ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը բանակցված չէ որևէ արտաքին ուժային կենտրոնի հետ ու, մեծ հաշվով, պրոպագանդիստական փուչիկ է

«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը բանակցված չէ որևէ արտաքին ուժային կենտրոնի հետ ու, մեծ հաշվով, պրոպագանդիստական փուչիկ է
23.04.2024 | 19:53

Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ: Այն տեղավորվում է ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում ու կապված է շատ ավելի բարդ մակրոգործընթացների հետ:

Այս օրերին, Տավուշում ընթացող զարգացումներով պայմանավորված, Հայաստանում շատերի ուշադրությունից վրիպեց երկու կարևոր իրադարձություն, որոնք փաստացի ուրվագծում են Հյուսիս-Հարավ ու Արևելք-Արևմուտք տրանսպորտային-լոգիստիկ ռազմավարությունների իրականացման տրամաբանությունը:

Մասնավորապես՝

1. Այսօր «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքով ուղևորվեց առաջին բեռնատար գնացքը՝ Ռուսաստան (Вологда-Пристань)-Ադրբեջան-Իրան-Հնդկաստան երթուղով: Դրան զուգահեռ, ՌԴ տրանսպորտի նախարարը հայտարարեց միջանցքի մաս կազմող Քազվին-Ռեշտ-Ասթարա (Ադրեբջան-Իրան) երկաթուղին 2027-2028 թթ. շահագործման հանձնելու մասին:

2. Երեկ Թուրքիան, Իրաքը, Քաթարն ու ԱՄԷ-ն համաձայնագիր ստորագրեցին «Զարգացման միջանցք» նախագծի իրականացման վերաբերյալ: Միջանցքը նախագծվում է որպես Սուեզի ջրանցքի այլընտրանք ու կոչված է տրանսպորտային կապ հաստատելու Եվրոպայի ու Ասիայի միջև՝ որպես կարևոր հանգույց կրկին դիտարկելով Հնդկաստանը:

Ի՞նչ է սա նշանակում:

Նախ՝ նշված նախաձեռնությունները ցույց են տալիս, որ մեգատարածաշրջանային տրանսպորտային ճարտարապետության մեջ չի դիտարկվում Հայաստանը: Ընդ որում, չի դիտարկվում ո՛չ Արևմուտքի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Թուրքիայի, ո՛չ Իրանի կողմից: Դրան առավել քան նպաստում են մեր սահմաններին, մասնավորապես, Տավուշի ուղղությամբ խիստ վտանգավոր զարգացումները՝ թույլ չտալով որևէ արտաքին խաղացողի դիտարկել Հայաստանը որպես միջազգային հաղորդակցության պոտենցիալ հանգույց:

Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմով պայամանվորված՝ սառեցվեց Թուրքիան շրջանցող ու իսրայելական Հայֆայով նախագծվող «Մերձավորարևելյան միջանցքը», ու տրամաբանական է, որ Թուրքիան, օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձում է դիրքավորվել որպես Երվոպա-Ասիա տրանսպորտային կապի առացքային հանգույց: Ինչ վերաբերում է «Զանգեզուրյան միջանցքին», ապա դրան Անկարան առավելապես լոկալ նշանակություն է վերագրում՝ այլևս չփորձելով տեղավորել այն Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային ռազմավարության մեջ:

Ի վերջո, այս ամենը ցույց է տալիս, որ «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը բանակցված չէ որևէ արտաքին ուժային կենտրոնի հետ, համապատասխանեցված չէ միջազգային տրանսպորտային ցանցի փոխակերպումներին ու, մեծ հաշվով, պրոպագանդիստական փուչիկ է:

Վահե Դավթյան

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 4148

Մեկնաբանություններ