Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Վախի մթնոլորտ են ստեղծում, որ սիրիացիները հեռանան Թուրքիայից

Վախի մթնոլորտ են ստեղծում, որ սիրիացիները հեռանան Թուրքիայից
02.07.2024 | 09:33

Թուրքիայում սկսվել է սիրիացիների դեմ պայքարը։ Թուրքիան, վախենալով, որ սիրիացիները, ովքեր փախել էին Թուրքիա, կարող են իրենց աճով կարճ ժամանակահատվածում փոխել թուրքական բնակավայրերի ժողովրդագրական պատկերը, սկսել են այրել սիրիացիների տները, խանութները և ընդհանրապես ջարդ ու փշուր անել բոլոր տեսակի սեփականության միջոցները: Այս կերպ վախի մթնոլորտ են ստեղծում, որպեսզի սիրիացիները վերջնականապես հեռանան Թուրքիայից։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4800

Մեկնաբանություններ