Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Անո տոտա, անպայման ասա՛ քուռակիդ, որ 3 տարի անց Արցախում, Քուռակ գետի ափին, նաև կապիտուլյանտ-դավաճաններիդ ու ձեր տերերի վերջը գուժող ԶԱՆԳԻ կենացն ենք խմելու

Անո տոտա, անպայման ասա՛ քուռակիդ, որ 3 տարի անց Արցախում, Քուռակ գետի ափին, նաև կապիտուլյանտ-դավաճաններիդ ու ձեր տերերի վերջը գուժող ԶԱՆԳԻ կենացն ենք խմելու
13.08.2024 | 19:15

Արդեն վեց տարի, երեք ամիս հայոց աշխարհը կեղեքող (բոլո՛ր առումներով) ՀՀ Գերագույն գլխավոր «ռեկետյոր» անո տոտա, առավել քան համոզված եմ, որ ստորև տեղադրված թրքապաշտ, հակահայ «գլուխգործոցի» պատվիրատուն «հեծանվամեծար» ձեր չտես դուետն է:

Իմա` դու՛ (որպես առաջին ջութակ) և Քվազիմոդոյին (իհարկե, միայն արտաքինով) հիշեցնող «ղոդուղդ»` ձեր սեփականատերերի ապսպրանքով:

Նպատա՞կը...

Հուսահատեցնել, թևաթափ անել արցախահայությանը, որպեսզի նրանք համատարած ստանան Ադրբեջանի քաղաքացու անձնագրեր ու՞...

Այո՛... վերադառնան Արցախ` բնակության։

Ասել է` իրականություն դարձնեն ապուշներիդ երազանքը:

Տիկին Օստապ Բենդեր, ուրեմն ուշադիր լսիր ինձ և պնդուկի մեծության քո ուղեղով անուղեղ «ղոդուղիդ» համար անպայման «վերծանիր» տողերիս ենթատեքստը:

ՈՒրեմն` կասկածի նշույլ իսկ չունենաք, որ 2027 թ. հուլիսի 26-ին, ինձ հարազատ մարդկանց հետ, 45-ամյակս նշելու եմ Շահումյանի շրջանի Սռնտոն (Բուզլուխ) գյուղում, Քուռակ գետի ափին։

Այդ ժամանակ մենք` հարազատներով, ասել է` ընկեր-բարեկամներով, վայելելու ենք իմ գրազով կրած թվով 17 շիշ կոնյակը:

Ի դեպ, ասեմ` գրազ եմ եկել Գրաֆի որդի Դիմայի հետ, որ եթե ուղիղ երեք տարի անց ծնունդս տեղի ունեցավ Քուռակ գետի ափին, ես իրեն պարտված կլինեմ երկու շիշ «Camus Cuvee» կոնյակ, որոնք, կրկնեմ մեկ անգամ ևս` ես և նա վայելելու ենք Քուռակ գետի ափին, իմ պապենական ոստանում։

Ասել է` մեծ հաճույքով պարտվելու եմ 2 շիշ «Camus Cuvee», բայց հաղթելու եմ 17 շիշ այլ կոնյակներ, այդ թվում և 125 տարեկան «Նոյ»:

ՈՒ ի հեճուկս քո և «ղոդուղիդ» սեփականատերերի, բաժակ ենք բարձրացնելու և խմելու հայկական Արցախի ու արցախահայության, և այն ամենի կենացը, որն իր մեջ վեհ «հայ» արմատն է կրում:

Խմելու ենք այն «ԶԱՆԳԻ» կենացը, որը թուրք-ադրբեջանական տանդեմի ու ինքնակամ` հանուն մամոնայի, նրանց հարճը դարձածների մահն է գուժելու:

Խոստանում եմ` կոնյակի 19 դատարկ շշեր, մինչև 2027 թ. օգոստոսի 5-ը, փոխանցել ազգակործան պատուհասներիդ, որպեսզի ալկաշ «ղոդուղդ» այդ շշերից հոտ քաշի։

Այնպես որ…

(հարգելի ընթերցող հայցում եմ քո

ներողամտությունը «արծաթասեր» անո տոտային ուղղված հետագա արտահայտությանս համար, նրան հասնում է)

առ՜ռ՜ը՜ հա՜… թե արցախահայությունը ադրբեջանական անձնագրեր կվերցնի։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3480

Մեկնաբանություններ