ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տեսնել Քրիստոսին

Տեսնել Քրիստոսին
27.04.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 27

Ես քո կողքին եմ:
Չե՞ս զգում Իմ ներկայությունը: Զգայարանների միջոցով չէ, որ կարող ես Ինձ հետ շփում ունենալ:
Հոգով գիտակցելը փոխարինում է տեսողությանը:
Երբ մարդը տեսնում է Ինձ իր մարդկային տեսողությամբ, այդ բնավ էլ չի նշանակում, թե իր հոգևոր տեսողությունը ավելի զորեղ է:
Ամենևին ո՛չ. դեռ ընդհակառակը, որովհետև այդ նշանակում է, որ Ես այդ մեկի համար կամրջելով, իրար եմ կապում ֆիզիկական ու հոգևոր աշխարհները, որպեսզի մարդկային աչքը կարողանա հստակ տեսնել հոգևոր իրողությունը:
ՈՒրեմն հիշեք այս, որպեսզի հարկ եղած դեպքում սրտապնդեք Իմ այն հետևորդներին, որոնք թեև բնավ Ինձ չեն տեսել, բայց այնուհանդերձ, ունեն Իմ մասին շատ հստակ հոգևոր գիտակցություն:

Դիտվել է՝ 1353

Մեկնաբանություններ