04.06.2013|
10:23
Դրախտը և դժոխքը երկու հակադիր վիճակներ են հոգևոր տիրույթում: Դրանք սկիզբ են առնում մարդու սրտում, և այս աշխարհում են դրվում դրանց հիմքերը: Քանի որ մարդը չի կարող տեսնել իր սեփական հոգին, հետևաբար չի էլ կարող տեսնել հոգու այդ երկու վիճակները: Բայց նա դրանց փորձառությունն ունի իր ներսում, ճիշտ այնպես, ինչպես ցավ է զգում հարվածից և քաղցրություն՝ կոնֆետ ուտելուց: Հարվածի պատճառած վերքը կարող է այնքան մեծանալ, որ ամենամեծ ցավն առաջացնի և ի վերջո ավարտվի մահվամբ ու նեխումով, մյուս կողմից` կոնֆետները մարսվելով կարող են ուժ առաջացնել: Նմանապես մեղսալի արարքի ցավն ու բարի գործի երջանկությունը կարող են որոշ չափով երևան գալ անմիջապես, մինչդեռ դրանց համար ամբողջ պատիժը կամ պարգևը կընկալվի միայն հոգևոր թագավորություն մտնելիս: