ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Տեսել եմ նաև խոստումը

Տեսել եմ նաև խոստումը
04.09.2024 | 15:17

Ես ձեզ հետ իմ հոգևոր ապրումներով եմ ուզում կիսվել, մնացածը դուք ինքներդ որոշեք:

Երբ 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը, 11-ին արդեն, վերադառնում էինք Արցախից շատ ջախջախված վիճակով... մի քանի ընկերներով, լուռ էինք, ամբողջ ճանապարհին ոչինչ չէինք խոսում, մանավանդ որ նոյեմբերի 9-ի ցերեկն ու գիշերը պատրաստվում էինք, որ 10-ի առավոտը Շուշիում լինենք:

Վերադառնում էինք, թեպետ ուզում էինք մնալ, բա՞յց ...

Մի խոսքով, ապրումները ... շատ չեմ ուզում հետ գնալ:

Եվ այդպես վերադառնում էինք ջախջախված ու լուռ:ի

Ի՞նչ պիտի խոսեինք, խոսելու բան ու ցանկություն չկար էդ պահին:

Ամբողջ ճանապարհին մեր տղաներին էինք տեսնում, որ գլուխները կախ, խմբերով, շարքերով, ցաք ու ցրիվ, քայլելով, նույնիսկ ոչ մեքենաներով... Կարծես մի մեծ դաշտ լիներ, որտեղ խելագարներ էին ուղղակի աննպատակ քայլում... գառներ լքված, տները մարդ չկար, զինվորներն էլ` մեր տղաները գլխիկոր, ոտները քստքստացնելով լուռ վերադառնում էին: ...Եվ էդ ժամանակ ասեցի, որ մենք դեռ տաք ենք, իրականում մենք չգիտենք, թե մեր գլխին ինչ է գալու առաջիկայում:

Սրանով եթե սահմանափակվի գոնե և շունչ քաշենք, գուցե կհասկանանք ինչ կլինի:

Բայց դե ինչ որ եղավ ու դեռ շարունակվում է, հիմա արդեն փաստ ու իրողություն է:

Եվ երբ վերադարձանք, իմ առաջին անելիքն այն էր, որ ես մարդկանցից պատասխան չեմ ուզել էս ամեն ինչի:

Ես Աստծուց եմ պատասխան ուզել և խնդրել, որ ինձ լուսավորի, թե ի՛նչ վիճակում ենք և ու՛ր ենք գնում:

Եվ տեսել եմ Իր զայրույթը, բայց տեսել եմ նաև Իր խոստումը:

Երկուսն էլ տեսել եմ:

Զայրույթն էն իմաստով, որ կիզվելու եք, անցնելու եք կրակի միջով, և Իմ զայրույթն ու ձեռքը բարձրացված է քեզ վրա, եթե դու դարձի ճանապարհ չունենաս, էն ճամփից որ ապրում էիր` զեխության մեջ և այլն, և այլն, և այլն:

Եվ ընդ որում Աստվածային պատգամը հաճախ մարդուն է ուղղված` անձին, բայց վերաբերվում է երկրին և հավաքականությանը, այսինքն կորուստները կամ ձեռքբերումները անդրադառնում են ամբողջ երկրին և ընդհանուրին:

Ասում է, որ քո երկիրը պիտի դառնա ծառա օտարներին, այգիներդ իրենք պիտի վայելեն, ցորենդ իրենք պիտի ամբարեն, գինիդ իրենք պիտի խմեն, քո որդիներն ու դուստրերը իրենց ծառա պիտի լինեն: Ա՛յս... ա՛յս... և ա՛յս:

Քանի որ դու Ինձնից երես թեքեցիր, և քանի որ գինիին ջուր ես խառնում, կաթին ջուր ես խառնում, այսինքն կեղծում ես, խաբում ու սուտ ես խոսում, արդարության մեջ չես...

Եվ բայց, ասում է, եթե դու էս բոլորն անցնես` էս կրակի միջով, Իմ ձեռքն էլ կիջնի և դու չես լինի լքված և քո երկիրը կկոչվի շեն և Իմ անունի երկիր, այլևս չես լինի ավերակ:

Այսինքն էդ պահին, երբ ես էդ ապրումների մեջ էի, և սա՛ եմ տեսել` թե ինչու՞ և խոստումն եմ տեսել` թե ինչպե՞ս:

Ես չեմ տեսել միայն դառնությունն ու տառապանքը, ցավն ու հարվածը: Տեսել եմ նաև խոստումը...

Եվ իմ ամբողջ անելիքը էդ խոստումի հետևից գնալն է: Որ ես իմ կյանքում կարողանամ փաստել նախ, որ էդ խոստումին հավատացողն ու հետևից գնացողն եմ, և միևնույն ժամանակ մեր ժողովրդին ասեմ, որ մենք պետք է ապաշխարենք ու մաքրվենք:

Էս ամբարտավանությունը, թշնամությունն ու ատելությունը, հայհոյախոսությունը, կեղտի ամենացածր աստիճանը պիտի մաքրվի մեր կյանքից...

ՈՒրիշ ձև չկա՛:

Բագրատ Արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆ

3.09.2024 թ.

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 3246

Մեկնաբանություններ