Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

IDeA հիմնադրամի աջակցությամբ Հայաստան է տեղափոխվել 37 սիրիահայ

IDeA հիմնադրամի աջակցությամբ Հայաստան է տեղափոխվել 37 սիրիահայ
27.12.2016 | 13:29

IDeA հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակներում մինչ օրս Հալեպից Հայաստան է տեղափոխվել 37 սիրիահայ։
«Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությանը Հայաստան տեղափոխվելու ցանկություն է հայտնել ևս 18 հոգի:


Հոկտեմբերին 15-ին IDeA հիմնադրամը հայտարարել էր սիրիահայերի աջակցության նպատակով 250 հազար ԱՄՆ դոլար հատկացնելու մասին: Այս ֆինանսական հատկացումը բաշխվում է չորս գործընկերների՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, «Առաքելություն Հայաստան» (Mission Armenia) հասարակական կազմակերպության, «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության եւ «Repat Armenia» հիմնադրամի միջեւ` հետեւյալ ուղղություններով ծրագրերի մշակման և իրագործման համար.


• աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ);
• աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս (Mission Armenia);
• աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալէպ»);
• աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Repat Armenia»):


«Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում սիրիահայերի կարիքների գնահատման նպատակով «Առաքելություն Հայաստան» և Repat Armenia կազմակերպություններն անցկացրել են քննարկումներ, մշակել ծրագրեր, որոնց մեկնարկը կտրվի 2017թ.-ի հունվարին:
IDeA-ի տրամադրած միջոցներով «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը 2017 թ. հունվարից կսկսի հոգալ Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար բնակարանների վարձակալության ծախսերը:


Սիրիահայերին աջակցելու IDeA հիմնադրամի կոչին միացել են տարբեր կազմակերպություններ և անհատներ, որոնց նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմում է 10 միլիոն 784 հազար դրամ:
«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են դրամական աջակցություն ցուցաբերել ՀԲԸՄ-ին, «Առաքելություն Հայաստան», «Հալէպ» և Repat Armenia կազմակերպություններին, կարող են նրանց հաշվեհամարներին վերաբերող տեղեկատվությունը գտնել այս հղումով:
Կացարանի կամ աշխատատեղի տրամադրման, դասընթացների կազմակերպման և այլ առաջարկները կարող եք ուղղել sai@idea.am էլ. փոստով կամ +374 (0) 60 700801 հեռախոսահամարով»,-ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1496

Մեկնաբանություններ