­կան բա­վա­րար­վա­ծու­թյու­նից, չէինք ստա­նում, մի քիչ էլ սո­վո­րում էինք նրան­ցից, ու­րախ էինք, որ մեր նկատ­մամբ կա հա­վա­տի ու հպար­տու­թյան խոր զգա­ցում: Ան­ձամբ ես շատ բան սո­վո­րե­ցի Իո­սի­ֆյա­նից, նրա ինք­նավս­տա­հու­թյու­նը, օ­լիմ­պիա­կան հան­գս­տու­թյու­նը, ան­կոտ­րում կամ­քը գե­րա­զան­ցում էին իմ տվյալ­նե­րը, դրան­ցից ես ո­րա­կա­կան ա­ռա­ջըն­թաց ապ­րե­ցի: Այդ նոր ո­րակ­ներն էին, որ ինձ թույլ տվե­ցին միայ­նակ, ա­ռանց պե­տա­կան ու մաս­նա­վոր ա­ջակ­ցու­թյան ստեղ­ծել ու ներ­դր­ման փու­լին հասց­նել «Եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը», որ­պես Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան հա­մար հա­կաճգ­նա­ժա­մա­յին ծրա­գիր՝ ա­պա­վի­նե­լով միայն իմ սե­փա­կան ու­ժե­րին ու գի­տե­լիք­նե­րին:


Իշ­խա­նու­թյուն­նե­րից ոչ մի օ­ժան­դա­կու­թյուն, բա­ցի խան­գա­րե­լուց, չեմ ստա­ցել: Ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը Ա­մե­րի­կա­յից մի քիչ «իջ­նի» և ու­շադ­րու­թյուն դարձ­նի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րին, ա­պա կհաս­կա­նա, որ 1,5 տա­րին էլ բա­վա­կան էր տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը կյան­քի կո­չե­լու հա­մար, բայց նա դրան չի գնում ու չի էլ գնա, ո­րով­հետև իր «պա­պա­նե­րը» թույլ չեն տա: Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­մե­րի­կյան ե­լույթ­նե­րի վեր­լու­ծու­թյու­նը թույլ տվեց հաս­կա­նալ մեր տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի բուն պատ­ճառ­նե­րը, ուր­վագ­ծել մեր տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան ծա­գում­նա­բա­նու­թյու­նը՝ մի կողմ դնե­լով պրո­պա­գան­դիս­տա­կան այն տա­րած­ված հնար­քը, երբ ա­մեն պա­տեհ-ան­պա­տեհ ա­ռիթ­նե­րով մեր իշ­խա­նա­վոր­նե­րը խո­սում են տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը հաղ­թա­հա­րե­լուց, տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նից, ին­չը, սա­կայն, բնավ էլ չի նշա­նա­կում, որ երկ­րի տն­տե­սու­թյան զար­գաց­ման խն­դի­րը տեղ ու­նի նրանց ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րե­րի մեջ: Ընդ­հա­կա­ռա­կը, ա­մեն ինչ ար­վում է այն­պես, որ երկ­րի ար­դյու­նա­բե­րու­թյան զրո­յաց­ման գոր­ծը հասց­վի իր տրա­մա­բա­նա­կան ա­վար­տին, ին­չու՞: Ո­րով­հետև այդ­պես է պետք սա­ռը պա­տե­րազ­մում հաղ­թա­նակ տա­րած ա­մե­րի­կա­ցի­նե­րին: Սա­ռը պա­տե­րազ­մում հաղ­թե­լը չի նշա­նա­կում 8848-մետ­րա­նոց ար­գել­քը հաղ­թա­հա­րել ու բարձ­րա­նալ Է­վե­րեստ լե­ռան գա­գա­թը՝ այն­տեղ ԱՄՆ-ի դրո­շա­կը ծա­ծա­նե­լու հա­մար, այս­տեղ կան Ռու­սաս­տա­նից տն­տե­սա­կան ու ռե­սուր­սա­յին դի­վի­դենդ­ներ ստա­նա­լու խն­դիր­ներ, ին­չին հաս­նե­լու հա­մար ԽՍՀՄ նախ­կին հան­րա­պե­տու­թյուն­ներն ու հատ­կա­պես Հա­յաս­տա­նը կա­րող են լուրջ խո­չըն­դոտ դառ­նալ, ե­թե սկ­սեն զար­գա­նալ՝ մի­մյանց հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լով: Նման հե­ռան­կար­նե­րից զերծ մնա­լու հա­մար բո­լո­րին պետք է ոչն­չաց­նել՝ ար­դյու­նա­բե­րու­թյու­նը զրո­յաց­նե­լով և, որ­պես սր­տի մխի­թա­րանք թող­նե­լով այն­պի­սի ոչ այն­քան հե­ռան­կա­րա­յին ո­լորտ­ներ, ինչ­պի­սիք են տու­րիզ­մը, հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նը և այլն: ԽՍՀՄ-ը քան­դե­լու հիմ­նա­կան խան­գա­րող, ըստ հա­վաս­տի տվյալ­նե­րի, ա­մե­րի­կա­ցի­նե­րը հա­մա­րել են ռազ­մաար­դյու­նա­բե­րա­կան գոր­ծա­րան­նե­րում աշ­խա­տող ին­ժե­ներ­նե­րին ու գիտ­նա­կան­նե­րին: Հա­յաս­տանն այդ տի­րույ­թում հա­մար­վում էր ա­մե­նա­ռա­ջա­վոր­նե­րից ու հա­մառ­նե­րից մե­կը, ին­չի հա­մար պետք էր պա­տաս­խան տալ՝ սե­փա­կան ու­ժե­րով քայ­քա­յե­լով ու քան­դե­լով տն­տե­սու­թյու­նը և, ա­ռա­ջին հեր­թին, ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյու­նը: Այդ գոր­ծը հա­ջո­ղու­թյամբ սկ­սեց ու ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար գո­հա­ցու­ցիչ ար­դյունք­նե­րի հա­սավ ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գահ ԼՏՊ-ն: Այ­սօր այդ մի­սիան դր­ված է Նի­կոլ Փա­շի­նյա­նի վրա:


Խոր­հր­դա­յին Միու­թյան լու­սա­վո­րու­թյան նա­խա­րար Վյա­չես­լավ Ե­լյու­տի­նը 1991 թվա­կա­նի իր ե­լույ­թում, ԽՍՀՄ փլուզ­ման նա­խա­շե­մին, այս­պի­սի տվյալ­ներ հրա­պա­րա­կեց. իր կր­թա­կան մա­կար­դա­կով Խոր­հր­դա­յին Միու­թյու­նը աշ­խար­հում 4-րդ տե­ղում է իսկ ա­ռան­ձին վերց­րած Հա­յաս­տա­նը եր­րորդն է: Իսկ ի՞նչ ու­նենք մենք այ­սօր, ո՞ր տե­ղում ենք մեր կր­թա­կան մա­կար­դա­կով: Իմ ազ­գա­կան՝ քան­դա­կա­գործ-պրո­ֆե­սոր Տա­րիել Հա­կո­բյա­նը այս­պի­սի դի­տար­կում­ներ է ա­րել.
-ՈՒ­սա­նող­նե­րը գրել չգի­տեն, ո­մանք ան­գամ ի­րենց ա­նուն­նե­րը չեն կա­րո­ղա­նում գրել ու­սա­նող­նե­րիցս մե­կին խնդ­րե­ցի, որ ա­նու­նը գրի թղ­թի վրա ու կպց­նի իր ա­րած քան­դա­կին, որ հե­տո ի­մա­նանք, թե ում գործն է։ Գրեց, բե­րեց՝ Վա­հե Ման­կա­սա­րյան։ Հարց­նում եմ՝ ո՞վ է գրել, ա­սաց՝ Գո­հա­րը։ Աղ­ջիկ ջան, այդ ազ­գա­նու­նը այդ­պես չի գր­վում, դա Ման­գա­սար բա­ռից է:
Մեկ­նա­բա­նու­թյուն­ներն ա­վե­լորդ են: 30 տար­վա ըն­թաց­քում մենք այս­պի­սի ար­հես­տա­կան ան­կում­ներ ու կո­րուստ­ներ ու­նե­ցանք, ո­րոնք ար­վե­ցին կազ­մա­կերպ­ված ձևով ու հա­տուկ դի­տա­վո­րու­թյամբ՝ միայն մեր թշ­նա­մի­նե­րի թե­լադ­րան­քով և օգ­նու­թյամբ: Այդ պրո­ցե­սը պետք է ձգել ևս մեկ-եր­կու տաս­նա­մյակ, որ­պես­զի խոր­հր­դա­յին աշ­խա­տող այս սե­րունդն էլ կոր­չի, գնա, աշ­խար­հից վե­րա­նա, ու ա­մեն ինչ կգ­նա մեր թշ­նա­մի­նե­րի կող­մից նա­խանշ­ված հու­նով: Կար­ծես ա­մեն ինչ ար­դեն ստաց­վել է. 25 հա­զար հայ գիտ­նա­կան­նե­րից այ­սօր մնա­ցել են միայն 5 հա­զա­րը, դրանք էլ կվեր­ջա­նան, ու Հա­յաս­տա­նը կհայ­տն­վի խոր դեպ­րե­սիա­յի մեջ. փայտն առ ձեռքդ ու այդ ոչ­խար­նե­րին չփ­խե­լով քշի-տար ու ցրիվ տուր աշ­խար­հով մեկ, որ­տեղ կա­մե­նաս: Այն­պես որ, փա­շի­նյա­նա­կան այս խմորն էլ դեռ շատ ջուր ու­նի քա­շե­լու, փր­կու­թյան ելք է պետք գտ­նել:
(շա­րու­նա­կե­լի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 17958

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ