ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հինանց» վեցերորդ կիրակի

«Հինանց» վեցերորդ կիրակի
05.05.2024 | 12:48

Մեր տոնացույցի կամ օրացույցի մեջ այս անունով կիրակի գոյություն չունի, դրա համար էլ վերցված է չակերտների մեջ: Մեր տոնացույցի մեջ Հինանց վեցերորդ կիրակին անանուն է:
Որչափ փափագելի ու պատշաճ պիտի լիներ, որ գույներով ողողված գարնան այս եղանակին այն օժտված տեսնեինք մի գույնով, որն իր ուրույն լույսը գցած լիներ Հինանց շրջանի բազմերանգ երեսի մեկ կողմի վրա:
Արդարև, արժեր, որ Կանաչի ու Կարմիրի կողքին ճերմակ ու կապույտ կիրակիներ ևս ունենայինք՝ համար զգալի ու զվարթ ձևի տակ նշելու այս կիրակիների խորհուրդները:
ՈՒ եթե ցանկանանք իմաստներ տեսնել Կանաչ ու Կարմիր կիրակիների անվանակոչումների մեջ, և եթե պատճառ մատնանշեցինք անցյալ կիրակին լուսապայծառ կոչելու, իրավունք և հիմք ունենք Հինանց այս վեցերորդ կիրակին պայծառ կոչելու:
Մայիսի 5-ին Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքում Սուրբ Պատարագի սկիզբը ժամը` 11։00-ին։


Տեր Հեթում Հեթում

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ