Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 
  • Այսքան էլ անխելքությու՞ն

    Այսքան էլ անխելքությու՞ն

    18.05.2023| 23:18
    Երկիր ենք կորցնում, նստել Աշոտիկի և ընկեր Մարգոյի հեքիաթն ենք պատմում: Մեր բոլոր հեքիաթները իրականություն են դարձել, հասել ենք անխելք մարդու հեքիաթին, կանգնել գայլի երախի մոտ՝ վերջին պահի տանջալի մտորումներով. ի՞նչ անել, մեր խելքից՝ տրվածը կորցրինք, տրվելիքն էլ մահ է:
  • Գինեձոն, որն ավանդույթ դառնալու հավակնություն ունի

    Գինեձոն, որն ավանդույթ դառնալու հավակնություն ունի

    15.05.2023| 22:38
    Օրերս արվեստասերի սեղանին դրվեց «Ռոսլինի» այս տարվա առաջին համարը, որն հանդեսի տարեգրության մեջ ընդհանուր թվով յոթերորդն է։ Մեր այս չափից ավելի նյութականացած ժամանակներում, դեռ մի բան էլ երկրի, հանրույթի կյանքի բարդությունները վրադիր, դժվար է նման ձեռնարկների մասին մտածելը, առավել ևս իրականացնելը։ Սակայն, պարզվում է, կան հավատավորներ, կան դիմացինի մեջ երկուստեք բարձր որակներ տեսնողներ, ովքեր խիզախ գնում են համարձակ քայլերի ու նյութականացնում գաղափարներ։ «Ռոսլինի» պարագայում, ի դեմս հրապարակագիր Վրեժ Առաքելյանի ու Գրիգոր Մովսիսյան-Նաիրա Կարապետյան ամուսնական զույգի, գտնված է ու արդեն քանի՜ տարի գործում է այդ կապը։ Մեզ հայտնի խոշոր ձեռնարկներից մեկը 2020-2021 թվականներին իրականացված «Յոթանասուն ճանապարհ դեպի տաճար» մտահղացումն էր, որը, ներառյալ և Արցախ աշխարհը, Հայաստանի բոլոր մարզերի ընթերցում-քարտեզագրումն էր մեր գեղանկարիչների կողմից, գաղափար, որը մեկտեղեց ստեղծագործողներին, արվեստաբաններին ու լրագրողներին, հավաքեց մեկ միասնական, ընդհանրական հոգևոր (ու ինչու միայն հոգևոր) տարածքում՝ լսելի, հաղորդակից դարձնելով մեկմեկու։
  • Չկա ձևավորված հանրային համապատասխան վերաբերմունք

    Չկա ձևավորված հանրային համապատասխան վերաբերմունք

    14.05.2023| 19:31
    Հայերի մեծամասնության մոտ կլաստրոֆոբիան (claustrophobia- նեղ տեղից խուսափել- վախենալը) լրիվ այլ կլինիկական պատկեր ունի:
  • «Հարի՞ֆ» եք, թե՞ «հարիֆ» եք խաղացնում

    «Հարի՞ֆ» եք, թե՞ «հարիֆ» եք խաղացնում

    10.05.2023| 22:49
    Գյումրիում ջրի գնով ու, ինչպես ասում է գյումրեցին, խուրդած կոպեկով, վաճառվեցին բոլոր արտադրական գործարանները: Դրանք այսօր մնայուն կապիտալ են համարվում ինչպես այդ գործարանների տնօրենների, այնպես էլ այն գնորդների համար, ովքեր լևոնա-վանոյական թալանի տարիներին, ձեռք գցեցին այդ հզորություններին:
  • Հոգով ուժեղներն են գնում իմացյալ մահվան

    Հոգով ուժեղներն են գնում իմացյալ մահվան

    09.05.2023| 10:54
    2000 թ. հունվարի 19-ին` գիշերային ծանր հերթապահությունը հանձնելուց հետո, Տիգրանն ընկերների հետ գործուղվեց Արցախ։ Եղանակը անբարենպաստ էր և վտանգավոր թռիչքի համար։ Արհամարհելով բնության արհավիրքը` թռան վիրավոր զինվորներին օգնության և Սիսիանի լեռներում հայտնվեցին ձյունամրրիկի մեջ...
  • «Որդիների կանչ» ՀԿ-ն սկսում է ակտիվ պայքար. գլխավոր նախապայմանը ներկայիս իշխանության հեռացումն է

    «Որդիների կանչ» ՀԿ-ն սկսում է ակտիվ պայքար. գլխավոր նախապայմանը ներկայիս իշխանության հեռացումն է

    08.05.2023| 21:30
    «Որդիների կանչ» սոցիալ-հայրենասիրական հասարակական կազմակերպությունը սկսում է ակտիվ պայքար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԿ հիմնադիր անդամ ԱՐԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԸ։
  • Երևանյան տոտալ գրոհը  Նոր Նորքի «Մեգամոլի» վրա

    Երևանյան տոտալ գրոհը Նոր Նորքի «Մեգամոլի» վրա

    08.05.2023| 21:22
    Եթե պատմեին` չէի հավատա: Ո՞նց ներկայացնեմ, որ ճիշտ ընկալվի: Հիշու՞մ եք Ստենլի Կրամերի «Խելակորույս, խելակորույս, խելակորույս աշխարհ» ֆիլմը, որտեղ փողի տենդով բռնված ամբոխը, գրոհում, գոռում-գոչում ու նորից է գրոհում... Երեկ Նորքի մասիվ մեկնելիս, ճանապարհին ճիշտ և ճիշտ նույն պատկերն էր, ինչպես «խելակորույս, խելակորույս, խելակորույս, աշխարհ» ֆիլմում:
  • Իսկ խելագարը մենք էինք

    Իսկ խելագարը մենք էինք

    07.05.2023| 20:40
    Հայրենատվության վերջին արարը ամփոփելիս որոշել է հանդես գալ որպես վերջացած խեղկատակ, որպես ցնորված, որպես կապովի գիժ-աննորմալ: Երևի տերերն ասել են՝ եթե կարողանաս քեզ այդպես ներկայացնել, ապա կճանաչվես անմեղսունակ, կազատվես դատաստանից ու հնարավորություն կունենաս ինչ-որ ջհաննամում վայելել թալանածդ միլիարդները: Վերջում անհայրենիք մնացած ինչ-որ մեկը գուցե շիվարած կհարցնի՝ բա եթե ցնորված խեղկատակ էր, ապա ինչո՞ւ հիմք ընդունեցիք դրա ստորագրություններն ու խլեցիք մեր հայրենիքը: Պատասխանը կլինի շատ համոզիչ. թե ստորագրելիս սթափ էր ու ողջամիտ, բայց տեսնելով ստորագրածի հետևանքները՝ դարդից ցնորվեց: Այսինքն՝ պատասխանը կլինի ցինիկ քրքիջ, կլինի մատակի լիրբ խրխինջ ողջ ազգի դեմքին: Հետագա տասնամյակներին աշխարհի ճամփեքին թափառական դարձած վերլուծաբանները երկար կբանավիճեն՝ խելագա՞ր էր, թե՞ խելագար չէր: Ու ոչ մեկի մտքով չի անցնի, որ խելագարը մենք էինք: Մենք՝ ազգովի:
  • Գրիգորի Խաչատուրովի պաշտպանությունը կարող է դառնալ հանրային հաշտեցման մեծ պրոցեսի առաջին լուրջ քայլը

    Գրիգորի Խաչատուրովի պաշտպանությունը կարող է դառնալ հանրային հաշտեցման մեծ պրոցեսի առաջին լուրջ քայլը

    03.05.2023| 10:06
    Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության պրոցեսը պետք է հանել զուտ իրավապաշտպանության հարթությունից։ Սա պետք է տեղափոխվի պետության պաշպանության և հանրային հաշտեցման դաշտ։
  • Երևանի կենտրոնում գործող հսկայական առևտրի կենտրոնում բոլորը՝ տնօրենից մինչև չգիտեմով, անհայտ են

    Երևանի կենտրոնում գործող հսկայական առևտրի կենտրոնում բոլորը՝ տնօրենից մինչև չգիտեմով, անհայտ են

    22.04.2023| 20:10
    Ավտոմեքենայով մտել էի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք: Ավտոմեքենան փորձեցի կայանել: Նշանագրված կայանատեղիի մեծ մասը զբաղեցնում էին տարբեր ձևաչափի մետաղական իրեր: Ավտոմեքենային մոտեցավ առանց անվանաքարտի և առանց որևէ տարբերանշանի, անհայտ պետության զինվորական համազգեստով, հայախոս, արական սեռի անձնավորություն և պահանջեց ավտոմեքենան կայանել նշանագրված հատվածում: Այն հատվածում, որի մեծ մասը զբաղեցնում էին մետաղական իրերը: Բացատրեցի այդ հատվածում կայանելու անհնարինությունը: