Բա ի՞նչ էի ասում՝ Եվրոպան այլևս գրեթե մահմեդական է ու գնալով կկորցնի երբեմնի քաղաքակրթական, համամարդկային, մշակութային ու համաշխարհային մյուս արժեքները:
Արդեն Եվրոպան խեղդվում է փախստականների, ներգաղթյալների հոսքից: Նրանց մեծ մասը մահմեդականներ են ու եվրոպական քաղաքներում դարավոր ճարտարապետական կոթողների, միջնադարյան աշտարակների կողքին վեր են հառնում մուսուլմանական կիսալուսնով մզկիթներն ու մինարեթները:
Երեկ, չնայած բարկ արևին ու ահավոր շոգին, ես գնացի Նոր Հաճն` տեսնելու Սուրբ Ամենափրկիչ Եկեղեցին և շնորհավորելու նախագծի հեղինակին, տաղանդավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանին հերթական գլուխգործոցի առիթով:
Կինոն խմբագրում է պատմությունը: Հենց դրա համար էլ ունենք այն, ինչ այսօր ունենք: Եվ գրեթե այսօր ոչինչ չունենք, իսկ մեր նախորդ դարի ֆիլմերով մենք պետք է հպարտանանք, որովհետև նոր բան կարծես կա, բայց չկա նրա էկրանավորված պատումի գաղափարը, որը գուցե արժևորվեր այսօրվա մարդու կյանքում: Ոչ մի կապ արվեստի հետ:
Վերջին երկու շաբաթների բողոքի ցույցերն՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման, հնարավորություն ընձեռեցին ՀՀ գործող վարչակազմին ցույց տալու հանրությանն ու առավել արմատական տրանմադրված ընդդիմադիրներին, որ քաղաքական ենթատեքստից զուրկ սոցիալական պահանջներով հանդես եկող և իշխանությունների հետ համագործակցությանը դրական վերաբերվող երիտասարդ ակտիվիստները կարող են ավելի մեծ արդյունքների հասնել, քան քաղաքականացված ու «վերջնագրային» պահանջներ ներկայացնող հանրային խմբերը:
Զարմանալին ու զարհուրելին ոչ այնքան այն է, որ քաղաքական «դիակներն» իրենք են հարության ձգտումներ տածում, քանզի դրա իրավունքն ու աստվածաշնորհությունը մարդկային կանոնակարգից դուրս է, այլ այն, որ սույն կերպարներին ջանում են կենդանություն պարգևել նրանց թիմակիցները, համախոհները, ով ասեք:
Բաղրամյան պողոտայի հրաշալի հայ երիտասարդներ ջան:
Այս պայքարը պիտի փուլերով տարվի: Առաջին փուլում թեև ոչ լիարժեք, բայց որոշակի հաղթանակ գրանցվեց: Հիմա անհրաժեշտ է հանդարտվել, լավ ծանութեթև անել կատարվածը և լրջորեն մշակել հետագա քայլերի տակտիկան ու ստրատեգիան:
Բիբինը` որը բնականաբար խորհրդային տարիների ռուսական կոռումպացված, հղփացած, մեծամիտ չինովնիկի տիպիկ օրինակ է, արհամարհեց և, ինչպես սպասվում էր, չմասնակցեց ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ լսումներին:
Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովի շրջանակում Ղազախստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը համաձայնություն ձեռք բերեցին Եվրոպա մաքուր էներգիայի (the Green Road) արտադրության և փոխանցման միասնական համակարգ ստեղծելու շուրջ։ Այս ծրագիրը համագործակցության նոր հնարավորություններ է բացում Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների միջև, հատկապես էներգետիկ համակարգերի ինտեգրման և եվրոպական շուկա կանաչ էներգիա մատակարարելու հուսալի ուղիների ստեղծման առումով: