Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • Տիրոջ ոտքերի մոտ

    Տիրոջ ոտքերի մոտ

    24.05.2013| 00:46
    Այժմ, երբ հավատացյալները վերցնում են իրենց խաչը և հետևում ինձ, իմ միջոցով երկինք են մտնում ու սկսում վայելել այն անսահման երանությունը, որն աշխարհը չի կարող հասկանալ, քանզի երկինքը փակված է անհավատության առաջ: Հույսն ու փորձառությունը անհավատին կուսուցանեն, որ ուրախությունը հաջորդում է տառապանքին, բայց այդ երջանկությունը տևական չէ: Իսկ իմ զավակներին ես տալիս եմ ցավի ամոքում, կատարյալ երանություն ու խաղաղություն: Նրանք, ովքեր ուրախությամբ վերցնում են իմ խաչը, պաշտպանված են լինում դրանով և միշտ պաշտպանված լինելով այդ խաչով՝ վերջում երկինք են մտնում:
  • «Ով չարիք է գործում, ատում է լույսը»

    «Ով չարիք է գործում, ատում է լույսը»

    21.05.2013| 00:45
    Մարտի 31-ին այս կամ այն կերպ, ազգովին տոնեցինք Հիսուսի հարության տոնը՝ Զատիկը։ ՈՒ այժմ դրան հաջորդող ավետարանական իրադարձությունների մասին չէ, որ պետք է գրենք, երբ մեր Տեր Հիսուսը քառասուն օր երկրի վրա երևաց Իրեն հավատացողներին ու նրանց հաստատեց ու զորացրեց գալիք բարի պատերազմում հաղթող լինելու համար։ Խոսելու ենք այն մասին, թե ինչպես տոնեցինք կամ, ավելի ճիշտ, ինչպես չտոնեցինք քրիստոնյաներիս համար ամենանվիրական համարվող Հարության տոնը։
  • Տիրոջ ոտքերի մոտ

    Տիրոջ ոտքերի մոտ

    21.05.2013| 00:30
    1. Սերը փորձաքար է, որի միջոցով հասու են դառնում ճշմարտության իսկությանը. դրանով բոլոր մարդիկ կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք: Ես նույնպես օգտվում եմ արդարության սրից: Ոմանք առաջին հայացքից հակված են մտածելու, որ ես Սողոմոնի նման մտադիր եմ իմ գործն ավարտել առանց ողորմության, բայց իմ նպատակը, ինչպես նրանը, սիրո փորձաքարը կիրառելն է, որը վեր կհանի ճշմարտությունը և ցույց կտա, որ դուք այն նույն Սիրո Աստծո զավակներն եք, որն Իր կյանքը տվեց ձերը խնայելու համար: Հետևաբար, պետք է մնաք այդ սիրո մեջ և ծառայեք միմյանց, նույնիսկ ձեր կյանքը տաք՝ ծառայելու ուրիշներին, ինչպես որ ես տվեցի իմ կյանքը ձեզ համար: Ինչպես ես եմ կենդանի, դուք նույնպես կենդանի եք լինելու:
  • Տիրոջ ոտքերի մոտ

    Տիրոջ ոտքերի մոտ

    17.05.2013| 11:03
    Ծառայությունը հոգևոր կյանքի գործունեություն է. դա սիրուց ներշնչված բնական զոհաբերությունն է: Աստված, որ Սեր է, մշտապես հոգ է տանում Իր արարչությանը և կամենում է, որ Իր արարածները, հատկապես մարդը, որին Նա ստեղծեց Իր սեփական պատկերով ու նմանությամբ, երբևէ ծույլ չլինեն:
  • Քայլ դեպի երկինք

    Քայլ դեպի երկինք

    17.05.2013| 11:03
    Այո, յուրաքանչյուր նոր եկեղեցու ծնունդ քայլ է դեպի երկինք, քանզի երկինք տանող ընթացքը սկսվում է եկեղեցու սուրբ ավազանից, ասել կուզի` մկրտությունից։
  • «Ո՞Ւր է, ով մահ, քո խայթոցը, ո՞ւր է, ով գերեզման, քո հաղթությունը»

    «Ո՞Ւր է, ով մահ, քո խայթոցը, ո՞ւր է, ով գերեզման, քո հաղթությունը»

    14.05.2013| 01:28
    Քանի որ Հիսուս Քրիստոսի Համբարձման ու Սուրբ Հոգու գալստյան տոներն իրարից ընդամենը տասն օր է բաժանում, որոշեցինք այս անգամ այդ երկու կարևորագույն տոների մասին գրել մեկտեղ, որպեսզի ընթերցողը առավել խորությամբ ըմբռնի դրանց նշանակությունը։ Սկսենք Հիսուսի համբարձումից, որը տեղի ունեցավ Իր հրաշափառ հարությունից ուղիղ քառասուն օր անց։
  • Տիրոջ ոտքերի մոտ

    Տիրոջ ոտքերի մոտ

    14.05.2013| 01:25
    1. Աղոթել չի նշանակում, թե առանց աղոթքի Աստված մեզ ոչինչ չի տա, կամ որ Նա անտեղյակ կլինի մեր կարիքներին: Բայց այն ունի մեծ առավելություն. աղոթքի դեպքում հոգին ամենից արժանավոր վիճակում է՝ ընկալելու օրհնություն Շնորհողին, ինչպես նաև այն օրհնությունները, որոնք Նա կամենում է պարգևել: Ահա թե ինչու Սուրբ Հոգու լիությունը չհեղվեց առաքյալների վրա առաջին օրը, այլ տասն օրվա հատուկ պատրաստություններից հետո:
  • Չաստվածներից դեպի Աստված

    Չաստվածներից դեպի Աստված

    14.05.2013| 01:05
    Ես վերադարձել եմ Երևան: Չէի ուզում խոստովանել անգամ ինքս ինձ, բայց վերջին երեք օրը Հայաստանն ուղղակի նվվում էր մեջս: Նվվում էր միալար ու համարյա լուռ, բայց ես գիտեի, որ որքան մոտենում եմ Հայաստանին, այնքան այդ նվվոցը խորանալու է, իսկ հետո արդեն վերածվելու է աղմուկի, որի միջից չի լսվելու ձայնը: Այդպես լինում է, երբ անպայման ուզում ես ինքդ քեզ լսել, բայց համառորեն լռում ես` ինքդ քո մեջ: Իսրայելում վերջին օրը անցավ Թել Ավիվում: Ավելի ստույգ վերջին մեկ գիշերը և մեկ երեկոն:
  • Կոմիտաս վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆ. Եկեղեցու դերը հրապարակում է, բայց ոչ իշխանության գլխին

    Կոմիտաս վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆ. Եկեղեցու դերը հրապարակում է, բայց ոչ իշխանության գլխին

    12.05.2013| 11:39
    Երբ մենք չենք զբաղվում մեզանով, դրանով սկսում են զբաղվել ուրիշները։ Երբ օտարները նկատում են, որ մենք ի միջի այլոց ենք վերաբերվում մեր ազգային ավանդություններին, ուրիշներն են սկսում մեզ իրենց արժեհամակարգը թելադրել։ Ահա այստեղից էլ սկսվում են ազգերի ազգային դեմքի ձևափոխումն ու այլանդակումը։ Ահա նմանատիպ երևույթի ենք հանդիպում, երբ դիվանագետները, թողած իրենց պարտականությունները, գործը, սկսում են մեր ազգի վերադաստիարակությամբ զբաղվել՝ այդ գործին տալով խոսքի, խղճի, սեքսի, կրոնի, ավանդության ազատություն անունը, որոնց արդյունքը, իբր թե, ժողովրդավարությունն է։ Եվ ահա մամուլից տեղեկանում ենք. «Ջոն Հեֆերնը անհրաժեշտ է համարում, որ Հայաստանը խղճի ազատության հարցում մի կողմ թողնի ավանդույթների պահպանումը»:
  • Տ. Հովսեփ Ա.Քահանա ՀԱԿՈԲՅԱՆ. Մոր անձնազոհությունը

    Տ. Հովսեփ Ա.Քահանա ՀԱԿՈԲՅԱՆ. Մոր անձնազոհությունը

    12.05.2013| 11:34
    Սիրելի իմ անուշ ժողովուրդ, Քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս Կիրակի մայրերի տոնն է, Ձեր ուշադրուոթյանն եմ հանձնում այս պատմությունը, որ վերնագրեցի` ՄՈՐ ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆԸ: Դեպքը տեղի է ունենում Ճապոնիայում: