ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անկցե՛ն նիկոլը, սուտը, թրքությունը, կեցցե՜ն Հայոց տունն ու հայությունը

Անկցե՛ն նիկոլը, սուտը, թրքությունը, կեցցե՜ն Հայոց տունն ու հայությունը
28.04.2024 | 19:38

Երբեմն կարելի է այս օրերին լսել քրթմնջոցներ, որոնց ընդհանուր իմաստը հանգում է հետևյալին, թե բա՝ ինչու՞ են եկեղեցականները պայքարի առաջին շարքում, կամ՝ հոգևորականները թող աղոթքով զբաղվեն ու նմանօրինակ այլ բաներ:

Բաներ (խոսքեր), որ արտացոլում են դրանք արտաբերողների թերուս, նեղմիտ և, որոշակի դեպքերում՝ քողարկված կամ անթաքույց «նիկոլական» լինելը:
Հարկավ, ժամանակակից Հայաստանը աշխարհիկ պետություն է, կրոնապետություն չէ: Ասենք, Հայաստանը, եթե կրոնապետություն եղել էլ է, ապա շա՜տ խորը անցյալում: Հարկավ, Եկեղեցին անջատ է Պետությունից:
Բայ՛ց...
Նախ, Եկեղեցին, որքան էլ անջատ է Պետությունից, չի կարող անջատ ու անմասն լինել կյանքից, ի՛ր ժողովրդի կյանքից, տագնապներից, Հայրենիքի պաշտպանությունից, սպառնալիքներին դիմակայելուց:
Այնպես որ, հոգևոր հայրերին աղոթքի հորդորներ հղելը ոչ միայն անհեթեթ, այլև ցինիկ է հնչում: Մանավանդ, երբ նման կոչեր անում են անհասկանալի կրոնի ու զբաղմունքի տեր անձինք, կամ ավելի վատ՝ անաստված էակներ:
Երկրորդ, հարկ է նկատել, որ խոսքը սոսկ շարքային հոգևորականների մասին չէ, այլ՝ Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևոր հայրերի, տվյալ դեպքում՝ թեմակալ առաջնորդների, Դիվանապետի, եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների մասին է խոսքը:
Այսինքն, ազգային-ազատագրական՝ Աստվածահաճո և սրբազան պայքարի (սրբազան, որովհետև հանուն Հայրենիքի ու Հավատքի է) առաջին շարքերում հոգևոր գործիչներ են, որոնք առնվազն աստվածաբանության դոկտորի աստիճան ունեն կամ կարող են ունենալ:
Մարդիկ են, որոնք ստացել են հոգևոր, նաև՝ ազգային պատմաբանասիրական բարձրագույն կրթություն, որպես կանոն՝ տիրապետում են նաև օտար լեզուների, հրաշալի տեղյակ են սեփական ժողովրդի պատմությանը, նիստուկացին, տրամադրություններին: Ի լրումն, պատմիչների գործերին ծանոթացել են բնօրինակ գրաբարով:
Կարճ ասած՝ այդ մարդիկ ազգային-հոգևոր էլիտա են:
ՈՒ երբ քաղաքական, հասարակական մեր կյանքում ավերումներ ու շփոթ է, ինչու՞ չպիտի հենց այս՝ հոգևոր դասը վերցնի գետնին ընկած պայքարի Դրոշը:
Իմ համեստ կարծիքով, եթե կուզեք իմանալ, հոգևոր հայրերը ինչ-որ առումով նույնիսկ պարտավո՛ր են գլխավորել այս վերքաղաքական, ազգային-ազատագրական պայքարը, առնվազն այս՝ արթնացումի փուլում:
Աստված մեզ հետ է, եթե մենք նրան ընդունում ենք մեր սրտում:
Մեր Հայ Աստվածը մեզ հետ է ու ապավեն:
Անկցե՛ն նիկոլը, սուտը, թրքությունը, կեցցե՜ն Հայոց տունն ու հայությունը:
Մեր գործն արդար է:
Հաղթությունը մե՛րն է լինելու:

Հարգանքով՝ Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Լրագրող

Նկարի հեղինակ՝
Լևոն ԼԱՃԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1215

Մեկնաբանություններ