ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գաբրիել Սունդուկյանի զայրույթը

Գաբրիել Սունդուկյանի զայրույթը
02.04.2024 | 09:29

1879 թ․ Թիֆլիսում ստեղծվել էր թատերական կոմիտե, որը պիտի հիմներ Հայ դրամատիկական ընկերությունը և որը պիտի դառնար արևելահայ, հետագայում խորհրդահայ թատրոնի «ծնողը»։

Կոմիտեի անդամներից յուրաքանչյուրն ուներ որոշակի պարտականություններ․ այսպես, իշխան Ամատունուն հանձնված էր վարչական մասը, փորձերի հսկողությունը և դերասաններին վերաբերող գործերը, Գաբրիել Սունդուկյանին՝ ռեժիսորական մասը, Ալ. Մանթաշյանցին` գանձապահությունը, Աբգար Հովհաննիսյանին՝ պիեսների ընտրութիւնը, նոր հեղինակներ և թարգմանություններ ձեռք բերելը։

1880 թ․ մարտի 6-ին կայացավ Դրամատիկական ընկերության առաջին հիմնադիր ժողովը։ Իշխան Ամատունին դիմեց ներկաներին և խնդրեց, որ սկսվի ընկերության ղեկավար կազմի ընտրություն։

Բաժանվեցին թերթիկներ և առաջարկվեց, որ յուրաքանչյուր ընտրող հինգ հոգու անուն-ազգանուն գրի և ներկայացնի ապագա ընկերության ղեկավար կազմը որոշելու համար: Արդյունքը եղավ հետևյալը` իշխան Նապոլեոն Ամատունին ստացավ 21 ձայն, Ալեքսանդր Մանթաշյանցը` 20, Աբգար Հովհաննիսյանը` 18, Եսայի Փիթոյանը` 16, Գաբրիէլ Սունդուկյանը` 11:

Երբ Սունդուկյանն իմացավ, որ թեկնածուների մեջ վերջինն է և ընտրվել է ընդամենը տասնմեկ ձայնով, գունատվեց, կատաղեց, վեր թռավ տեղից և դիմելով իշխան Յազոն Թումանյանին, հազիվ արտասանելով բառերը, դողալով և դողդոջուն ձայնով ռուսերեն ասաց.

-Прошу вычеркнуть мою фамилию… раз меня половина не желает… ни за какие миллионы… не желаю быть членом комитета.

Այնուհետև գեներալն ավելի ու ավելի կատաղեց և ինչ ասես, որ չասաց, մինչև անգամ գործածեց мерзавцы բառը:

-Իս հայ թատրոնի ղափաղը քսան տարի ուսերիս վրա եմ կրել, իս հայ թատրոնը իմ օղլուշաղից ու վուրթկերանցից բարձր եմ դասել, ձրի ծառայել եմ հայ բեմին, իրիք ամիս շարունակ տետրակը և զանգակը ձեռիս դիւիր ու դէվէր եմ իմ արի, վուր վերջը Մանթաշովը քսան ձենով ջոկվի, իս տասնումեկո՞վ:

Այո, ներկայիս թատրոնի երկունքը դժվար եղավ․․․

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 24677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ