ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պետության բարօրության համար ոչինչ չեն արել. Արտակ Զաքարյան

Պետության բարօրության համար ոչինչ չեն արել. Արտակ Զաքարյան
28.08.2022 | 12:06

Իշխանությունը զավթած (և դրանց աջակցող) բարոյազուրկ հանցախմբերը, հերիք չէ Արցախը հանձնել են թշնամուն, իսկ Հայաստանը հանել վաճառքի, մի հատ էլ ընդդիմությանը փորձում են հեգնել, թե՝ որ գաք իշխանության, Արցախն ե՞ք հետ բերելու, թե՞ Հայաստանն եք անվտանգ դարձնելու...


Դատվելու ենթակա արարածների լկտիությունը ցույց է տալիս մեկ փաստ. թուրքական փողերով ու արևմտյան քարոզչական տեխնոլոգիաներով իրականացված իշխանազավթման նպատակը հայկական պետականության կործանումն է:
Սրբություն և դաստիարակություն չունեցող գիշատիչների պես հոշոտում են քաղաքական դաշտը` փորձելով դարձնել այն իրենց պես անառակ և անպատկառ:
Գրանտ ստանալ, լափել ու ծախվել օտարներին:
Ահա սրանց հավատամքը:


Լիբերալիզմի կեղծ դրսևորումները չարիք են դարձել Հայաստան պետության համար: Հակամարդկային քարոզչական աղբը վխտում է հրապարակային տիրույթում` պաշտոնական ու ոչ պաշտոնական ռեսուրսներով: Ստորությունը, դավաճանությունը, էգոիզմը, ուրացումը, տգիտությունը, թմրամոլությունը, փողամոլությունը, լափելն ու զվարճանալը դարձնում են առօրյա և շատ սովորական մի բան:
Հարգանքը, սերը, վեհանձնությունը, հոգատարությունը, պատասխանատվությունը, նվիրումը, պայքարը, միտքը վերածում են ծաղրի ու անպետքության: Ի վերջո, հետևողականորեն փորձում են ջնջել մարդկային առաքինությունները:


Լիբերալիզմը տարբեր դրսևորումներ ունի` նույնիսկ դրական կողմեր: Սակայն սորոսածինների իշխանությունը ծառայեցվում է համատարած գարշահոտություն սերմանելուն: Որպեսզի հայն այլևս ոտքի կանգնելու հնարավորություն չունենա: Ապրի ստորացվածության ու անճարության զգացումով, անինքնավստահի և մուրացիկի հոգեբանությամբ:


Սրա՞նք էին ասում հպարտ քաղաքացի: Իսկ ո՞րն է հպարտ քաղաքացին:
Դավաճանե՞լ ես Հայրենիքիդ, սկզբունքդ` ոչինչ, ՔՊ-ն քեզ կընդունի: Հեռացե՞լ ես քրիստոնեական հավատքից` ոչինչ, ՔՊ-ն հենց անաստվածների հավաքատեղին է: Ուրացե՞լ ես ազգայինդ` ոչինչ, ՔՊ-ն քեզ պես սրիկաների կարիքը շատ ունի: Ձախողե՞լ ես համազգային գործը` ոչինչ, ՔՊ-ն քեզ կպահի ու պաշտոն կտա:
Իսկ ո՞րն է սրանց կրեդոն` անհայրենի՞քը:
Այո´: Անհայրենիքների ոհմակ, որոնք մեկ օր անգամ պետության բարօրության համար ոչինչ չեն արել: Դրա համար էլ չունեն կենսագրություն և չունեն անցյալ. քաղաքական իմաստով ոչինչ են: Նրանք ատում և վախենում են «նախկինից-անցյալից», որովհետև նախկինում իրենք ոչինչ են եղել: Նրանք ոչինչ են լինելու նաև ապագայում:
Միայն ասֆալտ, որովհետև դա ամենաէժան ու ամենահեշտ «հեղինակությունն» է: Ասֆալտներ, որը փռել են մեր բոլորի փողերով ու նաև ադրբեջանա-թուրքական փոխադրումների համար: Ասֆալտ, որից նաև մեծ փողեր են փախցրել:
Ուրիշ ի՞նչ են արել, գուցե ասե՞ք:


Արդարությու՞ն, ազատությու՞ն, խաղաղությու՞ն... Ու՞մ համար, թու՞րքի, թե՞ շեղված փոքրամասնությունների կամ անհայտ աղբյուրներից սնվող սեկտաների:
Որ ի՞նչ անեն, պաշտպանված և զարգացող Հայաստա՞ն կառուցեն, թե՞ քանդեն պետությունը:
Ազգային միտքը, ազգային հերոսներին ու նրանց ձեռքբերումները չհարգող, փոխարենը ԼԳԲՏ ու սեկտանտներ առաջ տանող «իշխանությունները» երբեք չեն կարող խաղաղություն, արդարություն և ազատություն բերել:

Դիտվել է՝ 9146

Մեկնաբանություններ