21.06.2013|
12:11
Ո՞վ չգիտի, որ հայոց Արցախ աշխարհը լեցուն է սրբատեղերով։ Ո՞վ չի հիացել Գանձասարով ու Դադիվանքով։ Փաստենք, սակայն, որ այդ հրաշքների կողքին կան նաև այնպիսիք, որոնք, ճիշտ է, հայտնի չեն, բայց իրենց հրաշագեղությամբ ու պատմական հնամենիությամբ բոլորովին չեն զիջում առաջիններին։ Զորօրինակ, Ծիծեռնավանքը։ Երբ առաջին անգամ տեսա վանքը, այն ինձ Նոյյան տապան թվաց, որ հենց նոր է իջել բլրի վրա։