05.07.2024|
13:55
Արդարության մասին պատկերացումները տարբեր մարդկանց մոտ հիմնականում սուբյեկտիվ են: Սակայն ընդհանուր բաներ էլ կան, որոնք ընդունված է համարել արդար կամ անարդար: Օրինակ, երկար տարիներ բազմաթիվ մարդիկ համարել են, որ երբ երկրումդ աղքատության մակարդակը բարձր է, երբ ժողովրդիդ մի զգալի հատված օրվա հացի խնդիրը դժվարությամբ է լուծում, արդար չէ չափազանց շքեղ տներ կառուցելը և չափազանց շքեղության մեջ ապրելը: