23.10.2020|
14:48
Ռուսական EADaily կայքի թղթակիցը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Բերձոր քաղաք և փաստել, որ ադրբեջանական կողմի՝ Հայաստանը Արցախին կապող ռազմավարական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը իրենց վերահսկողության տակ վերցնելու հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում։ Թղթակցի խոսքով՝ քաղաքն ապրում է իր բնականոն հունով, պատերազմի մասին հուշում են միայն հրետանու բարձր լսվող ձայները։