ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նիկոլը Հայաստանը տարավ ԱՆԵՔՍԻԱ-յի

Նիկոլը Հայաստանը տարավ ԱՆԵՔՍԻԱ-յի
30.04.2024 | 16:22

Նիկոլ ընտրած ու երեկ նրա դուռը գնացած տավուշեցիներից սկսվեց Հայաստանի անեքսիան` Արցախից հետո Ադրբեջանի կողմից զավթումը։

Տավուշի գյուղերը սկզբում կանցնեն Ադրբեջանին, հետո կշարունակվի Հայաստանի տարածք ներխուժելը։

Նիկոլ փաշինյանը կազմաքանդել է բոլոր պաշտպանական համակարգերը, սահմանները բացել ու դա արել է գիտակցաբար, նախօրոք գծված պլանով, որը հայտնի է միայն իրեն ու Ալիևին։

Եվ, չնայած դրան, նիկոլն ու իր ընտանիքի անդամները շարունակում են հանգիստ լափել երկիրը ու քայլել անխոչընդոտ նույն այդ ծնկի բերած, բայց դեռ շնչացող ՀՀ տարածքով։

Ոչ մի մազ նրա գլխից չի թռնում. դատական գործ չի հարուցվում, մեղադրանքներն էլ միայն անատամ ու բանավոր են։

Ֆիքսենք։

Այս տողերը կարդացողներից շատ քչերն են հասկանալու գրածս, բայց առնվազն բառի իմաստը ԱՆԵՔՍԻԱՆ ֆիքսել է պետք։

Անեքսիա (ծագում է լատին․՝ ad nectere - միացնել բառից, լատին․՝ annexio, լատին․՝ annexus – «միացված» բառից[1]), մի պետության կողմից մյուս պետության ամբողջ տարածքի (կամ դրա մի մասի) բռնի միավորում կամ զավթում միակողմանի կարգով։

Ժամանակակից միջազգային իրավունքում անեքսիան համարվում է ագրեսիայի տարատեսակ և ներկայում ենթակա է

միջազգային-իրավական պատասխանատվության։

Անեքսիա է կոչվում նաև որևէ ժողովրդի բռնի պահելը օտար պետության սահմաններում։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1371

Մեկնաբանություններ