10.05.2013|
23:48
Սկսեմ Գալիլեայի ծովակից, ջուրը թափանցիկ է այնքան, որ երևում են ձկները: Պարզ է, թե ինչու այստեղ ձկնորս են եղել բոլորը: Նավով շրջապտույտը Գալիլեայի ծովակի վրա, որ իրականում լճակ է ու շատ նման է քնարի, չափազանց կարճատև էր ջուրն զգալու համար: Ջուրը ոչ միայն թափանցիկ էր, այլև տաք ու փափուկ: Իսկ քարերը, որ հավաքեցի ափից, սև էին: Ամբողջ երեք տարի Հիսուսը Գալիլեայում քարոզչությամբ է զբաղվել, և բարի ու սիրալիր գալիելացիները նրան ընդունել են հարազատի պես: