Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Միջագետքն ու Հայկական լեռնաշխարհը

Միջագետքն ու Հայկական լեռնաշխարհը
09.05.2024 | 13:02

Միջագետքի քաղաքակրթական դերի գնահատման ժամանակ պետք է խորապես հաշվի առնել այն հանգամանքը, որ նման քաղաքակրթական առաջընթացը պետք է դիտարկել Հայկական լեռնաշխարհի և մի կողմից Զագրոսի լեռների ու մյուս կողմից էլ Լիբանանյան լեռների հետ որպես մի ամբողջություն։

Բացի դրանից, վերջին տասնամյակների հնագիտական խոշոր հայտնագործությունները Հայկական լեռնաշխարհում ու Փոքր Ասիա թերակղզում, ինչպես նաև Արարատյան դաշտում ու հարակից նախալեռնային շրջաններում վկայում են, որ այդ տարածաշրջանում Միջագետքի հզոր քաղաքակրթություններին նախորդել են առայժմ մինչև վերջ չուսումնասիրված այլ քաղաքակրթական ուժեր ու երկրներ։

Մյուս կողմից էլ, կլիմայական, անվտանգության, սննդի ապահովման և այլ նկատառումներով պարզ է, որ կյանքը պետք է զարգանար նախ լեռնահովտային պայմաններում, այն էլ՝ ներքին մրցակցային պրոցեսում, մինչև այն ձեռք բերելով բավականին որոշակի քաղաքակրթական ու տեխնոլոգիական հզորություն, կարողանար օգտվել ավելի հզոր դաշտային ու հարթավայրային բնույթի ռեսուրսներից, ինչպիսին Միջագետքինն է։

Այստեղ պետք է հաշվի առնել հատկապես Հայկական լեռնաշխարհի հնարավոր վճռական դերը, քանի որ այն Եփրատի ու Տիգրիսի նման հզոր տրասպորտային երակներով կապված էր Միջագետքի հետ և վերջինիս համար բազմաբնույթ ռեսուրսների մատակարարման ամենհզոր առկա միջոցն էր։

Հայկական լեռնաշխարհի հարավային փեշերում գտնվող Պորտասարի կամ Gobeklytepe-ի 10-12 հազար տարեկան լինելու հանգամանքը խոսում է այն մասին, որ նշված տարածաշրջանի պատմությունը լրիվ մութ է՝ սկսած մ.թ.ա. 10000-ից մինչը մ.թ.ա. 3-4 հազարը։

Պարզ է նաև, որ այդ երկար ու ձիգ պատմական պրոցեսի նյութական վկաները թաղված են նույն տեղերում և սպասում են լուրջ հետազոտողների։

Եվ ավելի քան հավանական է, որ Արարատյան դաշտն իր նախալեռներով պետք է եղած լինի նման քաղաքակրթական մաքառման անբաժան մասը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1973

Մեկնաբանություններ