Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Ադր­բե­ջա­նում պետք է տե­ղի ու­նե­նա հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թ­յուն, որ­պես­զի կա­ռու­ցո­ղա­կան երկ­խո­սու­թ­յուն ակն­կա­լենք»

«Ադր­բե­ջա­նում պետք է տե­ղի ու­նե­նա հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թ­յուն, որ­պես­զի կա­ռու­ցո­ղա­կան երկ­խո­սու­թ­յուն ակն­կա­լենք»
08.10.2019 | 00:28

Տա­րա­ծաշր­ջա­նա­յին վեր­ջին զար­գա­ցում­նե­րի շուրջ զրու­ցում ենք տա­րա­ծաշր­ջա­նա­յին փոր­ձա­գետ ԿԱ­ՐԵՆ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԻ հետ։

-Հոկ­տեմ­բե­րի սկզ­բից Ի­րա­քի տար­բեր շր­ջան­նե­րում սկս­վել են հա­կա­կա­ռա­վա­րա­կան ե­լույթ­նե­րը։ Ին­չո՞վ են դրանք պայ­մա­նա­վոր­ված։
-Ի­րա­քում սկիզբ ա­ռած հա­կա­կա­ռա­վա­րա­կան բո­ղո­քի ցույ­ցե­րը, ո­րոնք ար­դեն դար­ձել են հա­րյու­րա­վոր մարդ­կանց մահ­վան, հա­զա­րա­վոր­նե­րի վի­րա­վոր­վե­լու պատ­ճառ, հիմ­նա­կա­նում կրում են սո­ցիա­լա­կան բնույթ: Ան­ցած տա­րի ամ­ռա­նը նույն­պես նման ցույ­ցեր տե­ղի ու­նե­ցան, սա­կայն այս­չափ չէին խո­րա­ցել: Ցու­ցա­րար­նե­րը պա­հան­ջում են աշ­խա­տա­տե­ղե­րի բա­ցում, կո­ռուպ­ցիա­յի, մե­նաշ­նորհ­նե­րի վե­րա­ցում և այլն: Մի խոս­քով, հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն են պա­հան­ջում: Երկ­րի հոգևոր և քա­ղա­քա­կան դաշ­տի մի մա­սը պաշտ­պա­նում է ցու­ցա­րար­նե­րին և երկ­րի վար­չա­պե­տից պա­հան­ջում հրա­ժա­րա­կան, նոր ընտ­րու­թյուն­ներ: Թե ին­չով կա­վարտ­վի այս ա­մե­նը, դժ­վար է ա­սել, քա­նի որ Ի­րա­քի վար­չա­պե­տը նպա­տակ չու­նի հան­ձն­վե­լու, նա կոչ է ա­նում հան­դար­տու­թյան, ին­չին, ի դեպ, կողմ է նաև Ի­րա­քյան Քրդս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը: Այ­նուա­մե­նայ­նիվ, կա­րող եմ փաս­տել, որ սա լի է ար­տա­քին վտանգ­նե­րով, այն կա­րող է պա­րարտ հող լի­նել ԻՊ-ի զի­նյալ­նե­րի հա­մար, ով­քեր, օգտ­վե­լով այս մղ­ձա­վան­ջից, կա­րող են կր­կին հաս­տատ­վել Ի­րա­քում:
-Ի՞նչ հետևանք­ներ կա­րող է ու­նե­նալ այդ ան­կա­յու­նու­թյու­նը։
-Ե­թե ևս մի քա­նի օր այս ան­կա­յու­նու­թյու­նը շա­րու­նակ­վի, ա­պա Ի­րա­քը խն­դիր կու­նե­նա ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ա­ռու­մով, այս­տեղ ար­դեն պա­ռակ­տում է սկս­վել շիա և սուն­նի հետևորդ­նե­րի միջև, կրո­նա­կան բախ­ման վտան­գը աս­տի­ճա­նա­բար ա­վե­լի է խո­րա­նում, ին­չը վտան­գա­վոր է ոչ միայն Ի­րա­քի, այլև տա­րա­ծաշր­ջա­նի բո­լոր մահ­մե­դա­կան եր­կր­նե­րի հա­մար:
-Դուք բազ­միցս նշել եք, որ Թուր­քիան պան­թուր­քիզ­մի կա­ռուց­ման նպա­տակ է հե­տապն­դում։ Ի՞նչն է Ձեր մտա­վա­խու­թյունն ա­ռա­ջաց­նում։
-Թուր­քիան միշտ ու­նե­ցել է պան­թուր­քիզ­մի գա­ղա­փար­նե­րը կյան­քի կո­չե­լու նկր­տում­ներ, և այժմ Սի­րիա­յի պա­տե­րազմն ու Սի­րիա­յում տի­րող ան­կա­յուն ի­րա­վի­ճա­կը լա­վա­գույնս օգ­տա­գոր­ծում է: Թուր­քիան 2018-ից Սի­րիա­յի այն հատ­ված­նե­րում, որ­տեղ զորք ու­նի տե­ղա­կայ­ված, բա­ցել է դպ­րոց­ներ և մի­ջին մաս­նա­գի­տա­կան ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րան­ներ: Ի դեպ, այս­տեղ դա­սա­վան­դում են Թուր­քիա­յից ժա­մա­նած ու­սու­ցիչ­նե­րը, և դա­սա­վան­դու­մը տե­ղի է ու­նե­նում, ոչ ա­վել-ոչ պա­կաս, թուր­քե­րե­նով: Իսկ ա­հա բո­լո­րո­վին վեր­ջերս Թուր­քիան կր­կին այն սի­րիա­կան քա­ղաք­նե­րում, ո­րոնք գտն­վում են փաս­տա­ցի իր վե­րահս­կո­ղու­թյան տակ, բա­ցել է հա­մալ­սա­րա­նա­կան ֆա­կուլ­տետ­ներ, որ­տեղ կր­կին Թուր­քիա­յից ժա­մա­նած մաս­նա­գետ­ներն են դա­սա­վան­դե­լու՝ կր­կին թուր­քե­րե­նով: Եվ ընդ­հան­րա­պես, Թուր­քիա­յի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ակ­ներև է դարձ­նում պան­թուր­քիզ­մի գա­ղա­փա­րա­խո­սու­թյան պրո­պա­գան­դու­մը: Այլ եր­կր­նե­րի տա­րած­քում քր­դե­րի դեմ պայ­քա­րը ևս դրա վառ ա­պա­ցույցն է, քա­նի որ տա­րա­ծաշր­ջա­նում ժո­ղովր­դագ­րա­կան ա­ճի տե­սան­կյու­նից միայն քր­դերն են հա­մար­վում Թուր­քիա­յին մր­ցա­կից, և հենց քր­դե­րը կա­րող են ա­կա­մա­յից ի չիք դարձ­նել պան­թուր­քիզ­մի ստեղ­ծու­մը, ին­չին այդ­քան ձգ­տում է Թուր­քիան:
-Օ­րերս Ա­լիևը հայ­տա­րա­րեց՝ Ղա­րա­բա­ղը Ադր­բե­ջան է, և վերջ։ ՌԴ արտ­գործ­նա­խա­րարն էլ, անդ­րա­դառ­նա­լով վար­չա­պետ Փա­շի­նյա­նի՝ «Ար­ցա­խը Հա­յաս­տան է» հայ­տա­րա­րու­թյա­նը, նշել է, որ այն չի նպաս­տում քա­ղա­քա­կան երկ­խո­սու­թյուն սկ­սե­լու հա­մար հա­մա­պա­տաս­խան մթ­նո­լոր­տի ձևա­վոր­մա­նը։ Այս եր­կու գոր­ծիչ­նե­րի գրե­թե միա­ժա­մա­նա­կյա հայ­տա­րա­րու­թյուն­ներն ի՞նչ են նշա­նա­կում։
-Ա­լիևը փոր­ձեց հա­կազ­դել Նի­կոլ Փա­շի­նյա­նին, որ­պես­զի իր երկ­րի ներ­սում չթող­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ թույլ ղե­կա­վա­րի տպա­վո­րու­թյուն: Բնա­կան է, որ Ա­լիևը հենց այդ­պես էլ պետք է ա­սեր, սա ընդ­հան­րա­պես նո­րու­թյուն չէ, քա­նի որ նա բազ­միցս ոչ միայն Ար­ցախն է ադր­բե­ջա­նա­կան հա­մա­րել, այլև Սևա­նա լի­ճը, Երևա­նը, մեր քրիս­տո­նեա­կան ար­ժեք­նե­րը ևս: Ե­թե վերց­նենք քա­ղա­քա­կան ա­ռու­մով, ա­պա այս ան­գամ Ա­լիևը շատ հե­ռու գնաց: Նա մի շարք եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րի ներ­կա­յու­թյամբ ոչ միայն այդ ար­տա­հայ­տու­թյու­նը ա­րեց, այլև Ռու­սաս­տա­նին ակ­նար­կեց, որ կա­րող է դառ­նալ նրա ա­մե­նա­լավ ռազ­մա­կան գոր­ծըն­կե­րը նո­րա­գույն թան­կար­ժեք զենք ձեռք բե­րե­լու հար­ցում և ու­ղիղ ա­սաց, որ պատ­րաստ­վում են զենք ձեռք բե­րե­լու Ռու­սաս­տա­նից: Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյու­նը բա­ցա­ռա­պես դի­տար­կում եմ կող­մե­րի միջև ան­կողմ­նա­կա­լու­թյան բա­լան­սը պահ­պա­նե­լու տե­սան­կյու­նից: Ես այդ­քան էլ հա­մա­ձայն չեմ այն թե­զի հետ, թե այժմ Հա­յաս­տան-Ռու­սաս­տան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը վատ են: Մեր եր­կու եր­կր­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը չեն կա­րող վատ լի­նել, դի­ցուք, ղե­կա­վար­նե­րի քմա­հա­ճույք­նե­րից ել­նե­լով, քա­նի որ մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը շատ ա­վե­լի խոր­քա­յին են, բազ­մա­կող­մա­նի են, և դրանք վա­ղուց ան­ձե­րի միջև հա­րա­բե­րու­թյուն­նե­րից վե­րած­վել են իս­կա­պես եր­կու պե­տու­թյուն­նե­րի միջև ե­ղած հա­րա­բե­րու­թյուն­նե­րի: Բայց և այն­պես, ցան­կա­նում եմ շեշ­տել, որ Ա­լիևի վեր­ջին շր­ջա­նի ա­վե­լի ջղա­ձիգ պահ­ված­քը կա­րող է, ի վեր­ջո, հան­գեց­նել ռազ­մա­կան բախ­ման: Ա­լիևը չի կա­րող այս փու­լում իր հա­սա­րա­կու­թյա­նը նա­խա­պատ­րաս­տել խա­ղա­ղու­թյան, քա­նի որ մինչև հի­մա վա­րել է հա­կա­հայ և հա­յա­տյաց քա­ղա­քա­կա­նու­թյուն: Ադր­բե­ջա­նում պետք է տե­ղի ու­նե­նա հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն քա­ղա­քա­կան կյան­քում, որ­պես­զի կա­ռու­ցո­ղա­կան երկ­խո­սու­թյուն ակն­կա­լենք:
Զրույ­ցը՝
Լի­լիթ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 51556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ