Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

ՈՒկրաինացիները անպաշտպան են Ղրիմում

ՈՒկրաինացիները անպաշտպան են Ղրիմում
16.03.2014 | 13:08

Ղրիմից իրավապաշտպան Ալեքսանդրա Դվորեցկայան ասել է, թե Ղրիմում ռուսալեզու բնակչության պաշտպանության պատրվակով զանգվածային հետապնդումներ են սկսվել ուկրաինալեզու բնակիչների նկատմամբ:

Երեկ բրիֆինգի ժամանակ Դվորեցկայան նշել է, թե Սիմֆերոպոլում երեք ուկրաինացիների առևանգումից հետո «մեծածավալ որս» է սկսվել ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության կողմնակիցների նկատմամբ: «ՈՒկրաինական դիրքորոշմամբ մարդկանց համար, ովքեր կողմնակից են ՈՒկրաինայի ամբողջականությանը և իրենց համարում են այս երկրի քաղաքացիներ, այսօր վտանգավոր է այստեղ մնալը»,-ասել է իրավապաշտպանը: Նա ընդգծել է, որ Ղրիմի ուկրաինացիները, ովքեր տեղի բնակչության 23 տոկոսն են կազմում, այսօր ամենաանպաշտպան էթնիկ խումբն են թերակղզում:

Դիտվել է՝ 1485

Մեկնաբանություններ