Ամերիկյան Apple ընկերությունը դանդաղեցնում է իր սմարթֆոնների հին մոդելների աշխատանքը: Ընկերության պարզաբանմամբ՝ այֆոնների մարտկոցները ժամանակի հետ կորցնում են աշխատունակությունը: Առավել տրամաբանական է թվում այն կարծիքը, որ երբ դանդաղում է հին սմարթֆոնի աշխատանքը, այֆոնի սիրահարները ստիպված են լինում դրանք փոխարինել նոր մոդելներով:
Apple ընկերությունը ներողություն է խնդրել հին այֆոնների միտումնավոր դանդաղեցման համար, հայտարարել է, որ կփոխարինի մարտկոցներն ավելի փոքրերով և 2018-ին ծրագրային ապահովում կթողարկի, որը թույլ կտա օգտատերերին հետևել հեռախոսի մարտկոցի վիճակին: Մարտկոցի փոխարինման գինը կէժանացվի: