ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՀՀ երիտասարդների խնդիրների լուծման համար ամենօրյա աշխատանք է պետք

ՀՀ երիտասարդների խնդիրների լուծման համար ամենօրյա աշխատանք է պետք
14.11.2013 | 16:30

Նոյեմբերի 10-ին նշվում են Երիտասարդության համաշխարհային, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոները։ Մի շարք երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ զրույցում մենք փորձեցինք պարզել, թե ինչ խնդիրներ ունեն երիտասարդական ՀԿ-ներն ու երիտասարդներն ընդհանրապես Հայաստանում։

«Երիտասարդ պահպանողականներ» ՀԿ համանախագահ Տիգրան Խաչատրյանը հայաստանյան երիտասարդության արդի խնդիրների թվում ընդգծում է մեր կրթական հաստատությունների ինտեգրումը քաղաքակիրթ աշխարհի կրթական համակարգին և կրթության որակի համապատասխանեցումն արևմտյան չափանիշներին։ Նա նաև առանձնացնում է երիտասարդության մեջ ազատության, եղբայրության և հավասարության արժեքների սերմանումն ու փոխադարձ սիրո վրա խարսխված համակեցության մշակույթի ձևավորումը։ Եվ այս նպատակների իրականացման համար «Երիտասարդ պահպանողականներ» ՀԿ-ն կոչ է անում Հայաստանի երիտասարդությանն ամենօրյա պայքարի։

«Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ի նախագահ Կառլեն Խաչատրյանը նկատում է, որ երիտասարդությունը՝ որպես հասարակության կարևոր, ակտիվ մասնիկ, գրեթե նույն խնդիրներն ունի, ինչ հասարակությունը։ «Պարզապես երիտասարդությունը, լինելով ավելի ակտիվ, նախաձեռնող, այդ խնդիրներն անկաշկանդ բարձրաձայնելու ավելի լայն հնարավորություններ ունի։ Մեր կազմակերպությունը պարբերաբար փորձում է հետազոտություններ անցկացնել, զրուցել երիտասարդների հետ։ Երիտասարդությանը նախևառաջ հուզում են սոցիալական խնդիրները, որոնք հանգեցնում են ամուսնությունների թվի կրճատման, ամուսնությունների միջին տարիքի բարձրացման։ Մեր կազմակերպությունը իր գործունեության ընթացքում կոնկրետ շեշտադրում է կատարում երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության և հոգևոր-մշակութային զարգացման վրա։ Փորձում ենք մեր միջոցառումներով որոշակի ազդակներ ուղղել երիտասարդներին, որպեսզի կարողանան ճիշտ կողմնորոշում գտնել այսօրվա գլոբալ աշխարհում և մեծ տեղեկատվական հոսքերում։ Կարծում եմ՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտների հիմնական դերակատարումն այս փարոսի, ուղենիշի դերակատարում ունենալն է, որպեսզի երիտասարդը կարողանա ճիշտ կողմնորոշում ունենա։ Ցավոք, այսօր ՀԿ-ները բավարար ուժ չունեն, որպեսզի սոցիալական խնդիրներին որոշակի լուծում տան, բայց իմ կարծիքով, գոնե քննարկումների, տարբեր միջոցառումների ժամանակ դրանց մասին անընդհատ խոսելով և լուծման ուղիներ որոնելու ճանապարհով կարելի է որոշակի դրական արդյունքներ արձանագրել»։

Սփյուռքահայ ուսանողների խորհրդի հիմնադիր նախագահ Սամվել Մկոյանը, բարձրաձայնելով Հայաստանում սփյուռքահայ ուսանողների խնդիրների մասին, նշեց, որ դրնանցից մի քանիսը։ Սփյուռքահայ ուսանողները հավասար պայմաններով հնարավորություն չունեն սովորելու տեղացի ուսանողների հետ։ Կա ուսման վարձերի հետ կապված խնդիրը. սփյուռքահայերը 30-50 տոկոսով ավելի են վճարում։ «Կա տարբերակ, որպեսզի հավասար հիմունքներով ընդունվելու դեպքում կարող են նույն վարձավճարը մուծել, ինչ հայաստանցի երիտասարդները, սակայն դա իրատեսական չէ, քանի որ սփյուռքում այլ կրթական համակարգում ուսանած երիտասարդը չի կարող հայաստանցիների հետ հավասար հիմունքներով միասնական քննություններ հանձնել։ Բացի այդ, սփյուռքահայ երիտասարդները չեն կարող բուհերում օգտվել ռոտացիոն համակարգից և գերազանց առաջադիմության դեպքում զրկված են անվճար սովորելու հնարավորությունից։ Նրանք չեն ընդգրկված նաև բուհերում գործող զեղչային համակարգում։ Հույս է հայտնում, որ կարճ ժամանակում այդ խնդիրները լուծում կստանան»,- նշեց Սամվել Մկոյանը։

«Սերունդ» համահայկական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Շատունցի համոզմամբ էլ առկա բոլոր հիմնախնդիրները լուծելի կլինեն միայն այն դեպքում, երբ ունենաս լավ կադրեր ու բանիմաց երիտասարդներ, որոնք պատրաստ են և կամովին դիմակայում են խնդիրներին: Սակայն միջազգային շփումներից պարզ է դառնում, որ մենք ունենք ինքնակազմակերպված և էթիկապես զարգացած մասնագետերի կարիք:

«Վորլդ Վիժն Հայաստան» ՀԿ-ն ներկայացնող Գոռ Նիկողոսյանն էլ ներկայացրեց այն հիմնական ծրագրերը, որոնք իրենք իրականացնում են երեխաների, երիտասարդների իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության ոլորտներում. «Գյումրիում երկրաշարժից տուժած անօթևանների շրջանում իրականացնում ենք «Մեկ բացիկ՝ հավասար է մեկ բնակարան» բարեգործական ծրագիրը: Դա ուղղված է այն մարդկանց, որոնց պետությունն անօթևանի կարգավիճակ չի տվել: Ուստի մենք 15 հազար բացիկներ ենք տպագրել և զբաղվել դրանց վաճառքով ու դեկտեմբերի 7-ին անօթևան այդ ընտանիքներից մեկին ստացված հասույթով բնակարան ենք նվիրելու»:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ