-
26.04.2024|
00:09
Մի՛ երկմտեք բնավ: Մի՛ վախեցեք:
Երբ վախի ամենաաննշան զգացումն իսկ ունենաք, կանգ առեք, դադարեցրեք ձեր գործը և պատսպարվեք Իմ ներկայության մեջ, որպեսզի շուտով դուք ձեզ դարձյալ ուրախ ու զվարթ զգաք:
-
26.04.2024|
00:01
Հա՛յր,
Հայոց իշխանություններին խոնարհեցնե՛ս
թագավորների Թագավորի՝ Կենդանի Քրիստոսի առաջ, չխոնարհվողներին՝ փոխե՛ս
Քո մեծ ողորմածությամբ:
-
25.04.2024|
22:03
Կարո՞ղ է Գռզոն միշտ տարբեր հարցերով վզիցդ է բռնել դրա համար ես այդ բառամթերքն արտաբերում:
-
25.04.2024|
21:33
Մի ոչ բժիշկ առողջապահության նախարար կա, էն որ աղաֆոբիա ունի կամ աղատյացություն:
Էսօր ինչ-որ ասել է.
«Ինչ քաղաքականություն իրականացվում է, դա համահունչ է իմ անձնական կարծիքի հետ։ Միանշանակ, իհարկե, պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը»:
-
25.04.2024|
20:22
Հա՛յ, դու անմահ ես:
Մի վախեցիր:
Պայքարի՛ր:
-
25.04.2024|
19:42
Էդքան փողոցներին ու պոլերին պառկելու, քաշքշվելու, հայհոյանք տալու ու հայհոյանք ուտելու փոխարեն, դուրս գայիք ԱԺ ամբիոն, նայեիք պարոն վարչապետի մռթին ու հարցնեիք, թե լինելով ԱԱԾ վերահսկողության տակ, ինչպե՞ս է հաջողացրել հեղափոխությունը:
-
25.04.2024|
18:33
2020 թվականի նոյեմբերի 9-ի ստորացուցիչ կալիտուլյացիան ստորագրած ՔՊ պարագլուխը, հաջորդ օրն իսկ հանրապետության հրապարակ հանեց «հեղափոխական պահապաններ» հորջոջված փոքր, բայց ագրեսիվ ու անհանդուրժող նիկոլական խևերին։ Խաղաղ, պատերազմից հեռու մայրաքաղաքի կենտրոնում զրահաբաճկոններով հանդերձավորված խմբակը յուրահատուկ լկտի, ցինիկ, բայց և կոնսոլիդացնող փարոս դարձավ տներում թաքնված նիկոլական աղանդավորների համար։ Վերջիններս ոգևորվեցին սպառնալիքներ, լուտանքներ, հայհոյանքներ սփռող զինվորական շորերով հայտնված խմբակի հայտնության փաստով։
-
25.04.2024|
17:22
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, Նիդերլանդներում գործող հայ համայնքները Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքն սկսեցին ապրիլի 18-ին: Նախ FAON-ի ակտիվիստները Հաագայի միջազգային քրեական դատարանի մոտ միացան ԱՄՆ-ում գործող «Ճշմարտության և արդարության» կենտրոնի (Center for Truth and Justice, CFTJ) պատվիրակությանը: Այդ օրը միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) հանձնվեց մերօրյա Ադրբեջանի ղեկավարների ցեղասպանական գործողությունների հայցը։ Սա հայկական կողմի Հաագայի տրիբունալին ուղղված առաջին հայցն էր` այս տարվա սկզբին Հայաստանի միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո:
-
25.04.2024|
16:02
Տավուշի գյուղերը «վերադարձնելուց» հետո, ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են արծվաշենյան «տեղեկատվական գրոհը»: «Բաշքենդը հին ադրբեջանական հող է», «Բաշքենդն Ադրբեջանի անբաժանելի մասն է», «Հայաստանը Բաշքենդի նկատմամբ որևէ իրավական հիմք չունի», «Հայերը կամավոր են լքել Բաշքենդը», «1992 թ. Հայաստանը հրաժարվել Բաշքենդից»:
-
25.04.2024|
15:54
Մոռացված դարպասը բացվեց դժոխքի,
որ զմռսված էր ու գոց վաղնջից.
ոսկե երիզներ ուներ ու լույսի շրջանակ.
մենք վստահ էինք,
թե սպասված Նեղ դուռն է փեղկվել երկնքի: