Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Հնարավորություն կտա շրջելու մարտի 1-ի ծանր էջը

Հնարավորություն կտա շրջելու մարտի 1-ի ծանր էջը
21.08.2009 | 00:00

ԸՆԴՀԱՏՎԱԾ ՀԱՆԳԻՍՏ ՈՒ ԾՐԱԳՐԵՐ
Շրջանառվող լուրերի համաձայն, Գագիկ Ծառուկյանի և նրա խնամիների հետ, ընտանյոք հանդերձ, Մոնակոյում էր հանգստանում նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն ՀԿԿ կենտկոմի նախկին առաջին քարտուղար և Բելառուսում Հայաստանի նախկին դեսպան Սուրեն Հարությունյանի հուշագրությունից «Իրավունքը de facto»-ի էջերում թարգմանաբար ներկայացված բացահայտումները փչացրել են նախկին նախագահի հանգիստը։ Ինչպես հայտնի է, Սուրեն Հարությունյանը հուշագրության մեջ հանդես է եկել որոշ բացահայտումներով այն մասին, որ սկսած 2002-ից Ռոբերտ Քոչարյանը ձգտում էր հակակշռել Սերժ Սարգսյան-Անդրանիկ Մարգարյան ձևավորվող քաղաքական տանդեմը` խաղի մեջ մտցնելով նոր ֆիգուրների, այն ժամանակ` Սուրեն Հարությունյանի, իսկ ավելի ուշ` Գագիկ Ծառուկյանի, Սամվել Բաբայանի, Վ. Օսկանյանի դեմքերով։ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ևս «Իրավունքը de facto»-ին տված հարցազրույցում հաստատեց վերոնշյալ իրողությունը, քանի որ Ռոբերտ Քոչարյանի անունից Սուրեն Հարությունյանի հետ այն ժամանակ բանակցող Վլադիմիր Բադալյանը Հմայակ Հովհաննիսյանի ղեկավարած պատգամավորական խմբի անդամ էր, և Հմայակ Հովհաննիսյանն ի սկզբանե տեղյակ է եղել և իր խորհրդատվությամբ կանխել է Սուրեն Հարությունյանի ներքաշումն այդ, ի վերջո, չխաղարկված գամբիտին։
Մեր աղբյուրի պնդմամբ, «Իրավունքը de facto»-ում Սուրեն Հարությունյանի հուշերից թարգմանաբար ներկայացված հատվածները պատճառ են դարձել, որ նախկին նախագահն ընդհատի հանգիստն ու վերադառնա Հայաստան։ Խնդիրն այն է, որ Քոչարյանն ու նրա մերձավոր շրջապատը հաշվարկներ ունեին, որ արդեն այս տարվա աշնանը կհաջողվի իրագործել նախկին նախագահին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու ծրագիրը և այդ նպատակով համապատասխան շփումներ էին սկսել ռուսական ազդեցիկ շրջանակների հետ։ Այն հույսով, որ վերջիններիս ճնշումը Հայաստանի նախագահի վրա կտա իր արդյունքը, և Քոչարյանը, վարչապետ դառնալով, փաստացի իրենց կվերադարձնի ամբողջ իշխանությունը։
Մինչդեռ հավաստի աղբյուրները պնդում են, որ իրավիճակը 180 աստիճանով փոխվել է ի վնաս Քոչարյանի ու նրա թիմի։ Այն է` Սուրեն Հարությունյանի բացահայտումները լցրել են գործող նախագահի համբերության բաժակը, և Սերժ Սարգսյանն առաջիկա ամիսներին կտրուկ քայլերի է դիմելու ոչ միայն Քոչարյանի տխուր ժառանգությունից, այլև կառավարման համակարգում մինչ օրս կարևոր դիրքեր զբաղեցնող նրա համախոհներից ազատվելու ուղղությամբ։ Դրանից ելնելով, միանգամայն հավանական է, որ Քոչարյանն ու իր մերձավոր շրջապատն այժմ պատրաստվում են վարչապետական պաշտոնի «նվաճման վերջին մարտին» և գործադրելու են ունեցած բոլոր ռեսուրսները գործող նախագահի հետ ստեղծված «անհասկացողությունը» հարթելու ուղղությամբ։ Մինչդեռ նախագահամերձ աղբյուրները պնդում են, որ Սերժ Սարգսյանը հազիվ թե հրաժարվի իր մտադրություններից, մանավանդ որ դրանք, անկասկած, կարժանանան հասարակության հավանությանը և հնարավորություն կտան շրջելու մարտի 1-ի ծանր էջը։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ