Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Շառլոտը հարստացնում է Մեծ Բրիտանիան

Շառլոտը հարստացնում է Մեծ Բրիտանիան
02.05.2016 | 23:29

Մեծ Բրիտանիայի արքայադուստր Շառլոտը՝ Ուիլյամի և Քեյթի դուստրը, արդեն 1 տարեկան է և նվերներ է ստացել աշխարհի 64 երկրներից, այդ թվում, Հայաստանից, տեղեկացնում է The Telegraph-ը` հղում անելով Քենսինգթոնյան պալատի հաղորդագրությանը: Շառլոտի նվերների թվում է 40 հազար դոլար արժողությամբ ոսկյա խաղալիքը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նվիրել է Հանս Քրսիտիան Անդերսենի հեքիաթների գիրքը: Բրիտանական թագավորական տան կրտսեր ներկայացուցչին նվերներն են ուղարկել Չինաստանի նախագահ Սի Ձինպինը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, Ավստրալիայի կառավարությունը, Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը և ուրիշներ:

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ