Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Սեյրան ՄԱԼԽԱՍՅԱՆ. Շարունակենք մնալ բարության, սիրո, հանդուրժողության և համբերության սահմաններում

Սեյրան ՄԱԼԽԱՍՅԱՆ. Շարունակենք մնալ բարության, սիրո, հանդուրժողության և համբերության սահմաններում
29.06.2015 | 15:36

Բաղրամյան պողոտայի հրաշալի հայ երիտասարդներ ջան:
Այս պայքարը պիտի փուլերով տարվի: Առաջին փուլում թեև ոչ լիարժեք, բայց որոշակի հաղթանակ գրանցվեց: Հիմա անհրաժեշտ է հանդարտվել, լավ ծանութեթև անել կատարվածը և լրջորեն մշակել հետագա քայլերի տակտիկան ու ստրատեգիան:
Թախանձագին խնդրում եմ, որ մեր հրաշալի երիտասարդները խուսափեն նորածին «ակտիվիստների» ցանցում հայտնվելուց: Մինչ այսօր դուք ձեր մարդկային օրինակելի վարքով զարմացրել եք աշխարհը, և տարբեր երկրներում շատ ազնիվ մարդիկ ոտքի են կանգնել ու պաշտպանում են ձեր իրավացի պահանջը:
Աղաչում եմ այլևս չշարունակել և չհայտնվել ապազգային ուժերի որոգայթում:
Պահպանեք ձեր վաստակած բարի և քաղաքակիրթ պահանջատիրոջ անունը: Իմ սիրելի հայրենասեր և ազնիվ երիտասարդներ, համոզված եղեք, որ կհասնեք լիարժեք հաղթանակի: Տրամաբանված պահվածքով միայն կարելի է հաղթահարել ցանկացած խոչընդոտ ու դիմադրություն: Շարունակենք մնալ բարության, սիրո, հանդուրժողության և համբերության սահմաններում: Աստված ձեզ պահապան:

Դիտվել է՝ 2991

Մեկնաբանություններ