ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նույն թակարդն է. Նաիրի Հոխիկյան

Նույն թակարդն է. Նաիրի Հոխիկյան
27.06.2022 | 07:18

Ադրբեջանի ներքաղաքական վիճակը գնալով լարվում է, և Իլհամ Ալիևի վիճակը ավելի լավ չէ, քան Նիկոլ Փաշինյանինը։
Ադրբեջանի ընդդիմությունը առաջ է քաշում պահանջներ, որոնք իրականացնելու խոստում տվել էր Ալիևը' կապված Արցախի օկուպացման, դեպի Նախիջեւան միջանցքի, նոր հաղորդուղիների, Բերձորին ևս տիրանալու հետ։


Թեպետ Լաչինի նոր միջանցքի ճանապարհը դեռևս ամբողջությամբ պատրաստ չէ, սակայն Իլհամ Ալիևը ձգտում է հուլիսի 1-ին անպայման դրոշ դնել Բերձորում (Լաչին): Դա հիմա նրան անհրաժեշտ է նաև ներքաղաքական դիրքերն ամրապնդելու համար։
Ալիևը խոստանում է, որ մինչև նոր ճանապարհի կառուցման ավարտը հայերը կկարողանան Բերձորով անվտանգ կապ ունենալ ՀՀ և Արցախի միջև։ Դա մեզ համար ընդունելի չէ։
Ես չգիտեմ, թե ինչ դիրքորոշում ունի ՀՀ կառավարությունը, սակայն պետք է սկզբունքորեն դեմ արտահայտվել այդ խիստ վտանգավոր ծրագրին։ Դա նույն թակարդն է, ինչ եղավ Գորիս-Կապան ճանապարհի դեպքում։


Մենք կարող ենք և պետք է հասնենք նրան, որ.
1. հուլիսի 1-ին ռուսական խաղաղապահ ուժերը շարունակեն մնալ Բերձորում (Լաչին):
2. նոր ճանապարհի կառուցմանը զուգահեռ ապահովել ՀՀ-ից դեպի Արցախ գնացող գազի, էլեկտրականության, հեռախոսի և ինտերնետի հաղորդուղիների տեղափոխումը այլընտրանքային միջանցքի տարածք։
Միայն այդ պայմանների ապահովման դեպքում պետք է քննարկել հանձնման հակահայկական և աղետալի պահանջը։


Ալիևը հուլիսի 1-ին դրոշ չպետք է և չի դնելու Լաչինում։

Դիտվել է՝ 7881

Մեկնաբանություններ